Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ |
Երբեմն հոգեբանները իրենց այցելուներին որպես տնային առաջադրանք հանձնարարում են գրել հոգեբանական նամակ:Այն օգնում է դուրս հանել այն հույզերն ու զգացմունքները , որ դիսկոմֆորտի պատճառ են հանդիսանում, վիրավորանքը, մեղքի զգացումը և առհասարակ այսպես կոչված «սոցիալական» գացմունքները: Այն կարող է ուղղված լինել ինչպես ինքներս մեզ, այնպես էլ դիմացինին: Անհրաժեշտ է նամակին տրամադրել ամենաքիչը 15 րոպե, որի ընթացքում պետք է բացառել արտաքին անհանգստացնող և խանգարող երևույթները: Առավել էֆֆեկտիվ է այն գրել գրիչով, այլ ոչ թե համակարգչի միջոցով: Կենտրոնացե՛ք ձեր զգացմունքների վրա, գրեք այն ամենը, ինչ ցանկանում եք ասել դիմացինին՝ խուսափելով վիրավորական, կշտամբանքի ենթատեքստ ունեցող բառերից : Մի՛ մոռացեք , որ սա ոչ թե պարզապես նամակ, այլ հոգեբանական նամակ է, և որքան ավելի ազատ ու բաց լինեք այն այնքան ավելի արդյունավետ կգործի: Խուսափե՛ք նման արտահայտություններից «ես պահանջում եմ, որ...», ,դու պետք է/ պարտավոր ես...» «ես ատում եմ քեզ... »: Երբ զգաք, որ այլևս ասելիք չունեք և բավարար է, վայր դրեք գրիչը ու սկսեք կարդալ նամակը: Կարդացեք այնքան, որքան կկամենաք, այնքան, մինչ ձեր բացասական զգացմունքները կթուլանան կկորցնեն իրենց ուժը: Իսկ հիմա ոչնչացրեք նամակը: Առաջարկում եմ դա անելու երկու տարբերակ 1.այրել այն, 2. բաժանել մանր _մանր մասերի: Ավելացնեմ, որ նմանատիպ ազդեցություն ունի նաև «կյանքի օրագրերը»: Յունգի աշակերտներից Պրոգգոֆը էր ստեղծեց այնպիսի հոգեբանական տեխնիկա, որ թույլ կտար օգնել ինքներս մեզ: Արդյունքում նա առաջ քաշեց «ՙՙինտենսիվ օրագրի» գաղափարը: Օրագիրը կարող է դառնալ հոգու հայելի, որտեղ արտացոլվում է մեր ամեն օրվա տրամադրությունը, երջանկությունը, տխրությունը և այլն: Նյութը պատրաստել է ՀՊՄՀ Կրթության հոգեբանություն և սոցիոլոգիա ֆակուլտետի ուսանողուհի Հասմիկ Գալոյանը | |
Դիտումներ: 1010 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |