Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

Գերազանցիկի համախտանիշ

ԳԵՐԱԶԱՆՑԻԿԻ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ

Ամեն ինչում, նույնիսկ 《օտար մարաթոններում》 առաջինը լինելու ձգտում, այսպես են այսօր նկարագրում գերազանցիկի համախտանիշը:

Շատերը մտածում են, որ նման վիճակը, որի ժամանակ ցանկություն է առաջանում  ստանալ բացառապես միայն 《հինգեր》, վերաբերում է միայն երեխաների հոգեբանությանը:

Սակայն մեծահասակները տառապում են դրանով ոչ պակաս: Ավելին, եթե երեխայի վարքը շտկելը համեմատաբար հեշտ է, ապա առավել մեծ տարիքում համախտանիշից ազատվելը բարդ է լինում:

      Ինչպիսի՞ տարօրինակ հոգեկան խանգարում է սա, որն արմատավորված է մանկությունից: Իսկապես սա սպառնալիք է ներկայացնում, և ինչպիսի՞: Եվ կա՞ն բաղադրատոմսեր սրա դեմ:

 

ԳԵՐԱԶԱՆՑԻԿԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՄԱՆ ՆՇԱՆՆԵՐ

 

 

       Գերազանցիկի համախտանիշը կարելի է տեսնել երեխայի մոտ հետևյալ նշաններով`

  • Անկայուն ինքնագնահատական: Եթե գովեք, առաջանում է ավելորդ ինքնավստահություն, իսկ եթե քննադատեք, ապա առաջանում է անվստահություն հաջորդ գործը սկսելու ժամանակ:
  • Ձգտում լավ գնահատական ստանալ ցանկացած ճանապարհով: Կարող է ի հայտ գալ ստելու և գաղտնապահության միտում: Նա կարող է զրպարտել ընկերոջը, ով լավ է պատասխանել, ծնողներից թաքցնել վատ գնահատականները և այլն:
  • նախանձ  համադասարանցիների հաջողությունների նկատմամբ: Երեխային ուրախացնում է, երբ ուրիշները անհաջողության են մատնվում: Նրան թվում է, որ այդ ձևով նա դառնում է առավել մոտ առաջնորդին:
  • Հուզական անհավասարակշռություն: Եթե մեծահասակները մոռացել են գովաբանել երեխային, ապա նա կարող է լացել: Նրան թվում է, որ ոչ ոք չի ցանկանում գնահատել նրա ջանքերը: Եթե նույնիսկ նա ուղղակի կատարել է իր տնային պարտականությունները, օրինակ, աղբը թափել կամ հաց գնել:
  • Խոչընդոտները հաղթահարել չկարողանալը: Երեխաների հետ, ովքեր հիվանդագին կերպով ձգտում են լավ գնահատական ստանալ, հակառակ արդյունքն  է լինում: Դպրոցականը անգիր է անում թեման տանը, բայց ստուգողական աշխատանքի ժամանակ երկու է ստանում: Դա պատահում է սխալվելու վախից: Երեխան կարող է դադարեցնել գրելը դասի ընթացքում միայն նրա համար, որ այլևս այդ գնահատականը չի կարող ուղղել:

Մեծերի մոտ ախտանշանները դրսևորվում են այնպես, որ մարդը ամեն ինչում ձգտում է լինել կատարյալ: Օրինակ, գերազանցիկի համախտանիշը կնոջ մոտ  ստիպում է նրան ունենալ կատարյալ արտաքին, փայլուն գործունեություն ծավալել, 《սուպեր》 մայրիկ լինել և 《պատշաճ》կին:

 ԻՆՉՈՒ՞ է պետք  ԴՐԱ ԴԵՄ  ՊԱՅՔԱՐԵԼ

 

        Հիշու՞մ եք աղջկա օրինակի հայտնի նկարագիրը. 《Կոմսոմոլուհի, ուսանողուհի, մարզուհի և վերջապես պարզապես գեղեցկուհի》: Կարծես թե, ինչ վատ բան կա նրանում, որ մարդը փորձում է ամեն ինչում հաջողության հասնել: Ոչինչ: Եթե այդ ձգտումը ունի որոշակի շրջանակներ: Եթե դա ինքնանպատակ չէ և կախվածություն չէ հասարակության կարծիքից:

       Գերազանցիկի համախտանիշը կնոջ համար վտանգավոր է հուզազգացմունքային հյուծմամբ: Կերպարին մի փոքր անհամապատասխանությունը բերում է ուժեղ հոգեկան մտահոգությունների և նյարդային վիճակի: Նույնիսկ այնպիսի մանրուքները, ինչպիսիք են  նրա պատռված զուգագուլպաները կամ դժգոհ հայացքը ղեկավարի, կարող են փչացնել տրամադրությունը ողջ օրվա ընթացքում:

Կանանց համար համախտանիշը վտանգավոր է նաև նրանով, որ նա համարձակվում է մնալ մենակ: Աղջիկը, ով ձգտում է կատարյալին, փնտրելու է նրան իր ապագա փեսացուի մեջ:

       Վտանգավոր է նաև այն ղեկավարը, ով ունի գերազանցիկի համախտանիշ: Այդպիսի մարդը հոգնեցնում է աշխատանքով և' իրեն, և' իրեն ենթարկվողներին, չի կարողանում ստեղծել գործընկերային փոխհարաբերություններ: Չնայած որ այդպիսի մարդիկ, չնայած իրենց հավելյալ աշխատանքի, հազվադեպ են հաջողության հասնում  իրենց կարիերայում: Սովորությունը ձեռքը իջեցնել լուրջ խոչընդոտների առաջ, թույլ չի տալիս ավարտին հասցնել նախագիծը:

        Միտումը դեպի համախտանիշը արտահայտվում է դեռ մանկուց: Եթե ժամանակին չազատվեք նևրոզից, լավ գնահատականների ծարավից, այն վերածվում  է ապագայում լուրջ խնդիրների. աշխատանքից բավարարվածություն չստանալու անկարողությունը, այնպես որ բոլոր մտքերը զբաղված են արդյունքներով,
սովորություն է առաջանում 《անգիր անել》, այլ ոչ թե ստեղծագործական մտոծողությունը շարժել,
մանրուքներից կառչելը և վերացական մտածելու անկարողությունը,
բոլոր հակառակորդներին վերացնելու ցանկությունը, նույնիսկ թշվառ ճանապարհներով,
դժվար բնավորության պատճառով ընկերների բացակայությունը,
հուզական անկայունությունը:  Համախտանիշի պարադոսքը նրանում է, որ մարդը հաղթելու ուժեղ ցանկությունից համբերատար տանում է իրավիճակը: Նա շատ հիվանդագին է ընդունում փոքրագույն սխալները, ձեռքերն իջեցնում է և ընկղմվում է ընկճախտի մեջ:

Ի՞ՆՉ   ԱՆԵԼ

ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ   ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ

 

        Որպեսզի օգնես ինքդ քեզ կամ երեխայիդ, սկզբի համար անհրաժեշտ է հասկանալ նևրոզի պատճառները: Երեխաների մոտ գերազանցիկի համախտանիշը առավել հաճախ առաջանում է ծնողների ուշադրության կամ սիրո պակասից:

Լավ գնահատականներով երեխան ենթագիտակցորեն փորձում է վաստակել ավելի շատ գովասանք:

       Տեսնելով դպրոցականի հիվանդագին արձագանքը իր գնահատականների նկատմամբ, ձգտեք ձեր սերը արտահայտել ավելի բաց կերպով.

որքան հնարավոր է հաճախ գրկեք ձեր երեխային հենց այնպես, այլ ոչ թե ինչ-որ բանի համար,
ժպտացեք նրան և հանգստությամբ շոյեք վարսերը նրա, երբ նա ինչ-որ բան է պատմում ձեզ անհանգստացած,
բարձրաձայն ասեք սիրո և աջակցության բառեր,
անկեղծորեն հիշեցրեք, որ սիրում եք նրան նրա համար, որ դուք ունեք նրան այս աշխարհում,
միասին անցկացրեք ազատ ժամանակը, հեռու մի վանեք նրան, վկայակոչելով զբաղվածությանը, եթե նրան պետք է ձեր օգնությունն ու խորհուրդը:

 

        Եթե նկատում եք, որ դպրոցականը շատ ժամանակ է անցկացնում դասերի համար, առաջարկեք նրան զբոսնելու գնալ, ընկերներին հյուր հրավիրել: Երեխային պետք է շեղել դասերի մասին անվերջ մտքերից.

գրանցեք նրան սպորտային կամ ստեղծագործական խմբակներում,
ամբողջ ընտանիքով գնացեք պիկնիկի,
խաղացեք նրա հետ սեղանի խաղերով:

 

       Շատ կարևոր է հիշեցնել ձեզ և ձեր երեխային, որ անցկացրած ժամանակը ընտանիքի հետ, հիանալի է արդեն իսկ: Նույնիսկ եթե դուք ուղղակի ֆիլմ եք դիտում հեռուստացույցով կամ պառկած եք խոտի վրա` զննելով ամպերը: Սովորեցրեք երեխային հետաքրքրություն ցուցաբերել շրջակա միջավայրի նկատմամբ և սիրել այն, ինչ արդեն ունի:

      Մեծահասակներին, ովքեր նկատել են իրենց մոտ գերազանցիկի համախտանիշը, հոգեբանները խորհուրդ են տալիս ժամանակ առ ժամանակ հատուկ խախտել սովորությունները կամ կյանքի հաստատուն ուղին, որպեսզի ազատվեն անհաջողությունների նկատմամբ վախից: Օրինակ`

Ուշացեք աշխատանքից և խոստովանեք ղեկավարին, որ քնած եք մնացել: Թույլ տվեք ձեզ (միևնույն ժամանակ շրջապատողներին) հիշեցնել այն մասին, որ դուք կենդանի մարդ եք, այլ ոչ թե մեխանիկական մեքենա, որն իրավունք չունի սխալվելու:
Գրանցվեք դասընթացներին կամ սպորտային բաժիններին, որտեղ նախկինում դժվար թե ցանկանայիք գնալ, համարելով այդ զբաղմունքը  ժամանակի դատարկ վատնում: Օրինակ, աղոթատեղի կամ ժայռամագլցում:Նայեք, թե որքան սխալներ են թույլ տալիս մարդիկ, փորձելով գեղեցիկ խոսել կամ բարձրանալ շեղ պատով: Եվ արդյոք նրանք չեն լալիս: Հակառակը, հումորով են վերաբերվում և ուղղակի ուրախ անցկացնում ժամանակը:
Փորձարկում անցկացրեք հագուստի միջոցով: Եթե սովորել եք միշտ հագնել կոստյում և փողկապ, հագեք հին մաշված ջինսեր և բլուզ: Զբոսնեք քաղաքով և համոզվեք, որ ոչ ոք չի շրջվի ձեր ետևից և մատով ցույց չի տա: Այդպիսի շատ մարդիկ կան շրջապատում: Նրանք ամբողջովին հարմարավետ են իրենց զգում և չեն մտածում տպավորությունների մասին, որ թողնում են: Թույլ տվեք ձեզ երբեմն թուլանալ, լիցքաթափվել և ներքին ազատություն զգալ:

Մի մոռացեք ձեզ գովել ցանկացած, նույնիսկ ամենափոքր հաղթանակի համար, և ներել ձեզ ցանկացած , նույնիսկ ձեր կարծիքով ամենամեծ սխալների համար:

Նյութը պատրաստել է ՀՊՄՀ Կրթության հոգեբանություն և սոցիոլոգիա ֆակուլտետի շրջանավարտ Օքսանա Մարդանյանը

Աղբյուր` prosindrom.com

 

Կատեգորիա: Հանրամատչելի հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani (20.10.2016)
Դիտումներ: 1130 | - Վարկանիշ -: 4.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar