Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ |
Հարաբերական հասկացություններ. տարիք
Մարկ Տվենը ասում էր. «Տարիքը գոյություն ունի միայն ձեր գիտակցության մեջ, եթե դուք դրա մասին չեք մտածում, ապա այն ընդհանրապես գոյություն չունի»: Ահա այստեղ է, որ «տարիք» հասկացությունը աստիճանաբար տեղափոխվում է հոգեբանական հարթություն` ո’չ բիոլոգիական և ո’չ էլ ժամանակագրական(хронологический): Հոգեբանական տարիքը մի ամբողջական գոյացություն է, որի բաղադրատարրերն են անձի հուզական, վարքային առանձնահատկությունները և դրսևորումները: Միայն անցյալի հիշողություններով ապրող մարդիկ ժամանակի ընթացքում դառնում են իրենց իրական տարիքի գերիները, այնինչ հոգեբանական տարիքը հնարավորություն է տալիս էապես ավելի երիտասարդ լինել, քան ցույց է տալիս խրոնոլոգիականը: Պետք է ընդամենը միտված լինել դեպի ապագան` կազմել նորանոր ծրագրեր, ունենալ հստակ ձևակերպված նպատակներ, սահմանել դրանց հասնելու ուղիներն ու միջոցները: Գիտակցության մեջ դրոշմել այն միտքը, որ իրական տարիքը ոչ թե տարիների, այլ զգացողությունների մեջ է և, որ բացասական զգացողությունները, մտքերը կործանանարար ազդեցություն կարող են ունենալ: Եվ թեպետ գոյություն ունեն հոգեբանական տարիքի որոշմանն ուղղված թեստեր, այդուհանդերձ լավագայույն միջոցը ձեր իրական տարիքն իմանալու հետևյալն է. հարցրեք ինքներդ ձեզ, թե որքան կլիներ ձեր տարիքը, եթե չիմանայիք, թե իրականում քանի տարեկան եք: Եվ եթե պատասխանը չի համապատասխանում կամ գերազանցում է ձեր իրական տարիքը 5 և ավելի տարիներով, ապա ձեր հոգեբանական տարիքը գերազանցում է ժամանակագրականը: Հեղինակ՝ Անի Խուդոյան Աղբյուրը՝ www.diplomat.am
| |
Դիտումներ: 1132 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |