Գլխավոր էջ » Հոդվածներ » Հոգեբանական թեստեր

Ինտելեկտի տիպի ախտորոշում: Հ. Գարդներ

Հրահանգ՝  + նշանը դրեք այն բոլոր պնդումների առջև, որոնք  համապատասխանում են ձեզ:

 

1. Ես բավական հմուտ եմ տարբեր առարկաների հետ գործողություններ կատարում:

2. Ես հեշտությամբ եմ կողմնորոշվում տարբեր իրավիճակներում:

3.Ես հեշտությամբ եմ կարողանում հարթել ընկերներիս միջև ծագած վեճերը:

4. Ես հեշտությամբ եմ մտապահում երգերի բառերը:

5. Ես կարողանում եմ բացատրել այն թեմաները, որոնք ուրիշների համար բացատրելը դժվար է:

6. Ես միշտ ամեն ինչ ըստ փուլերի եմ կատարում:

7. Ես ինձ լավ եմ ճանաչում և գիտեմ՝ ինչու եմ անում այս կամ այն բանը:

8. Ես սիրում եմ հասարակական  միջոցառումների հետ կապված աշխատանքը:

9. Ես, ուրիշներին լսելով,ավելի լավ եմ սովորում:

10. Երբ երաժշտություն եմ լսում, տրամադրությունս փոխվում է:

11. Ես սիրում եմ տրամաբանական խնդիրներ, խաչբառներ:

12. Ուսուցման գործընթացում ինձ համար շատ կարևոր է վիզուալ պատկերացումը, ավելի հեշտ եմ սովորում , երբ կան սանդղակներ, գրաֆիկներ:

13. Ինձ շրջապատողների տրամադրության, զգացմունքների հանդեպ չափազանց զգայուն եմ:

14. Ես ավելի լավ եմ սովորում , երբ ինչ որ բան պետք է ինքնուրույն անեմ:

15. Ինչ որ բան սովորելուց առաջ, պետք է հասկանամ , որ դա ինձ համար կարևոր է:

16. Աշխատանքի և մտորումների ժամանակ սիրում եմ լռություն և միայնություն:

17.Բարդ երաժշտական ստեղծագործություններում, ես կարող եմ հեշտությամբ առանձնացնել երաժշտական գործիքների ձայները:

18.  Ես կարող եմ  մտովի պատկերացնել այն իրադրությունները, որոնցում եղել եմ, կամ որոնք հորինել եմ:

19. Ես հարուստ բառապաշար ունեմ:

20. Ես սիրում եմ գրավոր նշումներ անել;

21. Ինձ մոտ զարգացած է հավասարակշռության զգացողությունը, ես սիրում եմ շարժումը:

22. Ես կարողանում եմ օրինաչափություններ տեսնել հասկացությունների և երևույթների միջև:

23.  Խմբում ես համագործակցում եմ ուրիշների հետ, լսում նրանց տեսակետները:

24. Ես ուշադիր եմ  և հաճախ նկատում եմ այն, ինչ ուրիշները չեն տեսնում:

25.Ես հեշտությամբ եմ «ափերից դուրս գալիս»:

26. Ես սիրում եմ աշխատել և սովորել ուրիշներից հեռու:

27. Ես սիրում եմ երաժշտություն հորինել:

28. Ես կարողանում եմ թվերի հետ աշխատել և լուծել բարդ մաթեմատիկական խնդիրներ:

 

Ինտելեկտի տեսակը  կետերը  ընդհանուր գումարը
Խոսքային  5,9,19,20  
Մաթեմատիկական, տրամաբանական

 6, 11, 22, 28  

 
Տեսողա-տարածական  2, 12, 18,24    
Երաժշտական   4, 10, 17, 27   
Միջանձնային 3, 8, 13, 23  
Ներանձնային 7, 15, 16, 26   
Կինեսթետիկ 1, 14, 21, 25

Ինտելեկտի տիպերը ըստ Հ. Գարդների

Ինտելեկտի տիպը  Համառոտ բնութագիր
Խոսքային սիրում է գրել, կարդալ, լսել: Սիրում է պատմություններ պատմել, հեշտությամբ մտապահում է թվերը, անունները և այլ տեղեկատվություն: Ունի հարուստ բառապաշար, սիրում է խաչբառներ լուծել:
Մաթեմատիկական  Արագ կարողանում է լուծել մաթեմատիկական խնդիրները, սիրում է տվյալներ վերլուծել, կանխատեսումներ անել, ստրատեգիկ խաղեր խաղալ՝ շախմատ և այլն, հեշտությամբ է բացահայտում պատճառահետևանքային կապերը:
Ներանձնային  Անկախ է, ներամփոփ, սիրում է միայնակ և ինքնուրույն անել ցանկացած աշխատանք
Տեսողա-տարածական Մտածում է պատկերներով: Սիրում է նկարել, ներկել, ծեփել, լավ է ընկալում դիագրամները, սանդղակները, սիրում է շարժում:
Երաժշտական Զգայուն են ձայների հանդեպ: Սիրում են երաժշտական գործիքների վրա աշխատել, հեշտությամբ են մտապահում երաժշտությունը: Սիրում են որևէ բան անել երաժշտության ուղեկցությամբ: Ռիթմի լավ զգացողություն ունի
Կինեսթետիկ Ավելի լավ են սովորում, եթե անմիջական շփման մեջ են մտնում առարկաների հետ՝ դրանք շոշափելով, դրանցով մանիպուլյացիաներ անելով: Մարդկանց հետ խոսակցության ընթացքում սիրում են դիպչել նրանց: Հմուտ ղեկավարներ են:
Միջանձնային  Սիրում են մարդկանց շրջապատում լինել: Շատ ընկերներ ունեն: Լավ կազմակերպիչներ են: Լավ են հասկանում այլ մարդկանց զգացմունքները
   

  
 
 
 

Նյութը թարգմանված է  http://studopedia.su/14_76180_anketa-po-tipam-intellekta.html կայքից:

 

 

Կատեգորիա: Հոգեբանական թեստեր | Ավելացրեց: khudoyanani (13.11.2016)
Դիտումներ: 3328 | - Վարկանիշ -: 5.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar