Գլխավոր էջ » Հոդվածներ » Հոգեբանական թեստեր |
Պրոֆասոցիացիաներ
Նպատակը Մասնագիտական կողմնորոշման թեստ՝ հիմնված ասոցիատիվ մեթոդի վրա: Կարող է անցկացվել ինչպես խմբային, այնպես էլ անհատական մակարդակում: Փորձարկվողների տարիքը պետք է գերազանցի 12 տարեկանը: Թեստի կիրառման ընթացքը: Թեստը կարելի է կիրառել երկու ճանապարհով՝ գրավոր կամ բանավոր: Առաջինը՝ ավելի արդյունավետ է: Փորձարկվողը հարմար դիրք է զբաղեցնում, նրան առաջարկվում է փակել աչքերը: Ասոցիացիաները իր նոթատետրում գրում է հոգեբանը: Խմբային աշխատանքի դեպքում պատասխանները գրանցում են հենց իրենք փորձարկվողները: Այս դեպքում փորձարկվողը բարձրաձայն կարդում է բառերը, փորձարկվողները գրում են այդ բառերի ասոցիացիաները: ՀՐԱՀԱՆԳ « Խնդրում եմ թուլացեք: Այժմ ես կկարդամ բառեր, ձեր խնդիրն է արագ պատկերացնել, թե որ մասնագիտության հետ են այդ բառերը կապված և բարձրաձայն ասել, կամ գրել այդ մասնագիտությունը: Փորձեք պատասխանել հնարավորինս արագ: Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ միևնույն մասնագիտությունը կարելի է մի քանի անգամ նշել:
ԲԱՌԵՐ - բույր - երգ - խնդիր - օդ - համակարգիչ - գովազդ - կենդանի - աշուն - ճանաչում -ուշադրություն - դույլ - մուրճ - մեխ -պտուտակահան - թուղթ - էկրան - ֆոտոապարատ - բարություն - հաշվիչ - դեպք - սրամտություն - զգացմունք - բնություն - քանոն - հոգատարություն - պատկեր - ծրագիր - բույս - հոգատարություն - նախագիծ - տառ - վիձին - ոգեշնչվածություն - մենեջեր - տեսակ - բաղադրատոմս - պատկեր - թիվ - այցելու - տեքստ - հաճախորդ - շփում - ղեկավար - բանաձև - փոշի - նշան - մրցանակ - գործիք - արվեստ
Արդյունքների վերլուծություն Սկզբում կատարվում է իրար մոտ բառերի միացում, օրինակ՝ բժիշկ-ատամնաբույժ, ուսուցիչ-ֆիզիկայի ուսուցիչ: Ընտրվում են այն մասնագիտությունները, որոնց կրկնվում են մի քանի անգամ: Արդյունքում կարելի է ենթադրել , որ այդ մասնագիտությունների հանդեպ փորձարկվողը առանձնակի հետաքրքրություն ունի, հնարավոր է նաև հակում: Եթե մասնագիտությունների մեջ չկան կոնկրետ լիդերներ, կարելի է պատասխանները դասակարգել ըստ բովանդակային մասի:
| |
Դիտումներ: 9977 | Մեկնաբանություններ: 2 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | |
| |