Ս. Ասինգերի ագրեսիվության մակարդակի ախտորոշման մեթոդիկա
Ս. Ասինգերի թեստը հնարավորություն է տալիս որոշել, թե մարդը որքանով է քաղաքավարի իր կոլեգաների հետ, և հեշտ է արդյոք նրա հետ շփվելը։
Հակվա՞ծ եք արդյոք հաշտության ուղիներ որոնելու հերթական ծառայողական կոնֆլիկտից հետո։
1.Միշտ։
2. Երբեմն
3. Երբեք։
Ինչպե՞ս եք Ձեզ պահում ծայրահեղ իրադրություններում։
1. Ներսից եռում եք։
2. Պահպանում եք լրիվ հանդարտություն։
3. Կորցնում եք ինքնատիրապետումը։
Ինչպիսի՞ն են համարում Ձեզ գործընկերները։
1. Ինքնավստահ և նախանձ։
2. Ընկերասեր։
3. Հանգիստ և ոչ նախանձ։
Ի ՛նչ կանեք, եթե Ձեզ պատասխանատու պաշտոն սաաջարկեն։
1. Կընդունեք այն որոշ անհանգստությամբ։
2. Աներկբայորեն կհամաձայնեք։
3. Հանուն սեփական հանգստության կհրաժարվեք դրանից։
Ինչպե՞ս կպահեք Ձեզ, եթե գործընկերներից մեկն առանց թույլտվության Ձեր սեղանից թուղթ վերցնի։
1. Կկոպտեք նրան։
2.Կստիպեք վերադարձնել։
3.Կհարցնեք, արդյոք ուրիշ բան պետք չէ՞։
Ի՞նչ խոսքերով կդիմավորեք Ձեր կնոջը (ամուսնուն), եթե նա աշխատանքից սովորականից ուշ վերադառնա։
1. Ի նչ՞ը քեզ այդպես ուշացրեց։
2. Որտե՞ղ ես թափառում այսքան ուշ։
3. Ես արդեն սկսել էի անհանգստանալ։
Ինչպե՞ս եք Ձեզ պահում ավտոմեքենայի ղեկին։
1. Շտապում եմ վազանցել առջևից ընթացող մեքենային։
2. Ինձ համար միևնույն է քանի մեքենա անցավ։
3. Այնպիսի արագությամբ եք սլանում, որ ոչ ոք Ձեզ չանցնի։
Ինչպիսի՞ն եք համարում Ձեր հայացքները կյանքի նկատմամբ։
1. Համակշռված։
2. Խելամիտ։
3. Ծայրահեղ կարծր։
Ի՞նչ եք ձեռնարկում, եթե ամեն ինչ չէ, որ հաջողվում է։
1. Մեղքը բարդում եք ուրիշի վրա։
2. Հաշտվում եք։
3. Դառնում եք զգույշ։
Ինչպե՞ս եք վերաբերվում ժամանակակից երիտասարդության շրջանում բարձիթողության դեպքերի ֆելիետոնին։
1. ժամանակն է նրանց արգելել այդպիսի զվարճությունները։
2.Պետք է հնարավորություն ստեղծել նրանց կազմակերպված և կուլտուրական հանգս տի համար։
3.Ի՞նչ ենք մենք նրանց հետևից վազում։
Ի՞նչ եք զգում, երբ Ձեր ուզած տեղը ուրիշին է բաժին ընկնում։
1. Ինչո՞ւ էի ես սրա վրա նյարդեր փչացնում։
2. Երևում է նրա տեսքը տնօրենի համար ավելի հաճելի է։
3. Գուցե դա ինձ հաջողվի մյուս անգամ։
Ինչպե՞ս եք դիտում ֆիլմը։
1.Վախենում եք։
2.Ձանձրանում եք։
3.Անկեղծ հաճույք եք ստանում։
Եթե ճանապարհի խցանման պատճառով ուշանում եք կարևոր խորհրդակցությունից։
1.Կնյարդայնանա՞ք նիստի ժամանակ։
2.Կփորձե՞ք հայցել գործընկերների ներողամտությունը։
3.Կվշտանա՞ք։
Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր սպորտային նվաճումներին։
1.Անպայման փորձում եք հաղթել։
2.Գնահատում եք Ձեր կրկին երիտասարդ զգալու հաճույքը։
3.Շատ եք ջղայնանում, եթե Ձեր բախտը չի բերում։
Ինչպե՞ս եք վարվում, եթե Ձեզ վատ են սպասարկել ռեստորանում։
1.Դիմանում եք սկանդալից խուսափելով։
2.Կանչում եք մատուցողին և նկատողություն անում նրան։
3.Բողոքով գնում եք ռեստորանի տնօրենի մոտ։
Ինչպե՞ս կպահեք Ձեզ, եթե Ձեր երեխային վիրավորել են դպրոցում։
1.Կխոսեք ուսուցչի հետ։
2.Սկանդալ կսարքեք անչափահաս հանցագործի ծնողների հետ։
3.Խորհուրդ կտաք երեխային՜ պատասխան տալ։
Ձեր կարծիքով ինչպիսի՞ մարդ եք։
1.Միջին։
2.Ինքնավստահ։
3.Ուզածին հասնող։
Ի՞նչ կպատասխանեք Ձեր ենթակային, որի հետ բախվել եք հիմնարկի դռների մեջ, եթե նա սկսել է ներողություն խնդրել։
1.Ներեցեք, դա իմ մեղքն էր։
2.Ոչինչ, դատարկ բան է։
3.Իսկ չե՞ք կարող ավելի ուշադիր լինել։
Ինչպե՞ս կվերաբերվեք թերթում երիտասարդության շրջանում խուլիգանության դեպքերի մասին հոդվածին։
1. Վերջապես ե՞րբ կձեռնարկվեն կոնկրետ միջոցառումներ։
2. Պետք է մարմնական պատիժներ մտցնել։
3. Չի կարելի ամեն ինչ երիտասարդության վրա գցել, դաստիարակողները նույնպես մեղավոր են։
Պատկերացրեք նորից պետք է ծնվեք, բայց որպես կենդանի, ի՞նչ կենդանի կնախընտրեիք։
1.Վագր կամ հովազ։
2. Տնային կատու
3.Արջ
Ասինգերի թեստի բանալին
Այժմ ուշադիր նայեք ընդգծված հարցերին։
36-44 միավոր։ Դուք ագրեսիվ եք, բայց բավականին հաջողությամբ գնում եք կյանքին համընթաց, քանի որ Դուք բավականին առողջ փառասիրություն և ինքնավստահություն ունեք:
45 և ավելի միավոր։ Դուք չափից ավելի ագրեսիվ եք և դրա հետ մեկտեղ հաճախ եք անհավասարակշռված և չափից դուրս խիստ լինում այլ մարդկանց նկատմամբ։ Դուք հույս ունեք "կառավարչական" բարձունքներին հասնել՝ հաշվի առնելով Ձեր անձնական մեթոդները և հասնել նպատակին՝ ի վնաս շրջապատողների և ընտանիքի անդամների հետաքրքրությունների։ Դրա համար Ձեզ չի զարմացնում ենթակաների տհաճ վերաբերմունքը, բայց չնչին հնարավորության դեպքում Դուք փորձում եք պատժել նրանց դրա համար։
35 և ավելի ցածր։ Դուք չափազանց խաղաղասեր եք, որը պայմանավորված է անբավարար ինքնավստահությամբ։ Դա չի նշանակում, որ Դուք "պարում եք ուրիշի դուդուկի տակ" Այնուամենայնիվ, մի փոքր վճռականությունը Ձեզ չէր խանգարի։
Եթե 7 և ավելի հարցերից Դուք հավաքել եք 3-ական միավոր և 7-ից պակաս հարցերից մեկական միավոր, ապա Ձեր ագրեսիվության պոռթկումը կրում է ավելի շատ կործանիչ, քան կառուցվածքային բնույթ։ Դուք հակված եք չմտածված քայլերի և սուր վեճերի։
Եթե 7 և ավելի հարցերից Դուք հավաքել եք մեկական միավոր կամ պակաս քան 7-ական հարցերից երեքական միավոր, ապա Դուք ծայրահեղորեն ներամփոփ եք։ Դա չի նշանակում, որ Դուք ընդունակ եք ագրեսիվ պոռթկումների, և Դուք դրանք խնամքով ճնշում եք:
Աղբյուրը՝ www.doctors.am
|