Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ |
Խոստովանե՛ք, որ գրեթե երբեք չեք հարցնում ինքներդ ձեզ, թե ինչու՞ եք ապրում այնպես, ինչպես ապրում եք, կամ ինչու՞ ունեք այն, ինչ ունեք: Իրականում այս հարցի պատասխանը հնարավոր է ստանալ Դիլթսի բուրգի միջոցով: Ռոբերտ Դիլթսի կողմից առաջարկված մոդելի յուրահատկությունը կայանում է նրանում, որ բուրգի յուրաքանչյուր մակարդակի «Ինչու՞ է դա այդպես» հարցի պատասխանը, վերևի բուրգի մեջ է: Բուրգի ամենաներքևի մակարդակը պատասխանում է «Ի՞նչ ունեմ ես այսօր» հարցին: Դա վերաբերվում է թե՛ ընտանիքին, թե՛ շրջապատին, թե՛ տանը, աշխատանքին և այլն: Եվ եթե ձեզ մոտ այդ հարցին պատասխանելու արդյունքում մեկ այլ հարց կառաջանա՝ ինչու՞ ես ունեմ այն, ինչ ունեմ, ապա պատասխանաը պետք է փնտրել հենց վերևի բուրգում: Երկրորդ բուրգը պատասխանատու է «Ի՞նչ եմ ես անում» հարցի համար: Ակնհայտ է, որ կախված այն բանից , թե ինչ եք դուք անում, դուք ունեք այն ինչ ունեք: Այսինք ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ եք դուք անում: Իսկ եթե այդուհանդերձ ձեզ մոտ հարց է ծագում, ինչու եմ ես անում այն, ինչ անում եմ, ապա պետք է արդեն բարձրանանք և դիմենք երրորդ բուրգի օգնությանը, որը պատասխանում է «Ինչպե՞ս եմ ես ընտրում հարցին» և ահա կախված այն բանից, թե ինչպես եք դուք ընտրություն կատարում, որոշումներ կայացնում, ինչ սկզբունքով եք առաջնորդվում կյանքում՝ հասնել ավելիին կյանքում, կամ ապրել այսօրվա օրով..., կախված է այն, թե ինչպես դուք կգործեք տարբեր իրավիճակներում:
Իսկ եթե այս անգամ ևս ձեր մոտ հարց է ծագում, «Ինչու եմ ես ընտրում այն, ինչ ընտրում եմ» ապա պետք է ևս մեկ քայլ բարձրանալ Դիլթսի բուրգից պատասխանը ստանալու համար: Բուրգի չորրորդ հարկը պատասխանատու է «Ինչի՞ն եմ ես հավատում» հարցին: ակնհայտ է, որ , օրինակ, եթե դուք հավատում եք, որ լավ աշխատանք գտնելը այդքան էլ հեշտ չի, դուք այդքան էլ չեք ջանա լավ սովորել և այլն: Եվ վերջապես, եթե այս անգամ էլ դուք ինքներդ ձեզ հարց կտաք՝ ինչու՞ եմ ես հավատում նրան, ինչին հավատում եմ, ապա ձեզ կօգնի հինգերորդ մակարդակը, որը պատասխանում է «Ո՞վ եմ ես» հարցին, հենց այս հարցից են կախված ձեր համոզմունքները: Ակնհայտ է, որ այն մարդը , ով կարծում է, որ ինքը ոչ մի բանի չի կարող հասնել, կամ որ ինքը անհաջողակ է, կյանքի հանդեպ վերաբերմունքը և հավատը կլինի համապատասխան: Բուրգի ամենավերջին մակարդակը կյանքի իմաստի մակարդակն է: Այն պատասխանում է «Ինչու՞ եմ ես ապրում» հարցին: Այսպիսով Դիլթսի բուրգը ձեզ կօգնի հասկանալ ինչու եք ապրում այնպես, ինչպես ապրում եք, ինչու ունեք այն , ինչ ունեք, այն կօգնի հասկանալ, թե ինչ է պետք փոխել Ձեր կյանքում ցանկալի արդյունքի հասնելու համար: Հնարավոր է, որ ձեր կառուցած բուրգը ամբողջությամբ փոփոխության կարիք կունենա, հնարավոր է, որ պետք է փոխել մակարդակներից միայն մեկը: Որոշողը դուք եք: Աղբյուրը՝ http://www.psychology-age.ru/2017/03/blog-post_888.html | |
Դիտումներ: 2392 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |