Գլխավոր էջ » Հոդվածներ » Հոգեբանական թեստեր

Ո՞վ է սա

 Մինչ մեթոդիկայի կիրառումը երեխային բացատրում են, որ իրեն կցուցադրվեն  ամբողջական նկարից հատվածներ և նա  պետք է կռահի ամբողջական պատկերի բովանդակությունը, որին պատկանում են մասերը: 

Կիրառման ընթացքը՝

Երեխային առաջարկվում նայել միայն «ա» պատկերին և ասել, թե իր կարծիքով, ինչ է պատկերված: Առաջադրանքը լուծելու համար նրան տրամադրվում է 10  վայրկյան: Եթե երեխան չի կարողանում պատասխանել հարցին, կամ սխալ է պատասխանում, ցույց են տալիս հաջորդ՝ «բ» պատկերը և ևս 10 վայրկյան ժամանակ և այդպես այնքան ժամանակ, մինչ երեխան կկռահի  ամբողջական պատկերի բովանդակությունը: Հաշվի է առնվում ծախսված ժամանակը և այն, թե կոնկրետ , որ հատվածի դիտումից հետո է երեխան կարողացել ճիշտ պատասխան տալ: 

Արդյունքների գնահատում

 

 

10 միավոր -  երեխան կարողանում է կռահել «ա» պատկերի միջոցով, 10 վայրկյանում: ребенок по фрагменту изображения <а> за время меньшее, чем 10 сек, сумел правильно определить, что на целом рисунке изображена собака.

7-9 միավոր —  Երեխան կարողանում է կռահել միայն «բ» պատկերը նայելուց հետո՝ ծախսելով՝ 11-20 վայրկյան:

4-6 միավոր—  երեխան կարողանում է ճիշտ պատասխան տալ մկիայն «վ» պատկերը դիտելուց հետո՝ 21-30 վայրկյանում

2-3 միավոր —  երեխան ճիշտ պատասխան է տալիս միայն «գ» պատկերը դիտելուց հետո ՝ 30-40 վայրկյանում

0-1 միավոր — չի կարողանում կռահել 50 վայրկյանում

Մտածողության զարգացման մակարդակը

10 միավոր — շատ բարձր.

8-9 միավոր — բարձր

4-7 միավոր — միջին

2-3 միավոր — ցածր

0-1 միավոր — շատ ցածր

 

 

Կատեգորիա: Հոգեբանական թեստեր | Ավելացրեց: khudoyanani (10.09.2016)
Դիտումներ: 1000 | - Վարկանիշ -: 4.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar