Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

ԴՈՐԻԱՆ ԳՐԵՅԻ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԸ

ԴՈՐԻԱՆ ԳՐԵՅԻ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԸ

 

      Դորիան Գրեյի համախտանիշը ծերանալու նկատմամբ խուճապային վախն է: Մտահոգությունները` կապված տարիքային փոփոխությունների հետ բնական են (կնճիռների և ճերմակ մազերի առաջացումը): Բայց, երբ մարդը բացարձակապես չի ընդունում կյանքի բնականոն ընթացքը և փորձում է ամեն գնով պահպանել երիտասարդությունը (օրինակ, կատարում է բազմաթիվ պլաստիկ վիրահատություններ, խոսում է բացառապես երիտասարդի խոսակցական լեզվով և այլն), խոսքն արդեն գնում է ախտաբանական վիճակի մասին:  Պաշտոնապես համախտանիշը ընդգրկված չէ հոգեկան խանգարումների ցանկում: Բայց հոգեբանները համաձայն են այսպիսի իրավիճակի բուժման անհրաժեշտության փաստի հետ, եթե այն զարգացում  է ունենում  այն մարդու մոտ, ով չի կարողացել հաշտվել երիտասարդության կորստի հետ, համարում է, որ  իր կյանքը վերջացած է: Այդպիսի մտքերը կարող են հանգեցնել ծանր դեպրեսիայի և նույնիսկ ինքնասպանության:

ԳՐԵՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Դորիան Գրեյի համախտանիշը ստացել է իր անվանումը Օ. Ուայլդի սիրավեպի հերոսի անունից: Ֆանտաստիկ պատմությունը`«Դորիան Գրեյի դիմանկարը» պատմում է մի երիտասարդի մասին, ով ունի աներևակայելի գեղեցիկ արտաքին: Նա ուշադրության կենտրոնում էր գտնվում, նրա մասին երգեր էին հյուսում, նկարիչները, ոգեշնչված, նրա դիմանկարն էին նկարում:

 Մի անգամ՝ հմայվելով իր նկարով, Դորիանը հանկարծ գիտակցեց բնական նկարի ամբողջ փխրունությունն  ու  ոչ հավերժականությունը: Այդ միտքը թունավորեց նրա գոյությունը: Ամեն օր, առավոտյան արթնանալով՝ նա խուճապահար վախենում էր տեսնել հայելում զառամյալ տգեղ ծերունու և երազում էր վերածվել սեփական դիմանկարը, ով չի սարսափում ժամանակից:  Երիտասարդի ցանկությունը կատարվեց, նա հնարավորություն ունեցավ մնալ հավերժ երիտասարդ, այն ժամանակ, երբ իր դիմանկարը սկսեց ծածկվել կնճիռներով և արտացոլել ներքին զայրույթ և ատելություն անարդարացի կյանքի նկատմամբ: Գրեյը վախենում էր նայել նույնիսկ ծերացող նկարին,  նա դանակով հարձակվեց կտավի վրա՝ այդպես սպանելով ինքն իրեն:

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՀԱԿՎԱԾ ՀԱՄԱԽՏԱՆԻՇՆ ՈՒՆԵՆԱԼՈՒՆ

Բարեբախտաբար, Դորիան Գրեյի համախտանիշը իր վառ դրսևորմամբ` հիվանդություն է, որը այդքան հաճախ չի հանդիպում: Իհարկե, շատ մարդիկ դժվարություններ են զգում` ապրելով տարիքային ճգնաժամն ու հետևելով

ներքին փոփոխություններին: Բայց իրականում, ախտաբանական վիճակ ոչ բոլորն են ունենում:  Առավելապես համախտանիշին հակված են մարդկանց հետևյալ խմբերը` նրանք, ում համար գեղեցկությունը հանդիսանում է կյանքի իմաստը կամ մասնագիտական գործունեություն (օրինակ, ֆոտոմոդելները), մարդիկ, ովքեր գտնվում են ուշադրության կենտրոնում (դերասանները, երգիչները, հեռուստահաղորդավարները), նրանք, ովքեր ընտելացել են հակառակ սեռի հիացմունքին կամ կախված են այդ գործոնից: Հոգեբանները հաստատում են, որ համախտանիշի առաջացման հիմնական պատճառները թաքնվում են գեղեցկությանն ու երիտասարդությանը ուշադրության կենտրոնացման մեջ: Այն չի սպառնում նրան, ով ունի նաև այլ հետաքրքրություններ կյանքում` երեխաներ, աշխատանք, ընկերներ, ճանապարհորդություն և այլն:

ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՃԳՆԱԺԱՄԸ

Դորիան Գրեյի համախտանիշից կարելի է զգուշանալ, եթե ժամանակին ուշադրություն դարձնել տարիքային ճգնաժամի առաջին ախտանշաններին, և գտնել նոր նախասիրություն, ծանոթանալ նոր մարդկանց հետ,

սպորտով զբաղվել, առողջությանը ուշադրություն դարձնել: Եթե զգում եք, որ ինքներդ չեք կարողանում հաղթահարել տառապանքն ու խուճապը, դիմեք հոգեբանին: Նա կօգնի զարգացնել ռազմավարություն`

բարելավելու հուզական վիճակը: Ըստ անգլիացի պրոֆեսոր` Մայքլ Մարմոտի, առողջությունն ու

երիտասարդությունը ուղղակիորեն կախված են մարդու ինքնաիրացումից: Գերազանց է նայվում նա, ով հրապուրված է իր գործունեությամբ, այրվում է հետաքրքրությամբ կյանքի նկատմամբ և ագահ է նոր գիտելիքների և տպավորությունների նկատմամբ:

 Հոգ  եբանները խորհուրդ են տալիս կազմել ցանկությունների ցուցակ, որոնք իսկապես պետք  է իրականացնել առաջիկա տարիներին: Օրինակ, կարդալ այնպիսի գրքեր, որոնց համար նախկինում ժամանակ չէիք գտնում: Կամ նոր լեզու սովորել և գնալ անծանոթ երկիր մի քանի շաբաթով: Իսկ գլխավորը` գիտակցել, ինչպես արժևորել փորձն ու գիտելիքները, որոնք կուտակված են, ինչպիսի հիանալի լրացուցիչ լծակ դրանք կարող են դառնալ նոր նվաճումների համար:

Նյութը պատրաստել է  Օկսանա Մարդանյանը՝ օգտվելով հետևյալ աղբյուրներից՝ 

www.prosindrom.com/sindrom-doriana-greya

О. Уайлд: книга: "Портрет Дориана Грея"

фильм "Портрет Дориана Грея"

 

 

Կատեգորիա: Հանրամատչելի հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani (15.08.2016)
Դիտումներ: 1140 | Մեկնաբանություններ: 3 | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
avatar
0
1 globus • 00:14, 16.08.2016
Հետաքրքիր էր իմանալ )))
avatar
0
2 oks • 13:30, 16.08.2016
հաճելի է, որ Ձեզ դուր եկավ ։)
avatar
0
3 levongrigoryan4 • 23:36, 17.08.2016
ԹՈՂ ՇԱՏ ԼԻՆԵՆ ԷՍՊԻՍԻ ՆՅՈՒԹԵՐ։։
։
avatar