Գլխավոր էջ » Հոդվածներ » Հոգեբանական թեստեր |
Հիշիր և տեղադրիր կետերը Այս մեթոդիկայի օգնությամբ գնահատվում է երեխայի ուշադրությունը: Վերևում տեղադրված պատկերները նախապես կտրատում եք՝ բաժանելով ութ քառակուսիների, այնուհետև ցույց եք տալիս երեխաներին ասելով՝ « Հիմա քեզ հետ միասին խաղ ենք խաղալու: Ես քեզ հերթով նկարներ ցույց կտամ, որոնց վրա կետեր են արված, դու պետք է նայես այդ նկարներին, այնուհետև նշես այդ կետերը այն պատկերի վրա, որը կտամ քեզ»: Այնուհետև երեխային հերթով 1-2 վայրկյանների ընթացքում ցույց է տրվում 8 քառակուսիներից յուրաքանչյուրը, և ամեն քարտը ցույց տալուց հետո առաջարկվում է այն արտատպել ազատ քառակուսու վրա 15 վայրկյանների ընթացքում: Այս ժամանակահատվածը տրվում է երեխային, որպեսզի նա կարողանա հիշել կետերի տեղերը: Արդյունքների գնահատում Երեխայի ուշադրության ծավալը որոշվում է ճիշտ նշված կետերի քանակով: 10 միավոր— նշված ժամանակահատվածում երեխան կարողացել է ճիշտ նշել 6 և ավելի կետերի տեղերը. 8-9 միավոր — երեխան անսխալ նշել է 4-5 կետ 6-7 միավոր — երեխան անսխալ նշել է 3-4 կետ 4-5միավոր- երեխան անսխալ նշել է 2-3 կետ 0-3 միավոր- ընդամենը մեկ կետ Երեխայի ուշադրության զարգացվածության մակարդակը 10 միավոր-շատ բարձր 8-9 միավոր-բարձր 6-7 միավոր-միջին 4-5 միավոր-ցածր 0-3 միավոր- շատ ցածր | |
Դիտումներ: 1210 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |