Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

Հասուն և ոչ հասուն անձանց տարբերությունների մասին

Հասուն և ոչ հասուն անձանց տարբերությունների մասին

1. Ոչ հասուն անձը փորձում է փոխել այլ մարդկանց, կառավարել նրանց, հարմարեցնել իրեն: Հասուն անձը փորձում է փոխել իրեն, անցնել ինքնակարգավորման: Կոնֆլիկտների ժամանակ ոչ հասուն անձնավորությունը ասում է. «Ինձ վրա ծիծաղում են»: Հասուն անձը հաստատում է. «Ես թույլ տվեցի, որ ինձ վրա ծիծաղեն»:
2. Ոչ հասուն մարդը հաճախ գիտի, բայց չի կարող: Հասունը ոչ միայն գիտի, այլ նաև կարող է: Այդ պատճառով ոչ հասուն անձը քննադատում է, իսկ հասունը` կատարում է:

3. Հասուն անձի պահանջմունքները բխում են նրա հաջողություններից ու գործերից: Ոչ հասուն անձը, գործեր չանելով, կրկնօրինակում է հասուն անձնավորության պահանջմունքները` մեծացնելով դրանց չափերը:
4. Ոչ հասուն անձնավորությունը մտածում է արդյունքի, իսկ հասունը` գործի մասին: Ոչ հասուն անձը ցանկանում է ավելին, քան ունի և արժանի է, արդյունքում՝ հաճախ կորցնում է ունեցածը: Հասուն անձնավորությունը գոհ է իր ունեցածից ու դրան ավելացնում է:
5. Ոչ հասուն անձնավորությունը սկզբում որոշում է ընդունում, իսկ հետո փաստեր է բերում ընդունած որոշումն արդարացնելու համար(այստեղից է ոչ հասուն անձի կասկածամտությունը): Հասուն անձնավորությունը սկզբում հավաքում է փաստեր, իսկ հետո դրա հիման վրա որոշում է ընդունում: Այստեղից էլ հասուն անձնավորության բացությունը (բաց և շիտակ հարաբերություններ կառուցելու ունակությունը):
6. Ոչ հասուն անձնավորությունը դեկորացիա է, պատկեր, որն անհանգստանում է, թե ինչպիսին է տեսքը: Հասուն անձը չի մտածում, թե ինչպես է երևում:
7. Ոչ հասուն անձնավորությունը ցանկանում է բարձր դիրք զբաղեցնել` չզբաղվելով անձնային աճով և հմտությունների ձեռքբերմամբ: Հասուն անձը մտածում է անձնային աճի, զարգացման մասին, իսկ բարձր դիրքը և փողը կլինեն ինքնին՝ որպես անձնային աճի կողմնակի արդյունքներ:
8. Ոչ հասուն անձը փորձում է առաջին հերթին դասավորել անձնական կյանքը, իսկ հետո՝ գործերը: Արդյունքում չի ստացվում թե մեկը, թե մյուսը, և նա հայտնվում է այլ մարդկանցից կախվածության մեջ: Հասուն անձն առաջին հերթին կարգավորում է իր գործերը և ձեռք է բերում ազատություն: Անձնական կյանքը դասավորվում է ինքնին:
9. Ոչ հասուն անձնավորությունը ցանկանում է, որ իր գործերն ինչ-որ մեկը կարգավորի, հասունը՝ ինքն է դրանք կառուցում ու կարգավորում: Ոչ հասուն անձը հույս է փայփայում, հասունը՝ գործում է:

Ըստ հոգեբան, հոգեթերապևտ Մ. Ե. Լիտվակի

Նյութը թարգմանել և պատրաստել է հոգեբան Աննա Առաքելյանը

Կատեգորիա: Հանրամատչելի հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani (27.07.2016)
Դիտումներ: 984 | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar