Գլխավոր էջ » Հոդվածներ » Հոգեբանական թեստեր

Հիշողության մակարդակի որոշմանն ուղղված Ա. Լուրիայի թեստ

Հիշողության մակարդակի որոշմանն ուղղված Ա. Լուրիայի թեստ

 

Մեթոդիկան հնարավորություն  է տալիս ուսումնասիրել 6-7 տարեկանների կամածին հիշողությունը: Մեթոդիկայի կիրառման համար անհրաժեշտը է, որ տվյալ տարածքում լինի լռություն: Եվ անհրաժեշտ է ընտրել 10 իրար հետ կապ չունեցող բառեր:

Օրինակ՝  տարի, գնդակ, փիղ, օճառ, աղ, աղմուկ, գետ, հատակ, գարուն, որդի կամ լեռ, փոշի, վարդ, օճառ, փետուր, ակնոց, գետ, բազմոց, հաց:

ՀՐԱՀԱՆԳ « Հիմա ես փորձելու եմ պարզել, արդյոք դու կարողանում ես հեշտությամբ մտապահել թվերը: Ես քեզ բառեր կասեմ, իսկ դու լսիր և փորձիր մտապահել: Քանի որ ամբողջը ոչ ոք առաջին անգամից չի կարող մտապահել, ես քեզ համար կկարդամ դրանք մի քանի անգամ: Ամեն անգամ կարդալուց հետո դու կկրկնես, այն բոլոր բառերը , որոնք մտապահել ես, հերթականությունը կարևոր չէ:  Այդպես հետազոտողը բառերը կարդում է  5 անգամ՝ ամեն անգամ գրանցելով արդյունքները: Մեկ ժամ անց հետազոտողը առաջարկում է երեխային կրկնել բոլոր բառերը ևս մեկ անգամ արդեն առանց դրանք կարդալու: Նորմայի դեպքում  առաջին ընթերցման դեպքում երեխաները կրկրնում են 3-5 բառ, 5-րդ ընթերցման դեպքում 8-10: Մեկ ժամ անց՝ 7-9 բառ:  Տվյալները գրանցվում են թերթիկում:

 

 

4 միավոր  - բարձր մակարդակ -  երեխան հիշել է 9-10 բառ 5-րդ կրկնությունից հետո , 8-9 բառ՝ մեկ ժամ անց

3 միավոր – միջին մակարդակ -   երեխան հիշել է 6-8 բառ 5-րդ կրկնությունից հետո , 5-7 բառ՝ մեկ ժամ անց

2  միավոր – միջինից ցածր - երեխան հիշել է 3-5 բառ 5-րդ կրկնությունից հետո , 3-4 բառ՝ մեկ ժամ անց

1միավոր  - ցածր մակարդակ  - երեխան հիշել է 0-2 բառ 5-րդ կրկնությունից հետո , 0-2 բառ՝ մեկ ժամ անց  

 

Կատեգորիա: Հոգեբանական թեստեր | Ավելացրեց: khudoyanani (23.10.2016)
Դիտումներ: 3935 | - Վարկանիշ -: 3.3/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar