Դիսոցիատիվ ՖՈՒԳԱ-ն սուր հոգեկան խանգարում է, որի ընթացքում հիվանդը, տրավմատիկ իրադարձությունների ազդեցությամբ, հանկարծ կարող է դուրս գալ իր տնից և հեռանալ։ Այն բնութագրվում է անձի՝ իր էության, ապրած կյանքի մասին հիշողության լիարժեք կորուստով: Ֆուգայի ժամանակ հիվանդը կարող է իրեն նոր մարդ համարել և սկսել նոր կյանք: Այս վիճակը տեւում է մի քանի ժամից մինչեւ մի քանի ամիս (որոշ դեպքերում `տարիներ), ինչպես նաեւ այն կտրուկ ավարտվում է նախկին անձի վերադարձով: Իր կյանքի հիշողությունները կորչում են ֆուգայի ժամանակ: Ախտորոշումը կատարվում է անամնեզի հիման վրա:
Այս պաթոլոգիան հայտնի է հանրությանը եւ հանդիսանում է ամերիկյան ֆիլմերի եւ հոգեբանական թրիլերների ամենատարածված տեսարաններից մեկը (ամենատարածված օրինակն է «Գիշերվա երկար համբույրը» ֆիլմը): Ենթադրվում է, որ իրականում այս խանգարումը առաջացել է Ագաթա Քրիստիի մոտ, իր հայտնի 11-օրյա բացակայության ընթացքում: Մասնագիտական գրականության մեջ այս պաթոլոգիայի նկարագրությունը հայտնվել է XIX դարում, 1890 թվականին, ամերիկացի հոգեբան Ուիլյամ Ջեյմսը նկարագրել է քահանա Անսել Բորնի դեպքը: Բուժումն իրականացվում է հոգեբուժության, հոգեթերապիայի եւ կլինիկական հոգեբանության մասնագետների կողմից:
Դիսոցիատիվ ՖՈՒԳԱ- ի պատճառները
Փորձագետները կարծում են, որ դիսոցիատիվ ՖՈՒԳԱ- ն հոգեբանական պաշտպանիչ մեխանիզմ է, որը հիվանդին պաշտպանում է անսպասելի իրավիճակներից եւ ծայրահեղ(տրանսցենդենտալ) սթրեսից: Հաճախ խանգարումը տեղի է ունենում, երբ առկա է ֆիզիկական գոյության անմիջական սպառնալիք կամ կարևոր փոխհարաբերությունների կորուստ՝ ռազմական գործողությունների, բնական եւ տեխնածին աղետների ժամանակ կամ սիրելիների մահվան դեպքերում:
Հիվանդության զարգացման համար խթան կարող են համարվել նաև ծանր ֆինանսական խնդիրները, ընտանեկան կոնֆլիկտները, մասնագիտական ձախողումը, անձնական վիրավորանքը եւ այլն։
Ախտանշաններ
ՖՈՒԳԱ-ն սկսվում է հանկարծակի, սովորաբար գիշերը քնելուց հետո: Հիվանդը արթնանում է, կատարում է նպատակաուղղված նախապատրաստում մեկնելու համար (դնում, հավաքում է ճամպրուկ, տոմս է գնում), հետո հեռանում: Գրականությունը նկարագրում է այն դեպքերը, երբ մարդիկ հեռանալուց առաջ բանկից մեծ գումարներ են հանել: Որպես կանոն, այս բոլոր գործողությունները մնում են աննկատ հարազատների կողմից, իրենց տեսակետից կարծես՝ «մարդը հեռացել եւ չի վերադարձել»:
Վերադարձը <<հին ես-ին>> սովորաբար տեղի է ունենում նույնպես հանկարծակի, գիշերը քնելուց հետո: Հիվանդը արթնանում է վախի մթնոլորտում, հասկանալով, որ նա այլ մարդ էր նախկինում: Նա չի հասկանում, թե որտեղ է, եւ չգիտի, թե ինչ է տեղի ունենում: Միեւնույն ժամանակ դժվար է նրան հարմարվել իր բացակայության ընթացքում տեղի ունեցած փոփոխություններին: Հիվանդը ինչ-որ տեղից հեռանում է, հետո նոր վայրում արթնանում է, նաեւ ամբողջովին կորցնում է հիվանդության մասին հիշողությունները: Ինտելեկտուալ ունակությունները, մասնագիտական գիտելիքներն ու բնույթը լիովին պահպանվում են, անկախ խանգարումների տեւողությունից: Ուղեղի օրգանական վնասվածքը բացակայում է:
Ախտորոշում եւ բուժում
Հոգեբույժները եւ հոգեթերապեւտները հազվադեպ են աշխատել հիվանդների հետ դիսոցիատիվ ֆուգայի վիճակում, քանի որ նրանք չեն բողոքում եւ չեն դիմում բժշկական օգնության: Ախտորոշումը սովորաբար հնարավոր է միայն այն բանից հետո, երբ հիվանդը վերադառնում է հին անձին:
Հոգեբույժների եւ հոգեթերապեւտների հիմնական խնդիրն է օգնել եւ աջակցել սթրեսային իրավիճակի վերափոխմանը եւ փոխել հիվանդի վերաբերմունքը այն դեպքերի նկատմամբ, որոնք առաջացրել են դիսոցիատիվ ֆուգա: Երկարատեւ ֆուգայի դեպքում անհրաժեշտ է դրական, հաճելի փոփոխություններ կատարել հիվանդի բացակայության ընթացքում: Բուժման պրոցեսում կիրառվում են տարբեր հոգեթերապեւտիկ մեթոդներ (դրական թերապիա, անհատական ուղղվածություն, ռացիոնալ թերապիա, հոգեվերլուծություն եւ այլն) եւ հիպնոզը: Անհրաժեշտության դեպքում հիվանդին սովորեցնում են ինքնակարգավորման հմտությունները,որոշ դեպքերում տոքսիկներ եւ հակադեպրեսանտներ են սահմանվում:
Նյութը պատրաստել է ՀՊՄՀ ԿՀՍ ֆակուլտետի ուսանողուհի Սոնա Մխիթարյանը
Աղբյուրը՝ https://www.krasotaimedicina.ru/diseases/psychiatric/dissociative-fugue
|