Գլխավոր էջ » Հոդվածներ » Ինքնաօգնության հոգեբանական տեխնիկաներ

Դեկարտի քառակուսի և երկու աթոռների տեխնիկա

 

 

 

Կյանքում հաճախ են լինում իրավիճակներ, երբ ստիպված ես լինում բարդ ընտրություն կատարել։ Այդ ժամանակ հարց է ծագում, ինչպե՞ս ճիշտ ընտրություն կատարել, ինչպե՞ս հաղթահարել կասկածները։ Կասկածների հաղթահարման և ճիշտ ընտրության կայացման համար  արդյունավետ մեթոդ է այսպես կոչված  <<Դեկարտի քառակուսի>> տեխնիկան։ Տեխնիկան կիրառելու համար հարկավոր է ձեռքի տակ ունենալ թուղթ և գրիչ կամ մատիտ։ Բաժանեք թուղթը չորս մասի և յուրաքանչյուր հատվածում գրեք հետևյալ հարցրերը, որոնք թույլ կտան խնդրին նայել այլ տեսանկյունից և ավելի օբյեկտիվ պատկերացում կազմել դրա վերաբերյալ։ Նաև շատ կարևոր է, որ յուրաքանչյուր հարցի տրվեն որքան հնարավոր է շատ պատասխաններ։

 

 

ԻՆՉ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ԴԱ ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱ

                                                  

          ԻՆՉ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ԴԱ ՏԵՂԻ ՉՈՒՆԵՆԱ                                                     

 

ԻՆՉ  ՉԻ ԼԻՆԻ ԵԹԵ ԴԱ ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱ

 

ԻՆՉ ՉԻ ԼԻՆԻ ԵԹԵ ԴԱ ՏԵՂԻ ՉՈՒՆԵՆԱ

 

Պատասխանելով հարցերին՝ դուք կկարողանաք ընտրություն կատարել, և ճիշտ գնահատել իրավիճակը։

ԵՐԿՈՒ ԱԹՈՌՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱ

Պատկերացրեք, որ դուք հայտնվել եք մի ինչ որ իրավիճակում և պետք է ընտրություն կատարեք երկու տարբերակների միջև։ Վերցրեք երկու աթոռ, դրեք դրանք իրար դեմ դիմաց։ Պատկերացրեք, որ նստելով աթոռներից մեկի վրա, դուք կատարում եք ընտրության առաջին տարբերակը։ Երկրորդին նստելով՝ դուք ընտրել եք երկրորդ տարբերակը։ Այժմ նստեք հերթով մեկ մի աթոռին, մեկ՝ մյուսին։ Նշեք այն բոլոր հույզերը, զգացողությունները, մտքերը, պատկերները, հիծողությունները, որոնք ունեցաք այն պահին, երբ պատկերացրեցիք, որ ընտրել եք հենց առաջին տարբերակը։ Իսկ այժմ երկրորդը․․․․ Տարբերությունը զգացի՞ք։ Հնարավոր է, որ ձեռք բերված փորձը ձեզ օգնի ընտրություն կատարել։

Աղբյուրը՝https://4brain.ru/blog/%D0%BA%D0%B2%D0%B0%D0%B4%D1%80%D0%B0%D1%82-%D0%B4%D0%B5%D0%BA%D0%B0%D1%80%D1%82%D0%B0/

Կատեգորիա: Ինքնաօգնության հոգեբանական տեխնիկաներ | Ավելացրեց: khudoyanani (13.03.2018)
Դիտումներ: 2802 | - Վարկանիշ -: 4.8/5
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar