Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

Ենթագիտակցաբար արված խզբզանքներ: Կարակուլներ

Ենթագիտակցաբար արված   խզբզանքներ: Կարակուլներ

 Հանդիպումների, դասախոսությունների կամ հեռախոսային խոսակցությունների ժամանակ անգիտակցաբար կատարված գրությունները կամ գծագրերը արտացոլում են մարդու հոգեվիճակը: Նկարելը ոչ միայն օգնում է արտահայտել մեր զգացմունքները և ճանաչել մեզ, այլ  նույնիսկ օգնում է փոխել մեր կյանքը: Ուշադրություն դարձրեք թղթի վրա նկարված երեխայի  խզբզոցին, ըստ հոգեբանների, դրանց միջոցով  որով կարող ենք իմանալ  երեխայի բնավորությունը և տրամադրությունը: 

Զսպանակ , շրջանակներ,  ալիքավոր գծեր

Ուրիշ խնդիրներ չեն հետաքրքում նկարողին, կարծես նա դժվարություններ ունի:  Նրա ուշադրությունը լիովին կենտրոնացած է իր անձի վրա : Հնարավոր է, որ նա հիմա գտնվում է ճգնաժամի մեջ և նրան պետք է լուրջ որոշում կայացնել: Այս վիճակում մարդիկ կարող են հեշտությամբ բռկվել և վիրավորել զրուցակցին:

[

 

 

Ծաղիներ, արև  , փայլեր

 

Նկարողը  այնքան էլ ուրախ չէ որքան ցույց է տալիս , կարծես նրա հոգին կանչում է մեկ ուրիշին :  ՙՙՈւշադրություն դարձրեք ինձ վրա ՚

Ցանցեր

 

Այս մարդը գտվում է ռիսկի կամ անհարմար դրության մեջ: Յուրաքանչյուր վառ արտահայտված գիծ - դա հարձակում է , որը նա չի որոշել ձեռնարկի :  Եթե վերջում նկարը ուրվագծվում է,  ուրեմն այդ խնդիրը լուծվել է արտաքուստ: Նա հակված է կուլ տալ իր հասցեին հնչեցված վիրավորանքները: Սա վտանգավոր է այնքանով որ նրա հոգում  կարող է  հիասթափություն առաջանալ և այդ դեպքում մարդը իրեն թշվառ է զգում:

 

 

Ձևը որպես պաստառ

 

Սուր անկյունները և հարթ օվալները, որոնք կրկնվում են մինչև անվերջություն կապված են դրդապատճառների հետ: Այս օրինակը ցույց է տալիս, որ մարդը ձանձրացել է, հոգնել է,  չի ուզում խոսել  և նույնիսկ կյանքից է հոգնել: Դուք պետք է սկսեք ամեն ինչ նորից, օրինակ թույլ տալ ձեզ շռայլություններ, որոնք դուք ցանկացել եք, բայց միշտ արգելել են : Դա կկոտրի է միայնությունը , որը ճնշում է ձեզ :

 

Մարդ

Թող նրա ուրախ տեսքը ձեզ չուրախացնի: Այս նկարը անզորության կամ մեղադրանքներից խուսափելու նշան է: Մարդիկ սովորաբար հակված են նկարելու այսպիսի  մարդկանց այն ժամանակ, երբ նրանք պետք է կայացնեն որոշում և ասել  ՚՚Ոչ՚,  բայց չե ն կարողանում արտաբերել այդ բառը : Այնպես որ մարդուկին  պետք է ընկալել որպես նախազգուշացում և ասել քեզ<<Մի հանձնվիր, հրաժարվիր», հակառակ դեպքում, հետո կհառաչես , կողբաս քո սեփական թուլությանից :

 

6.Քառակուսիներ , եռանկյունիներ  և այլ երկրաչափական պատկերներ

Պարզ է մի բան,  ձեզ հեշտ չեն խաբի: Դուք ունեք հստակ նպատակներ ու համոզմունքներ, դուք գրեթե երբեք  չեք թաքցնում ձեր կարծիքը : Դուք հազվադեպ եք հակառակորդների ու մրցակիցների առջև զգում վախ : Ինչքան ավելի անկյունային երկրաչափական պատկերներ եք անում , այնքան ավելի ագրեսիվ եք դուք, չնայած արտաքուստ, դա միշտ չէ, որ երևում է : Այս հատկությունը խոչընդոտումէ  ձեր երևակայությանը, և ձեզ հնարավորություն չի տալիս հանգստանալու : Փորձեք  նայել իրերին/ вещи/ ավելի  հեշտ:

7. Շախմատային դաշտ

Ըստ երևույթին, դուք հայտնվել եք տհաճ կամ դժվարին իրավիճակում: Դուք երազում եք  հստակ և հուսալի ճանապարհի մասին , որը ձեզ  դրանից դուրս կբերի: Եթե նման պատկերները հաճախ են  հայտնվում, ապա դուք հավանաբար տառապում եք թաքնված բարդույթներից :

8.Միահյուսված շրջաններ

Գաղափար կայուն անձնական հարաբերությունների մասին : Հնարավոր է , սակայն ավելի հաճախ նման նկարը  նշանակում է  հայտնվելու,  մասնակցելու ցանկություն ինչ-որ բանում : Ներկա պահին դուք զգում եք, որ գտնվում եք իրադարձություններից դուրս : Մի   գուցե դուք ցանկանում եք օգնել, ինչ-որ մեկին, բայց չգիտեք  թե ինչպես :Փորձեք հասկանալ, թե ինչու  դուք <<խաղի մեջ չեք>>, և շտկեք իրավիճակը:

 

9. Աչքեր

Արտահայտում է  դիտարկման հակում : Եթե աչքերը տարբեր անկյուններից  և տարբեր  տեսակի են , ապա մարդը  ինքնափնտրտուքի մեջ է:

 Նյութը պատրաստել են ՀՊՄՀ -ի ուսանողուհիներ Սիրանուշ Սողոմոնյանը, Մերի Շարոյանը և Գոհար Բաղդասարյանը: 

 

Կատեգորիա: Հանրամատչելի հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani (21.11.2016)
Դիտումներ: 1989 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar