Հայտնի հոգեբան Կարլ Ռոջերսը, ով երկար կյանք է ունեցել, մի անգամ պատմել է « Երբ փոքր է , հաճախ հիվանդանում էի, և հայրս մի անգամ ասաց, որ հավանաբար, երիտասարդ տարիքում եմ մահանալու: Նա իհարկե սխալվեց, քանի որ արդեն 75 տարեկան եմ, թեպետ որոշ առումով նա ճիշտ էր. ես ինձ երիտասարդ եմ զգում և հույս ունեմ, որ երբեք չեմ ծերանա»:
Հրահանգ: Անկախ այն հանգամանքից, թե քանի տարեկան եք, պատասխանեք հարցերին:
Դրեք 4 միավոր, եթե ամբողջությամբ համաձայն եք պնդման հետ, 3 միավոր, եթե մասամբ եք համաձայն, 2 միավոր, եթե համաձայն չեք, 1 միավոր, եթե ընդհանրապես համաձայն չեք:
- Կարծում եմ, որ լավ հումորի զգացում ունեմ:
- Ես լավ ինտուիցիա ունեմ և միշտ կարողանում եմ հասկանալ, թե ինչ ի նկատի ունեն ուրիշները
- Կարծում եմ ապագայում ինձ հաճելի իրադարձություններ են սպասվում:
- Կարծում եմ, որ մարդկանց դուր է գալիս ինձ հետ շփվելը:
- Մարդը կարող է ինձ դուր գալ անգամ , եթե նման չէ ինձ, և ամեն հարցում չէ, որ կիսում է իմ տեսակետները:
- Ես սիրում եմ երեխաներ:
- Ես սիրում եմ տարբեր խնդիրներ լուծել:
- Երբ, ինչ որ գործ եմ սկսում անել, փորձում անել այն հնարավորինս լավ:
- Ինձ հետաքրքրում են տարբեր իրադարձությունների պատճառները:
- Բացի աշխատանքից ես շատ այլ հետաքրքրություններ էլ ունեմ:
- Ցանկացած փոփոխություն փորձում եմ ընկալել, որպես փոփոխություն դեպի լավը:
- Իմ աշխատանքը օգուտ է բերում մարդկանց
- Երբեմն սիրում եմ երազել
- Սիրելի երաժշտությունը բարձրացնում է տրամադրությունս
- Ինձ հետաքրքրիր են նոր գաղափարները:
- Որպես կանոն չեմ հանձնվում , երբ բախվում եմ խոչըդոտների և դժվարությունների:
- Հաջող կատակ լսելիս՝ կարող եմ սրտանց ծիծաղել:
- Ես ունեմ գոնե մեկ մտերիմ մարդ, ում հետ կարող եմ կիսել նվիրական երազանքներս:
- Ֆիզիկական ակտիվությունից բավականություն եմ ստանում
- Ինձ դուր է գալիս նոր մարդկանց հետ հանդիպելը
- Կցանկանայի սովորել անել այնպիսի բան, ինչը մինչ այժմ անել չգիտեմ
- Ես ձգտում եմ ավելի գրավիչ տեսք ունենալ և կարծես թե դա ինձ հաջողվում է;
- Ես թույլ չեմ տալիս, որ մանրուքները գցեն տրամադրությունս
- Ինձ դուր է գալիս այն ժամանակաշրջանը, որում ապրում եմ
- Կարծում եմ ինձ հնարավորություն կնձեռնվի լիարժեք դրսևորել ընդունակություններս
Արդյունքների վերլուծություն
75 միավոր և ավելի – անկախ ձեր ծննդյան տարեթվից, դուք լի եք կկյանքի ուժով և հավատում եք ձեր ուժերին: Դուք շփվող եք, ակտիվ, բարեհամբույր: Դուք ուշ կծերանաք
50-75 միավոր- Հոգսերը և սթրեսը նվազեցրել են ձեր ուրախանալու կարողությունը, թեպետ ձե ավելի պատասխանատու են դարձրել: Դուք «միջին» տարիքի եք, մի փոքր աշխուժությունը և լավատեսությունը ձեզ չէր խանգարի:
50 միավորից ցածր- ձեր նման մարդկանց մասին ասում են, որ նրանք շատ բան են տեսել, և ամեն ինչի արժեքը գիտեն: Սակայն արդյո՞ք դեռ վաղ չէ ձեզ համար, դեռ շատ բան կա տեսնելու, իմանալու , ապրելու:
|