Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ |
ԵՐԲ ԶՈՒՐ ՀԱՐՑ ՉԵՆ ՏԱԼԻՍ , ՍՈՒՏ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՆ ՍՏԱՆՈՒՄ <<Ինչպե՞ս ես>>, սա այն հարցն է, որը կյանքի ընթացքում մարդիկ ամենից շատն են հնչեցնում և որին գրեթե միշտ տրվում է սուտ կամ սխալ պատասխան: Եվ արժե՞ արդյոք տալ այնպիսի հարցեր, որոնց պիտի տրվեն նման պատասխաններ. չէ՞ որ սխալ հարցի դեպքում, սխալ կամ սուտ պատասխան ստանալն անխուսափելի է: Հոգեբանները փաստում են, որ ամենավտանգավոր հարցերը սուտ պատասխաններ ստանալու տեսանկյունից այն հարցերն են, որոնք առավել հաճախ տալիս են կանայք տղամարդկանց: Այդպիսի հարցերից են, օրինակ` ,,Ինչի՞ մասին ես մտածում,,, ,Որտե՞ղ ես,, ,,Դու ինձ սիրու՞մ ես,, և նմանօրինակ այլ հարցեր: Վերջիվերջո պետք չէ մոռանալ, որ կանայք սովորաբար հարցեր են տալիս ոչ թե պատասխաններ ստանալու ակնկալիքով, այլ ուշադրության արժանանալու համար, մինչդեռ տղամարդկանց կողմից հնչեցված հարցերը վերջիններիս համար ինքնահաստատման գործիքներ են: Ճիշտ տրված հարցը իր մեջ 90 տոկոսով պատասխան է պարունակում. սա պետք է միշտ հիշել: Ամերիկյան փողոցներից մեկում մուրացիկ մի տղա կար, որին հաջողվեց կարճ ժանմանակամիջոցում դառնալ հարուստ և ազդեցիկ մարդ: Ասում են, որ նրա հաջողության բանալին ճիշտ ձևակերպված հարցերն էին: Բրեդը, այդպես էր երիտասարդի անունը, մոտենում էր մարդկանց և հարցնում. ,,Ինձ 1դոլլար կտա՞ք,,: Երբ հնչում էր բացասական պատասխանը, նա հնչեցնում էր իր երկրորդ հարցը ,,Իսկ 25 ցե՞նտ,,: Սովորաբար երկրորդ հարցից հետո նա ստանում էր ցանկալի գումարը: Պարզ բան է. ձևականորեն խնդրեք ավելին, քան ձեզ անհրաժեշտ է, և դուք կստանաք այն, ինչը ձեզ իրականում անհրաժեշտ էր: Կյանքում հաջողության հասնելու համար պետք է սովորել ճիշտ հարցեր տալ ոչ միայն շրջապատողներին, այլ առաջին հերթին ինքներդ Ձեզ, այնպիսի հարցեր, որոնց դուք չեք շտապի տալ սուտ պատասխաններ միայն ինքնաարդարացման համար: <<Ինչու՞>>,-սա այն հարցն է ,որը, ինչպես գտնում են ռուսական հոգեբանության ներկայացուցիչները, յուրաքանչյուր ոք պետք է ամեն օր ինքն իրեն մի քանի անգամ տա: <<Ինչու՞ ես այսպես վարվեցի>>, <<Ինչու՞ այսպես խոսեցի>>և այլն, այս հարցերը օգնում են կատարել ինքնավերլուծություն և խուսափել կյանքում գործած սխալների կրկնման հավանականությունից: Հեղինակ՝ Անի Խուդոյան Աղբյուրը՝www.diplomat.am | |
Դիտումներ: 1185 | Մեկնաբանություններ: 1 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | |
| |