Գլխավոր էջ » Հոդվածներ » Հոգեբանական թեստեր

Ստեղծագործական մտածողություն(Գիլֆորդի թեստ)

Գիլֆորդի թեստ

(Ձևափոխված տարերբերակ)

Այս թեստը ուսումնասիրում է երեխայի ստեղծագործականությունը, ստեղծագործական  մտածողությունը:

Հետազոտվող գործոններն են ՝

1.Սահունություն (թեթևություն,արդյունավետություն)-այս գործոնը բնութագրում է ստեղծագործական մտածողության սահունությունը և որոշվում պատասխանների ընդհանուր թվով:

2.Ճկունություն –այս գործոնը բնութագրում է ստեղծագործական մտածողության ճկունությունը.արագ անցման կարողությունը և որոշվում է դասերի կամ խմբերի տվյալ պատասխաններով:

3.Ինքնատիպություն –գործոնը բնութագրում է ինքնատիպությունը,ստեղծագործական մտածողության յուրահատկությունը,որևէ խնդրին մոտեցման առանձնահատկությունը և որոշվում է տրվող հազվագյուտ ,ինքնատիպ պատասխաններով,էլեմենտների  ոչ սովորական օգտագործմամբ, տրվող պատասխանի ինքնատիպությամբ:

4.Հստակություն-գործոնը բնութագրում է կայունությունը,ստեղծագործական մտածողության տրամաբանականությունը,ադեկվատ որոշում կայացնելու կարողությունը՝ համապատասխան իր առջև դրված նպատակին:

Թեստերի այս «մարտկոցը»  առաջադրվել է Ե.Տունիկի կողմից:Թեստերի մեծամասնությունը համարվում է Գիլֆորդի և Տորրենսի առաջարկած թեստերի ձևափոխված տարբերակը:

Թեստը կատարվում է 40 րոպեի ընթացքում:

Թեստերը նախատեսված են 5-15 տարիքային խմբերի համար:-8 տարեկան երեխաների հետ թեստերը իրականացվում են անհատական ձևով,իսկ 9-15 տարեկան երեխաների հետ խմբերով,սակայն հնարավոր է նաև անցկացնել անհատական ձևով:

Հարկ է նշել.որ 3-րդ ենթաթեստը ունի  2 ձևափոխություն,1-ին բառ-ձևափոխությունը նախատեսված է 5-8 տարեկան երեխաների համար,2-րդ արտահայտություն- ձևափոխությունը նախատեսված է 9-15 տարեկան երեխաների համար:

1-ին ենթաթեստ.Առարկաների օգտագործում (օգտագործման եղանակներ)

Առաջադրանք.Թվարկել հնարավորինս շատ առարկաների օգտագործման ինքնատիպ եղանակներ:

Փորձարկման ցուցումներ ՝

Թերթը օգտագործվում է կարդալու նպատակով: Դու,իհարկե,կարող ես մտածել օգտագործման այլ եղանակներ:Ին՞չ կարելի է դրանից պատրաստել:Ինչպե՞ս կարելի է այն անընդհատ օգտագործել:

Հաշվարկը իրականացվում է բանավոր կերպով:Այն տևում է 3 րոպե:Եթե թեստը անցկացվում է անհատական ձևով,ապա բոլոր պատասխանները գրանցվում են հոգեբանի կողմից,հակառակ դեպքում փորձարկվողների կողմից:

Ժամանակը նշվում էցուցումները կարդալուց հետո:

Գնահատում.

Թեստի կատարման արդյունքները գնահատվել են բալերով:

Կան 3 ցուցանիշներով.

1.Սահունություն (գաղափարները արտահայտելու սահունությունը)-պատասխանների ընդհանուր թիվը:Ամեն պատասխանին տրվում է 1 բալ,բոլոր բալերը ընդհանրացվում են:

1Ս=n.

Ս-սահունություն

n — տեղին ,համապատասխան տրվող պատասխանների թիվը

Պետք է բացառել  այն պատասխանները,որոնք տրվել են ցուցումները իրականացնելու ընթացքում,թերթի օգտագործման ակնհայտ տարբերակներից են,օրինակ ՝ կարդալը,նորություններ իմանալը և այլն:

2.Ճկունություն- պատասխանների դասերի թիվը

Բոլոր պատասխանները կարելի է առանձնացնել տարբեր դասերիի:Օրինակ այնպիսի պատասխանները,որտեղ նշվում է,որ թերթից կարելի է պատրաստել նավակ,խաղալիք ,գլխարկ և այլն,համապատասխանում են մի դասի՝ «առարկաների և խաղալիքների պատրաստում»:

Պատասխանների դասեր

1.Օգտագործել տարատեսակ գրառումների նպատակով
2.օգտագործել վերանորոգման և շինարարական աշխատանքների նպատակով
3.Օգտագործել կենցաղային նպատակներով (տեղադրել կոշիկի մեջ)
4.Օգտագործել որպես պիտակ,փաթեթավորման նյութ(ծաղիկներ,մթերքներ,գրքեր)
5.Օգտագործել կենդանիներին օգնելու նպատակով (պատրաստել տնակ,բանտիկ և այլն )
6.Օգտագործել որպես մաքրող միջոց
7.Օգտագործել որպես ագրեսիայի զենք
8. Իրականացնել թափոնների վերահանձնում
9.Օգտագործել  տեղեկատվական նպատակով
10. Օգտագործել թաքնվելու նպատակով
11. Օգտագործել որպես վառելանյութ
12. Օգտագործել զանազան խաղալիքներ պատրաստելու նպատակով:

Պետք է նշել պատասխանին համապատասխան դասի համարը վերը նշված ցանկում,իսկ եթե մի դասին համապատասխանում են մի շարք պատասխաններ,ապա հաշվել պետք է միայն մեկ ՝ առաջին ,պատասխանը:Յուրաքանչյու դաս հաշվվում է մեկ անգամ:Ապա հածվում ենք երեխայի կողմից հիշատակված դասերի թիվը:Այն կլինի 0-2.եթե նոր դասեր չառաջարկվեն:Իսկ ամեն առաջարկված նոր դասի դիմաց տրվում է 3 բալ:

Ճ-ճկունության ցուցանիշ

3m — տրվող դասերի թիվը

3.Ինքնատիպություն-ինքնատիպ պատասխանների թիվը:Պատասխանը համարվում է ինքնատիպ,եթե այն առաջարկվել է 30-40 մարդու կողմից:

Մեկ ինքնատիպ պատասխանը գնահատվում է 5 բալ:Բոլոր ինքնատիպ պատասխանների դիմաց տրվող բալերը ընդհանրացվում են:

ի=5 k.

Ի-ինքնատիպության ցուցանիշ

k — ինքնատիպ պատասխանների թիվը

Ընդհանու ցուցանիշի հաշվումը իրականացվում է այն ժամանակ,երբ ոչ ստանդարտ պատասխանները հոգեբանը վերածում է ստանդարտի:Այսպիսի մեթոդը այնքան էլ ճիշտ չէ:

Т 1 = Ս 1 + Ճ1 + Ի 1 = n + 3 m + 5 k.

Т 1 — Առաջին ենթաթեստի ընդհանուր ցուցանիշը

Ս1 — Սահունության ցուցանիշը

Ճ1 — Ճկունության ցուցանիշը

Ի1 — Ինքնատիպության ցուցանիշը

n — տեղին տրվող պատասխանների ընդհանուր թիվը

m — դասերի թիվը

k —ինքնատիպ պատասխանների թիվը

2-րդ ենթաթեստ.Իրավիճակի հետևանքները

Առաջադրանք.Թվարկել տարբեր հետևանքներ ենթադրելի իրավիճակի:

Փորձարկման ցուցումներ ՝

Պատկերացրու,թե  ինչ կլինի եթե կենդանիները և թռչունները կարողանան խոսել մարդկային լեզվով:Երեխաներին տրվում է 3 րոպե ժամանակ:

Գնահատում

Կան 2 ցուցանիշներ

1.Սահունություն (գաղափարները արտահայտելու սահունությունը)-պատասխանների ընդհանուր թիվը:Ամեն պատասխանին,այսինքն հետևանքին  տրվում է 1 բալ,բոլոր բալերը ընդհանրացվում են:

Ս= n.

2.Ինքնատիպություն-ինքնատիպ պատասխանների ,անկանխատեսելի հետևանքների թիվը,այստեղ ինքնատիպ է համարվում այն պատասխանը,որը տրվել առաջին անգամ 30-40 մարդու կողմից:

1 ինքնատիպ պատասխանը-5 բալ

Ի = 5 k.

Т 2 = n + 5 k.

Т 2 —2-րդ ենթաթեստի ընդհանուր միավորների թիվը

Ինչպես առաջին ենթաթեստում,այնպես էլ 2-րդ պետք է մեծ ուշադրություն դարձնել անտեղի,առաջադանքների հետ կապ չունեցող կամ կրկնվող  պատասխանների վրա:

3-րդ(ա) ենթաթեստ.Բառ

(Ձևափոխություն 5-8 տարեկան երեխաների համար)

 

Ենթատեստը իրականացվում է անհատական ձևով:

Առաջադրանք.Մտածել բառ,որը սկսվում,կամ ավարտվում է նախապես տրվող վանկով

Փորձարկման ցուցումներ ՝

Առաջին մասում ասում են բառեր ,որոնք վերջանում են որևէ վանկով:

Երկրորդ մասում ասում են բառեր,որոնք սկսվում են որևէ վանկով:

Ամեն մասի ամար տրվում է 2 րոպե:Ընդհանուր ենթատեստին տրվում է 4 րոպե ժամանակ:

Գնահատում

Կան 2 ցուցանիշներ

1.Սահունություն-արտահայտված բառերի սահունության ցուցանիշը

1 բառը— 1 բալ

Ս = n

n — բառերի ընդհանուր քանակը

Կրկին բացառում ենք անտեղի բառերը:

2.Ինքնատիպություն-Բառերի ինքնատիպությունը ,ըստ 30—40 մարդու կողմից արտահայտվածության:

1ինքնատիպ բառը— 5 բալ

Ի = 5 k.

ի— ինքնատիպության ցուցանիշ

k — ինքնատի բառերի թիվը

Т 3 = n + 5 k.

Т 3 — 3-րդ ենթաթեստի ընդհանուր միավորը (5-8 տարեկան երեխաների դեպքում).

3-րդ (բ) ենթաթեստ.Արտահայտություն

(Ձևափոխություն 9-15 տարեկան երեխաների համար)

Առաջադրանք.Մտածել նախադասություն՝ 4 բառերից կազմված,որոնցից յուրաքանչյուրը սկսվում է նախապես ասված տառով:

Փորձարկման ցուցումներ ՝

Մտածիր հնարավորինս շատ նախադասություններ՝ կազմված 4 բառերից,ամեն բառ պետք է սկսվի  նախապես նշված տառով:Ենթաթեստին տրվում է 5 րոպե ժամանակ:

Գնահատում

Կան 3 ցուցանիշներ

1.Սահունություն— մտածված նախադասությունների թիվը(n).

1 նախադասությունը — 1 բալ

Ս = n.

2.Ճկունություն –Յուրաքանչյուր բառ հաշվվում է միայն մեկ անգամ:Ամեն հաջորդ նախադասության մեջ հաշշվվում են այն բառերը,որոնք չեն օգտագործվել նախորդ նախադասություններում:Նույնարմատ բառերը,որոնք պատկանում են տարբեր խոսքի մասերի,համարվում են նույնը1 բառ — 0,1 միավոր.

Ճ = 0,1 m.

Г — Ճկունության ցուցանիշ

m —Միայն մեկ անգամ օգտագործված բառերի թիվը.

3) Ինքնատիպություն

Հաշվվում է իմաստային բովանդակությամբ ինքնատիպ նախադասությունների թիվը:

1 ինքնատիպ նախադասությունը— 5 բալ

Ի = 5 k.

Ի — Ինքնատիպության ցուցանիշ

k — Ինքնատիպ նախադասությունների թիվը

Т 3 = n + 0,1 m + 5 k.

Т 3 — — 3-րդ ենթաթեստի ընդհանուր միավորը (9-15 տարեկան երեխաների դեպքում).

 

4-րդ ենթաթեստ.Բառային ասոցիացիա

 

Առաջադրանք.Թվարկել որքան հնարավոր է  շատ որոշիչներ համընդհանուր բառերին համապատասխան:

Փորձարկման ցուցումներ ՝

Օրինակ գտնել որոշիչներ՝ գիրք բառին համապատասխան,3 րոպեների ընթացքում:

Գնահատում.Իրականացվում է 3 ցուցանիշների միջոցով:

1.Սահունություն-որոշիչների ընդհանուր թիվը (n).

1 որոշիչը— 1 բալ

Ս= n.

Ս —սահունության ցուցանիշ

2.Ճկունություն— պատասխանների դասեի թիվը

1դասը — 3 բալ

Ճ = 3 m.

Ճ — ճկունության ցուցանիշ

m — պատասխաննեի դասերի թիվը

Դասերի օրինակներ

Հրատարակության թիվը(հին,նոր,ժամանակակից և այլն).
Գրքի հետ ցանկացած տիպի գործողություն(մոռացված,դեն նետած,զարդարված).
Գրքի որակը,այն նյութը ,որից պատրաստվել է գիրքը
Բովանդակությունը,ժանրը(բժշկական,նկարչական,ֆանտաստիկ).
Պատկանելությունը(իմ,քո,գրադարանի և այլն).
Չափսերը,ձևերը (մեծ,ծանր,երկար,կլոր).
Ընդարձակությունը,հայտնիությունը
Մաքրության,անվտանգության աստիճանը9. Արժեք(թանկարժեք, մատչելի).
Գույնը (կարմիր,կապույտ,դեղին).
Հուզական տպավորությունները(ուրախ,տխուր,գեղեցիկ)
Լեզուն,հրտաակության վայրը(հնդկական,անգլիական).

Բոլոր այն պատասխանները,որոնք պատկանում են նույն դասին,հաշվվում են միայն  մեկ անգամ

 

Ճ = 3 m.

Ճ— ճկունության ցուցանիշ

m — դասերի թիվը

3.Ինքնատիպություն— ինքնատիպ որոշիչների թիվը

Մեկ ինքնատիպ պատասխանը— 5 բալ

Ի= 5 k.

Ի— Ինքնատիպության ցուցանիշը

k —ինքնատիպ  որոշիչների թիվը

Т 4 = n + 3 m + 5 k.

Т 4 —4-րդ  ենթաթեստի ընդհանուր միավորները

 

5-րդ ենթաթեստ.Պատկերների կառուցում:

Առաջադրանք.Նկարել տրված օբյեկտները՝ օգտագործելով նշված պատկերների շարքը :

Փորձարկման ցուցումներ ՝

Յուրաքանչյուր պատկեր կարելի է օգտագործել մի քանի անգամ, սակայն չի կարելի ավելացնել այլ պատկերներ,գծեր:

Առաջին քառանկյան մեջ նկարում ենք դեմք,երկրորդի մեջ՝ տուն և այլն:Բոլոր օբյեկտները նկարելու համար նախատեսված է 8 րոպե:

Քառանկյան կողմերը պետք է լինեն 8սմ:

Գնահատում ՝ համաձայն 2 ցուցանիշների:

Սահունություն— Ճկունություն

n 1 — դետալների թիվը

n 2 — օգտագործված պատկերները

1 դետալը— 0,1 բալ

1 պատկենի դասը — 1 բալ

n 3 —սխալների թիվը ,հանձնարարությունից դուրս պատկերները

1 սխալը — 0,1 բալ

Ս4 i=1 = (0,1n 1i + n 2i — 0,1 n 3i )

i — պատկերների համարը 1-4

2) Ինքնատիպություն

k 1 —ինքնատիպ էլեմենտներիի թիվը.

1 ինքնատիպ էլեմենտը— 3 բալ

Մեկ նկարում կարող են լինել մի քանի ինքնատիպ էլեմենտներ

k 2 —4-րդ նկարի ինքնատիպությունը

Ինքնատիպ սյուժետին տրվում է 5 բալ (դա վերաբերվում է միայն 4-րդ նկարին)

Ի4 i=1 = 5 k + k 1i .

i — նկարի համարը

Т 5 = Ս + Ի

Т 5 — 5-րդ ենթաթեստի ընդհանուր ցուցանիշը,

6-րդ ենթաթեստ.Էսքիզներ

Առաջադրանք.Նույն պատկերներին տալ այլ,նոր տեսք՝ քառանկյունների ներսում:

Փորձարկման ցուցումներ ՝ Ավելացրու ցանկացած դետալներ կամ գծեր այնպես,որ ստացվի նոր,հետաքրքի նկար և դրան տուր որևէ անուն:

Սահմանված ժամանակը-10 րոպե:

Թեստի ձևաչափը.Այն կատարվում է А4 ձևաչափի թղթ վրա,որտեղ պատկերված է 20 քառանկյուն,մեջտեղում շրջանակներ:Քառանկյունների չափսերը .5 x 5 սմ, յուրաքանչյուր շրջանի տրամագիշը 1.5սմ է:

Գնահատում՝ ըստ 3 ցուցանիշների

1.Սահունություն-ադեկվատ նկարների

1 նկարը— 1 բալ

Ս = n

n — նկարների քանակը

Բացառվում են այն նկարները,որոնք գերազանցապես նույնն են,և նրանք,որտեղ շրջանակները պատկերված չեն:

2.Ճկունություն— նկարների դասերի թիվը:

1դասը — 3 բալ

Ճ = 3m.

m — դասերի թիվը

Դասերի օրինակներ

Պատերազմ(պատերազմական տեխնիկա).
Աշխարհագրական օբյեկտներ(լիճ,լեռ,արև,լուսին).
3.Թռչուններ,կենդանիներ.միջատներ
Նշաններ (տառեր,թվեր,նոտաներ)
Խաղալիքներ,խաղեր
Տիեզերական պատկերներ
Դեմք
Մարդիկ
Մեքենաներ.մեխանիզմներ
Ամանեղեն
Կենցաղային պարագաներ
Բնության երևույթներ(ձյուն,անձրև,քամի).
Բույսեր
14.Սպորտային ռումբեր
15. Մթերքներ
16. Նախշեր,զարդարանքներ
17. Ձևավորումներ

 

Եթե նկարը չի համապատասխանում ոչ մի դասի,ապա նրան տտրվում է նոր դաս

3.Ինքնատիպություն

Մեկ ինքնատիպ նկարը— 5 բալ

Ի = 5 k.

Ի— ինքնատիպության ցուցանիշ

k — ինքնատիպ նկարների թիվը

T 6 = n + 3 m + 5 k.

Т 6 — 6-րդ ենթաթեստի ընդանուր ցուցանիշը

7-րդ ենթաթեստ.Թաքնված պատկեր

Առաջադրանք.Գտնել հնարավորինս շատ տարբեր պատկերներ՝թաքնված բարդ,քչակառույց նկարում:Ենթաթեստին տրվում  է 3 րոպե:

Тестовые стимульные: всего четыре различных рисунка.Ցուցադրվում է միայն մեկ նկար,մնացածը տրված են որոշ ժամանակ անց կրկին թեստը կատարելու համար.

Գնահատում`ըստ 2 ցուցանիշների:

1.Սահունություն — պատասխանների ընդհանուր թիվը(n).

1 պատասխանը— 1 բալ

Ս = n.

2.Ինքնատիպություն—ինքնատիպ պատասխանների քանակը:

1ինքնատիպ պատասխանը-5 բալ

Ի = 5 k.

Ի— ինքնատիպություն

k — ինքնատիպ պատասխանների թիվը

T 7 = n + 5 k.

Т 7 — 7-րդ ենթաթեստի ընդհանուր ցուցանիշը:

Նյութը թարգմանվել է ՀՊՄՀ Կրթության հոգեբանություն և սոցիոլոգիա ֆակուլտետի ուսանողուհի Մելինե Խաչատրյանի կողմից

Կատեգորիա: Հոգեբանական թեստեր | Ավելացրեց: khudoyanani (10.09.2016)
Դիտումներ: 2459 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar