- Ամեն անգամ , երբ դուք խոսում եք ձեր նպատակների մասին ուրիշների հետ, դրանց իրականացման հավանականությունն ընկնում է, քանի որ դու կորցնում եք դրանք իրականացնելու մոտիվացիան:
- Ասեք աղջկան, որ նվեր եք գնել իր համար և առաջարկեք գուշակել, թե ինչ նվեր է դա, այդպես դուք կիմանաք , թե ինչ է նա ցանկանում ստանալ:
- Եթե ձեզ գիշերները տանջում են վատ երազները, հավանաբար, դուք մրսում եք: Գիտականորեն ապացուցված է, որքան ցուրտ է ննջարանում, այնքան ավելի մեծ է վատ երազներ տեսնելու հավանականությունը:
- Հոգեբանները պարզել են, որ կանանց բավական է ընդամենը 45 վայրկյանը տղամարդուն գնահատելու համար. այստեղից 10 վայրկյանը հատկացվում է ընդհանուր կազմվածքի գնահատմանը, 8 վայրկյանը՝ աչքերի, 7-ը ՝ մազերի, 10-ը շուրթերի և 5 վայրկյան հատկացվում է ուսերի գնահատմանը:
- Մարդու հիշողությունը առավել արդյունավետ գործում է առավոտյան 8.00-12.00 ընկած հատվածում և երեկոյան 21.00-ից հետո:
- Ուրիշների վրա գումար ծախսելը մարդուն ավելի է բավականություն պատճառում, քան ինքն իր:
- Խելացի մարդիկ սովորաբար ավելի շատ են թերագնահատում իրենք, քան ոչ այնքան խելացիները:
- Ձեր ուղեղը ընկալում է մերժումը որպես ֆիզիկական ցավ:
- Ձեր որոշումները ավելի ռացիոնալ կլինեն, եթե սկսեք մտածել այլ լեզվով:
- Ձեզ դուր է գալիս որևէ երաժշտություն, որովհետև դուք այն կապում եք ինչ-որ իրադարձության հետ:
- Զայրույթը ուժեղացնում է մարդու՝ ինչ որ բան ունենալու ցանկությունը:
- Մարդուն 4 րոպեն բավարար է սիրահարվելու համար:
- Եթե դուք անտարբեր չեք որևէ մեկի հանդեպ, ձեր համար չափազանց դժվար կլինի նրան ստելը:
- Եթե ոչ մի կերպ չեք կարողանում դադարեցնել մտքերի հոսքը գիշերը, գրեք դրանք թղթի վրա, դա կհանգստացնի ձեզ և կկարողանաք քնել:
- Երբ մարդիկ լացում են ուրախությունից, առաջին արցունքը հայտնվում է աջ աչքում, իսկ եթե ցավից՝ ձախ:
- Կանանց ավելի շատ դուր են գալիս խռպոտ ձայնով տղամարդիկ, քանի որ նրանք ավելի ինքնավստահ են թվում:
- Այն կանայք, որոնց ընկերական շրջապատում ավելի շատ տղամարդիկ են, քան կանայք, ավելի երջանիկ են:
- Փակ աչքերով ավելի հեշտ է ինչ որ բան հիշելը:
- Սիրած մարդու ձեռքը բռնելը թուլացնում է ֆիզիկական ցավը:
- Երբ մարդկանց կողքից հետևում են, նրանք իրենց ավելի լավ են դրսևորում:
- Մարդիկ ավելի գրավիչ են դառնում, երբ պատմում են այն բանի մասին, ինչ իրենց հետաքրքիր է:
- Ցածր ինքնագնահատակն ունեցողները ավելի հակված են քննատադել ուրիշներին:
|