Գլխավոր էջ » Հոդվածներ » Հոգեբանական առակներ |
ԵՎՍ ՄԵԿ ԿՅԱՆՔ Առակ
Մի շատ հարուստ ընտանիքում մեծանում էր մի տղա: Մի օր հայրը որոշում է նրան տանել գյուղ, որպեսզի ցույց տա, թե ինչպես են մարդիկ կարողանում ապրել աղքատության մեջ: Ըստ հոր, որդին սեփական աչքերով պիտի տեսներ ուրիշների կյանքը և սկսեր գնահատել այն, ինչով ինքն է շրջապատված: Մինչդեռ որդին հպարտանում է հարստությամբ, որ իրենք ունեն: Նրանք գնացին մի շատ աղքատ ընտանիքի տուն և ապրեցին նրանց հետ օր ու գիշեր: Վերադառնալով տուն՝ հայրը հարցրեց որդուն, թե արդյոք նրան դուր եկավ ուղևորությունը? -Շա՜տ,- հիացմունքով պատասխանեց տղան: -Այժմ դու գիտես, որ կա նաև ուրիշ կյանք: Ի՞նչ հասկացար այս ուղևորությունից: -Հայրի՛կ, մեր տանն մի շուն է ապրում: Իսկ այժմ բակում պետք է լինի ևս 4 շուն և մի կով: Մենք ունենք լողավազան այգում, և տնից ոչ հեռու հսկայական խորշ, որը տեսանելի չէ մյուս կողմից: Մեր պարտեզում պետք է աստղերը փայլեն, որպեսզի լուսավորեն այգին: Շնորհակալություն քեզ հայրիկ, որ դու ցույց տվեցիր ինձ ևս մեկ կյանք: Հայրը որդու նման խորիմաստ մտքից հետո ավելացրեց. -Կյանքն անսահման գեղեցիկ է: Աշխարհը բաց է յուրաքանչյուրիս համար այն կողմից, որտեղից ինքն է ցանկանում տեսնել: Մեզանից յուրաքանչյուրն ունի ակնոցներ և աշխարհին նայում է իր ակնոցներով, իսկ աշխարհը փայլում է բոլորիս համար՝ ինչ-որ առավելությամբ: Աղքատությու՞ն, թե՞ հարստություն. դա կախված է նրանից, թե ինչպես եք նայում աշխարհին: Դուք կարող եք լինել հարուստ աղքատության մեջ: Նյութը պատրաստել է ՀՊՄՀ Կրթության հոգեբանություն և սոցիոլոգիա ֆակուլտետի ուսանողուհի Նելլի Արթենյանը | |
Դիտումներ: 1071 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |