Նայեք նկարում պատկերված 5 երկրաչափական պատկերներին
1. քառակուսի
2. եռանկյուն
3. ուղղանկյուն
4. շրջան
5. զիգզագ
Ընտրեք նրանցից այն մեկը, որին նայելուց դուք կարող եք ասել. <<Դա ես եմ>>: Փորձեք զգալ ձեր պատկերը: Եթե դժվարանում եք, ապա ընտրեք այն երկրաչափական պատկերը, որը առաջինը գրավել է ձեզ: Եվ այդպես մնացած 4 պատկերները դասավորեք ըստ համապատասխան կարգի (այսինքն վերջին պատկերը ամենանաահավանականն է, որ դա կարող եք դուք լինել):
[t]
Արդյունքների մշակում և մեկնաբանում:
Այն պատկերը, որը դուք դնում եք առաջին տեղում, դա ձեր հիմնական սուբյեկտիվ պատկերն է: Այն հնարավորություն է տաիս որոշել ձերխառնվածքի և վարքի գլխավոր, գերիշխող գծերը: Մնացած 4 պատկերները դրանք ինքնատիպ մոդուլյատորներ են, որոնք կարծես ստեղծագործում են ձեր վարքի մեղեդին: Վերջին պատկերի բնութագիրը իրենից ներկայացնում է այն մարդու բնութագիրը, որի հետ ձեր հարաբերությունները կլինեն ամենադժվարը: Այս դեպքում հարկ է ձեզ նկարագրել 2 կամ 3 պատկերների համակցման միջոցով:
Հիմնական ձևերի կրճատ հոգեբանական բնութագիր:
Քառակուսի
Եթե ձեր հիմնական պատկերը քառակուսին է, ապա դուք աննկում աշխատող եք: Աշխատասիրությունը և ձեր ձգտումները թույլ են տաիս աշխատանքը ավարտին հասցնել: Սա քառակուսիների ամենաակնհայտ և իրականում աչքի ընկնող գծերից մեկն է: Դիմացկունությունը, հանդուրժողականությունը և հետևողականությունը սովորաբար քառակուսիներին դարձնում են իրենց գործունեության բնագավառում բարձրակարգ աշխատողներ: Դրան է նպաստում նաև նրանց տեղեկատվություն ստնալու անհագուրդ պահանջմունքը: Քառակուսիները ամեն տեսակի հնարավոր տեղեկատվություն հավաքողներ են: Նրանք բոլոր տեղեկությունները համակարգում և դասավորում են ըստ կարգի: Ունակ են անմիջապես մշակելու անհրաժեշտ տեղեկատվությունը: Քառակուսիների համար ամնեկարևորը կարգ ու կանոնի հաստատումն է: Նրանց համար իդեալական կյանքը դա պլանավորված և կանխատեսելի կյանքն է, իսկ անակնկալներն ու իրադարձությունների սովորական ընթացքի փոփոխությունը նրանց սրտով չէ: Նրանք անընդհատ իրենց կողքին <<դասավորում>> և կազմակերպում են մարդկանց և իրերին: Այս ամենը նպաստում է նրան, որ քառուկուսիները կարող են դառնալ (և դառնում են) հիանալի ադմինիստրատորներ, գործավարներ, կատարածուներ, սակայն նրանցից շատ քչերն են կարող դառնալ լավ տնօրեններ կամ մենեջերներ: Չափազանց մեծ հակումը մանրուքների հանդեպ (հաճախ նույնիսկ լրիվ աննշան), անընդմեջ պահանջը լրացուցիչ ստուգող ինֆորմացիայի, անհրաժեշտ է նրան ճիշտ և լավ մտածված որոշում կայացնելու համար: Որպես կանոն` քառակուսիները զուրկ են օպերատիվությունից: Այնպիսի որակները, ինչպիսիք են կարգ ու կանոնի հաստատումը ամեն ինչում, հնարավոր բոլոր օրենքներին ու նորմերին հետևելը, կարող են զարգանալ նրանց մոտ մինչև պարալիզացնող աստիճանի: Եվ երբ գալիս է որոշման կայացման ժամանակը, որը առավելապես կապված է ռիսկի հետ, քառակուսիները կամա թե ակամա սկսում են հետաձգել որոշման ընդունումը: Բացի այդ, բանականությունը, հուզական կայունությունը, սառնությունը, քառակուսիներին խանգարում են այլ մարդկանց հետ հարաբերությունների կառուցման և շփման մեջ:
Եռանկյուն
Այս ձևը խորհրդանշում է լիդերություն, և հենց դրա մեջ էլ շատ եռանկյուննիներ զգում են իրենց իրական էությունը: Եռանկյուննիների ամենաարտահայտված առանձնահատկությունը դա գլխավոր նպատակների վրա կենտրոնանալու նրանց կարողությունն է: Եռանկյունիները էներգետիկ, ազուսպ և ուժեղ մարդիկ են, որոնք կարող են իրանց առջև հստակ նպատակներ դնել և հասնել դրանց իրականացմանը: Եռանկյունիները, ինչպես նաև նրանց հարևան քառակուսին (նկարագրված է վերևում) ձախակողմյա կիսագնդայի մտածողներ են` ունակ են արագ և խորը իրավիճակային վերլուծությունների, սակայն, հակառակ քառակուսու, որը կողմնորոշված է հիմնականում մանրուքների վրա, եռանկյունին կենտրոնանում է գլխավորի վրա, հիմնական խնդրի, նրա էության վրա: Նրանց ուժեղ գործնական վերաբերմունքը ուղղորդվում է մտավոր վերլուծությամբ և սահմանափակվում այդ խնդրի լուծման շրջանակներում արդյունավետության փնտրման փուլով: Եռանկյունիները շատ ուժեղ մարդիկ են, որոնք ուզում են ամեն ինչում ճիշտ դուրս գալ: Ամեն ինչում ճիշտ լինելու, գործերը կարգավորելու, ոչ միայն իրենց այլ նաև ուրիշների փոխարեն որոշումներ կայացնելու ուժեղ ձգտումը եռանկյունուն դարձնում է անվերջ հակամարտող և մրցակցող անձ: Ցանկացած գործում նրանց հիմնական կանոներից է հաջողությունը, հաղթանակը և շահը: Նրանք հաճախ են ռիսկի գնում, դրա համար անզուսպ և անհանդուրժող են նրանց հանդեպ, ովքեր կասկածում են իրենց որոշման կայացման մեջ: Եռանկյունիները չեն սիրում սխալ դուրս գալ և շատ դժվարությամբ են խոստովանում իրենց սխալները: Կարել է ասել, որ նրանք տեսնում են այն, ինչ ուզում են տեսնել, դրա համար էլ չեն սիրում փոխել իրենց որոշումները, հաճախ ծայրահեղ են, չեն հանդուրժում հակաճառություննրը և հիմնականում վարվում են այնպես, ինչպես ուզում են: Չնայած այդ ամենի` նրանք հաջողությամբ յուրացնում են այն ամենը, ինչը համընկնում է նրանց գործնական կողմնորոշումների հետ, նպաստում է իրենց գլխավոր նպատակների ձեռք բերմանը, և ինչպես սպունգ, նրանք կարծես ներծծում են բոլոր կարևոր և օգտակար տեղեկատվությունները: Եռանկյունիները պատվասեր մարդիկ են: Եթե նրանց համար պատվի հարց է հանդիսանում իրենց կողմից կատարվող աշխատանքի բարձր որակի ապահովումը, եռանկյունին ձգտում է հասնել բարձր դիրքի, ձեռք բերել բարձր ստատուս, այլ կերպ ասած փորձում է <<կարիերա ստեղծել>>: Մինչև գործի անցնելը եռանկյունին իր առջև գիտակցաբար, թե անգիտակցաբար հարց է դնում. <<Ինչ օգուտ կա ինձ դրանից>> կամ <<Ինչ կտա այն ինձ>>: Եռանկյունիներից հիանալի մենեջերներ են դուր գալիս` կառավարման ունակության ամնեաբարձր մակարդակով: Նրանք կարողանում ե իրենց վերադասներին հիասքանչ ձևով մատուցել իրենց և իրենց աշխատողների կատարած աշխատանքի բարձր որակն ու կարևորությունը: Եռանկյունիները կարծես հեռվից զգում են շահութաբեր գործը և դրա համար պայքարելիս կարող են ճակատ առ ճակատ բախվել իրենց մրցակիցների հետ: Նրանց հիմնական բացասական որակը դա էգո-կետնրոնացվածությունն է: Եռանկյունիները փառքի ճանապարհին առանձնապես փափկանկատ չեն բարոյական նորմերի հանդեպ և կարող են իրենց նպատակին հասնելու համար տրորել բոլորին: Դա բնորոշ է <<բռնկված>> եռանկյունիներին, որոնց ժամանակին ոչ ոք չի կանգնեցրել: Եռանկյունիները սիրում են, որ ամենքը և ամեն ինչ իրենց շուրջը պտտվի, առանց որի կյանքը նրանց համար կկորցնի իր հետաքրքրությունը:
Ողղանկյուն
Այն խորհրդաշում է փոփոխություներ և անցումային վիճակ: Սա անձի ժամանակավոր ձև է, որը կարող են կրել նաև մնացած բոլոր համեմատաբար կայուն ձևերը կյանքի որոշակի ժամանակահատվածում: Այս մարդիկ դժգոհ են կյանքի ձևից, որը հիմա իրենք վարում են, դրա համար զբաղված են ավելի լավ դիրքի որոնմամբ: Ողղանկյունային վիճակի պատճառները կարող են տարբել լինել, բայց նրանց միավորողը մեկն է` փոփոխությունների կարևորությունը տվյալ մարդու համար: Ողղանկյունների հիմնական հոգեկան վիճակը հանդիսանում է խանգարման քիչ թե շատ գիտակցված վիճակ, խճճվածություն խնդիրներում և անորոշություն սեփական անձի հանդեպ տվյալ պահին: Ողղանկյունների հիմնական բնութագրական գծերն են` արաքների անհետևողականությունը, անկանխատեսելիությունը կյանքի անցումային շրջանում: Ողղանկյունները կարող են շատ արագ փոփոխվել` օր օրի կամ մեկ օրվա սահմաններում: Նրանք հաճախ ունենում են ցածր ինքնագնահատական, ձգտում են ինչ-որ բանում լինել ամենալավը, փնտրում են աշխատանքի նոր մեթոդներ և կյանի նոր ոճ: Եթե ուշադիր փորձեք զննել ուղղանկյուններին, ապա կտեսնեք, որ նրանք անընդհատ փորձում են իրականցնել այլ պատկերների (քառակուսի, եռանկյունի և ալն) կերպարները: Նրանց բնորոշ են կայծակնահար, հզոր և անկանխատեսելի փոփոխությունները վարքում: Ողղանկյունները սովորաբար շփոթեցնում և լարվածության մեջ են գցում այլոց: Սակայն նաև կարող են գիտակցաբար խուսափել աննպատակ շփումներից: Ուղղանկյունների շփումը այլ մարդկանց հետ ուղղակի անհրաժեշտ է, և հենց դրանում էլ կայանում է անցումային շրջանի ևս մեկ դժվարություն: Սակայն ինչպես բոլորրի մոտ, նրանք ևս ունեն մի շարք դրական որակներ, որոնց միջոցով հաջողությամբ գրավում են իրենց շրջապատի ուշադրությունը: Դա առաջին հերթին հետաքրքրասիրությունն է` բնական հետաքրքրություն իրենց շուրջ կատարվող ամեն ինչի հանդեպ, ձգտումը և քաջությունը: Հենց այդ քաջության շնորհիվ է, որ ողղանկյունները փորձում են անել այն, ինչ երբևէ չեն արել, տալիս հարցեր, որը երբեք չէին համարձակվի նախկինում հարցնել: Մարդիկ ովքեր ապրում են ողղանկյունային վիճակ բաց են նոր գաղափարնների ձևավորման, մտածողության նոր ձևերի յուրացման, նոր արժեքների ընդունման համար, հեշտ են յուրացնում ամեն նորույթ: Դրա հակառակ կողմի ճշմարտությունը հանդիսանում է նրանց կողմից դրոսևորվող ծայրահեղ վստահությունը, ներշնչվածությունը, միամտությունը: Դրա համար շատ հեշտ է ուղղանկյուններին մանիպուլյացիայի ենթարկելը:
Գլխավորը, որ պետք է իմանալ ուղղանկյունների մասին, դա հետևյալն է` ուղղանկյունությունը միայն փուլ է, անցումային շրջան: Այն անխուսափելիորեն վերանալու է:
Շրջան
Սա ներդաշնակության առեղծվածային խորհրդանիշն է: Ովքեր վստահորեն ընտրում են այս պատկերը, անկեղծորեն հետաքրքևված են լավ միջանձային հարաբերություննրի կառուցման մեջ: Շրջանի համար բարձրագույն արժեք են հանդիսանում մարդիկ և նրանց բարօրությունը: Մնացած բոլոր 5 պատկերների մեջ ամենաբարեհոգին դա շրջանն է: Նրանք հաճախ առանձին դեր են կատարում, որն է`միավորել ընտանքի, աշխատակազմի անդամներին, կարգավորել խումբը: 5 պտկերներից ամենալավ կոմունիկատորները շրջաններն են: Առաջին հերթին նրա համար, որ օժտված են բարձր զգայունակությամբ, զարգացած էմպաթիայով, ունակ են ցավակցելու և հուզական արձագանք տալու այլ մարդու ապրումներին: Շրջանները ուրիշի ուրախությունն ու ցավը զգում և ապրում են ինչպես իրենց սեփականը: Բնական է, որ մարդիկ ձգտում են դեպի նրանց: Շրջանները շատ հեշտությամբ <<կարդում>> են մարդկանց և մի քանի րոպեում կարող են բացահայտել խաբեբային, ձևացնողին: Նրանք աջակցում են իրենց վերադասների և կոլլեկտիվի ադամների աշխատանքներին: Սակայն նրանք շատ թույլ մենեջերներ են, ղեկավարներ: Առաջին հերթին նրա համար, որ չափազանց շատ են ուզում դուր գալ բոլորին: Նրանք միշտ ձգտում են խաղաղության, դրա համար երբեմն խուսափում են <<ամուր>> դիրք հաստատելուց և ոչ շաբլոն որոշումներ ընդունելուց: Շրջանի համար ավելի լավ բան չկա, քան միջանձնայի փոխհարաբերությունների մեջ մտնելն է: Նրանք շատ երջանիկ են այն ժամանակ, երբ բոլորը լավ են իրար հետ: Դրա համար, երբ շրջանը կոնֆլիկտ է ունենում, ավելի հավանական է, որ հենց ինքը առաջինը կզիջի: Երկրորդ հերթին շրջանները առանձնապես վճռականությամբ չեն առանձնանում և շատ թույլ են <<քաղաքական խաղերում>> . հաճախ չեն կարողանում ճիշտ ձևով մատուցել իրենց և իրենց թիմին: Այս ամենը տանում է նրան, որ շրջանի հանդեպ բոլորը միշտ առավելություն են վերցնում (օրիանակ ավելի ուժեղ անձինք): Թվում է թե և շրջանը, և եռանկյունը առանձնապես չեն անհանգստանում, թե ում ձեռքում է իշխանությունը, միայն թե բոլորը գոհ լինեն, և ամեն տեղ խաղաղություն տիրի: Սակայն մի բանում նախանձելի հասատակամություն են ցուցաբերում, երբ գործը վերաբերում է բարոյականությանը, և խախտվում է արդարությունը: Շրջանը գծային ձև է, և ովքեր իրենց նույնացնում են շրջանի հետ, դասվում են աջ կիսագնդային մտածողություն ունեցողների շարքին: Աջ կիսագնդային մտածողությունը ավելի պատկերավոր, ներըմբռնող, հույզերովպատված, ավեի շուտ ամբողջականացնող (ինտեգրացնող), քան վերլուծող է: Դրա համար շրջանի մոտ տեղեկատվության վերաձևավորումը իրականցվում է ոչ թե հաջորդականության սկզբունքով, այլ ավելի շատ մոզայիկ, պոռթկումային, առանձին օղակների բացթողումներով: Դա չի նշանակում, որ հաշվի չեն նստում տրամաբանության հետ, այլ ուղղակի ձևաչափությունները կյանքի հետ կապված հարցերի լուծման ժամանակ առավելություն չեն ստանում: Մտածողության հիմնական բնորոշ գծերն են` կողմնորոշումը դեպի խնդրի սուբյեկտիվ գործոններին (արծեքներ, գնահատակններ, հույզեր և այլն), նույնիսկ հակադարձ հայացքներում ընհանուր կետեր գտնելու ձգտումը: Կարելի է ասել, որ շրջանը բնածին հոգեբան է, սակայն լուրջ բիզնես կառավարելու համար, նրան անհրաժեշտ են գծային պատկերների` եռանկյունու, քառակուսու, աջ կիսագնդային կազմակերպած հմտություններից:
Զիգզագ
Այս պատկերը խորհրդանշում է մշակութայնություն, ստեղծագործականություն, թեկուզ մեկը նրա համար, որ այն ամենայուրօրինակ և միակ ներփակված պատկերն է մնացած 5 պատկերների մեջ: Եթե դուք կտրուկ ընտրել եք զիգզագը, ապա դուք իրական աջ կիսագնդային մտածողություն ունեք, մնացածից տարբեր, այլ մտածողություն: Ինչպես ձեզ ամենամոտ բարեկամին, ձեզ ավելի շատ բնորոշ են մարդկային ներըմբռնողականությունը, ամողջականացումը, մոզաիկությունը: Խիստ դեդուկտիվ հաջորդականությունը ձեր ոճը չէ, զիգզագի միտքըհուսահատ ցատկեր է կատարում, դրա համար ձախ կիսագնդային մտածողություն ունեցողներին շատ դժվար է զիգզագին հասկանալը: Աջ կիսագնդային մտածողությունը չի կետրոնացած մանրուքների վրա, քանի որ պարզեցնելով աշխարհի պատկերը` թույլ է տալիս կառուցել ամբողջական պատկերներ, հարմոնիկ հայացքների համակարգեր և տեսնել գեղեցկությունը: Զիգզագները սովորաբար ունենում են զարգացած, էսթետիկ զգացմունքներ: Զիգզագի մտածողության գերիշխող ձևը հանդիսանում է համադրող ոճը` լրիվ տարբեր և չհամընկնող մշակութային գաղափարների միավորումը, իսկ դրա հիման վրա արդեն ինչ-որ նորի և յուրատիպի ստեղծումը շատ է դուր գալիս զիգզագին: Ի տարբերություն շրջանների` զիգզագները հետաքրքրված չեն իրենց աշխատակազմի անդամների հետ մտքերի համաձայնության մեջ, այլ իրենց շատ սիրված համադրմանը հասնում են ոչ թե զիջման, այլ ընհակառակը` կոնֆլիկտի գաղափարների սրման և նոր գաղափարների կառուցման միջոցով, որում այդ կոնֆլիկտը նոր լուծում է ստանում: Նրանք, օգտագործելով իրենց բնածին սրամտությունը, կարող են բավականին <<կծող>>, <<սուր>> խոսքեր օգտագործել և <<բացել բոլորի աչքերը>> նոր լուծման հնարավորության վրա: Զիգզագը սովոր է աշխարհը տեսնել մշտապես փոփոխվող: Այդ պատճառով զիգզագի համար ավելի տխուր բան չկա, քան անփոփոխ իրերն ու օրենքներն են, կանոնները, այն մարդիկ, որոնք միշտ համաձայնվում են կամ ցույց են տալիս, որ համաձայն են: Զիգզագները չեն կարողանում արդյունավետ աշխատել լավ կազմակերպված իրավիճակներում: Նրանց նյարդայնացնում են ուղիղ, հորիզոնական գծերը, ամուր ամրագրված պարտականությունները և նույն աշխատանքային ոճը: Նրանց ուղղակի անհրաժեշտ է աշխատանքային վայրում մեծ բազմազանությունը և խթանող հանգամանքների առկայությունը: Նրանք իրենց աշխատանքում ցանկանում են անկախ լինել իրենց աշխատակիցներից, առավել ևս կողմնակի մարդկանցից: Հայտնվելով հարմարավետ պայմաններում` զիգզագը կենդանանում է, սկսում է արդյունավետ իրականացնել իր հիմնական պարտականությունները, առաջ քաշել նոր գաղափարններ և աշխատանքային նոր մեթոդներ: Զիգզագներին երբեք չեն գոհացնում այն միջոցները, որոնցով նրանք շարժվում կամ շարժվել են անցյալում: Զիգզագները ամբողջովին ուղղված են դեպի ապագան և ավելի հետաքրքրված են հնարավորությամբ, հավանականությամբ, քան իրականությամբ: Գաղափարների աշխարհը նրանց համար նույնպես էական է, ինչպես էական է նյութերի աշխարհը մնացածի համար: Իրենց կյանքի մեծ մասն անց են կացնում գաղափարների աշխարհում, դրա համար էլ նրանց բնորոշ գծերից են ոչ պրակտիկությունը, անիրատեսությունը, միամտությունը: Զիգզագը 5 պատկերների մեջ ամնեաոգեշնչվող, ամենադյուրագրգիռ պատկերն է: Երբ նրա գլխում մի նոր միտք է ծագում, նա պատրասատ է արդեն այդ միտքը հայտնել ի լուր ողջ աշխարհի: Նրանք են իրենց նոր գաղափարների անդադար քարոզիչները և ունակ են բոլորին իրենց կողմ տրամադրել: Սակայն, նրանք զուրկ են նուրբ քաղաքականությունից, շատ անզուսպ են, շատ էքսպրեսիվ (ճիշտը երեսին են ասում), որը իրենց յուրօրինակության հետ մեկտեղ խոչընդոտ է հանդիսանում սեփական գաղափարները կյանքի կոչելու հարցում:
Աղբյուրը՝ www.doctors.am
|