Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ |
Ֆոտոթերապևտիկ տեխնիկաներ Տեխնիկաներ,որոնք ուղղված են հույզերի արտահայտմանը,օգտագործվում են,որպես կանոն,երբ մարդը շրջանցում է թեման կամ խնդիրը: 1.Առարկայական կոմպոզիցիաների ստեղծում և լուսանկարում Բովանդակություն Այցելուին կամ խմբի անդամներին առաջարկվում է շրջակա միջավայրից ընտրել առարկաներ,դրանցից ստեղծել կոմպոզիցիա և լուսանկարել: Առարկաները կարող են ընտրվել տարբեր չափանիշների հիման վրա:Ըստ թեմայի,ըստ այն բանի,թե ինչքանով են թանկ այդ առարկաների այցելուի համար և այլն: 2.«Տարածաշրջանի կամ քաղաքի քարտեզ» Բովանդակություն Այցելուին կամ խմբի անդամներին առաջարկվում է ֆոտոկոլլաժի տեսքով ստեղծել տարածաշրջանի կամ քաղաքի նախագիծը կամ ծրագիրը:Նկարները կարելի կտրել ամսագրերից,կարելի է ինքնուրույն նկարել,կարելի է օգտագործել նախկինում արված լուսանկարներ:Այս քարտեզը կարող է համապատասհանել իրականությանը,կարող է չհամապատասխանել: Ստեղծելով նմանատիպ քարտեզ այցելուն կամ խմբի անդամը կարող է բնակեցնել տարածաշրջանը կամ քաղաքը,ավելացնելով լուսանկարներ,որտեղ շատ մարդիկ կան,որտեղ նրա ընկերներն են կամ հարազատները:Կարող է տեղադրել կենդանիների կամ այլ ֆանտաստիկ կերպարների լուսանկարներ,կարող է ավելացնել տրանսպորտ:Այս աշխատանքը կարելի է լրացնել քաղաքի կամ տարածաշրջանի մասին պատմությամբ: 3.«Նկարազարդումներ» Բովանդակություն Այցելուին կամ խմբի անդամներին առաջարկվում է ստեղծել լուսանկարների շարք,որոնց միջոցով կարելի է նկարագրել ինչ-որ գեղարվեստական գործ . պոեզիա, արձակ, առակ, հեքիաթ, առասպել կամ սուրբ տեքստ/Աստվածաշունչ/ Երբ լուսանկարները արդեն պատրաստ կլինեն,անհրաժեշտ է դրանք տեղավորել տարածության մեջ կամ ավելացնելով գրություններ,ստեղծել պաստառ կամ մինիալբոմ: Կարելի է ստեղծել մինիֆիլմ,մուլտիմեդիա: Տեխնիկաներ,խաղեր և վարժություններ լուսանկարների օգնությամբ,որոնք ուղղված են «ես»-ի կերպարի ,հարաբերությունների համակարգի ուսումնասիրությանը: 1.«Կյանքի ուղին/ճանապարհը/» Բովանդակություն Այցելուին տրվում է առաջադրանք.տանից բերել կյանքի տարբեր փուլերի լուսանկարներ,պետք է հստակեցնել,որ լուսանկարները պետք է արտացոլեն կենսագրական կարևոր պահեր: Շատ դեպքերում այցելուին կենտրոնացնում են այն լուսանկարների վրա,որոնցում նա գտնվում է կյանքի դժվարին փուլում: Աշխատանքի ընթացքում խմբի անդամները միմյանց ցույց են տալիս լուսանկարները և մեկնաբանում են դրանք:Թերապևտը կարող է քննարկումը տեղափոխել այլ ուղղությամբ,օրինակ՝ հարաբերությունների դաշտ,հուզական դաշտ: 2.«Անցյալ,ներկա,ապագա» Բովանդակություն Խմբի անդամներին առաջարկվում է տանից բերել անձնական լուսանկարներ՝կապված իրենց անցյալի ու ներկայի հետ,ինչպես նաև նկարներ,որոնք կապված են ենթադրյալ ապագա իրավիճակների հետ:Այս ամենին հաջորդում է նկարների ներկայացում և քննարկում: 3.«Կանացին ու տղամարդկայինը իմ ներսում և իմ շրջապատում» Բովանդակություն Խմբի անդամներին առաջադրվում է տանից բերել այնպիսի նկարներ,որտեղ երևում են նրանց կանացի կամ տղամարդկային որակները:Լուսանկարներում կարող է երևալ նրանց շփումը միևնույն կամ հակառակ սեռի ներկայացուցիչների հետ: Աշխատանքի ընթացքում խմբի անդամները միմյանց ներկայացնում են լուսանկարները և մեկնաբանում դրանք: 4.«Այս հույզերն ու հոգեվիճակը» Բովանդակություն Խմբի անդամներին տրվում է հրահանգ հենց այդ պահին մեկ կամ մի քանի լուսանկար,որոնք կփոխանցեին իրենց հւյզերն ու ապրումները:Լուսանկաներում կարող են լինել ոչ միայն խմբի անդամները,այլև առարկաներ ՝ըստ լուսանկարողի ընտրության: Տեխնիկաներ,խաղեր,վարժություններ հիմնված լուսանկարների վրա,որոնք նպատակահարմար է օգտագործել զուգերի հետ աշխատանքի ընթացքում: 1.«Խոսակցություն» Բովանդակություն Խմբի անդամներին առաջարկվում է տանից բերել լուսանկարներ,որոնք կարտացոլեն իրենց մասնագիտական գործունեությունը:Երբ թերապևտիկ սեանսի ընթացքում կազմվում են զույգեր,նրանք միմյանց ցույց են տալիս լուսանկարները,առանց խոսքերի փորձելով բացատրել թե կոնկրետ ինչ է պատկերված լուսանկարում՝ժեստերի,դիմախաղի միջոցով:Այս կերպ նրանք միմյանց հետ մտնում են ոչ վերբալ կոնտակտի մեջ,շփվելով լուսանկարների միջոցով: Իսկ ամենավերջում նրանք միասին պետք է կազմեն մինիֆոտոալբոմ,որտեղ կարտացոլվեն իրենց կենսափորձը,հետաքրքրություններն ու զբաղմունքները: Մինիալբոմները փոխանցվում են խմբի մյուս անդամներին և մեկնաբանվում:[1,էջ 64-108] Թեմաներ,որոնք կապված են հոգեթերապևտիկ հարցերի և այցելուի խնդիրների հետ Ընդհանուր կամ մետաֆորի թեմաներ
ԻՆչպիսի խնդիրներ կարող է լուծել ֆոտոթերապիան Ֆոտոթերապիայի միջոցով կարելի է լուծել հետևյալ խնդիրները
Նյութը պատրաստել է ՀՊՄՀ ԿՀՍ ֆակուլտետի ուսանողուհի Մելինե Խաչատրյանը | |
Դիտումներ: 821 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |