Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ |
Ձեռագրաբանությունը կամ գրաֆոլոգիան գիտություն է, համաձայն որի գոյություն ունի որոշակի կապ մարդու ձեռագրի և բնավորության միջև: Ցանկացած ձեռագրի վերլուծություն առաջին հերթին սկսվում է ձեռագրի նախնական տեսքի ընդհանուր վերլուծությունից: Որքան տարբերվող է ձեռագիրը, նման չէ այլ ձեռագրերի, այնքան ավելի յուրահատուկ բնավորության գծեր ունի տվյալ անձնավորությունը, յուրահատուկ մտածելակերպ, աշխարհայացք: Բառերի սեղմվածությունը : Եթե բառերը չափազանց մոտ են իրար, դա խոսում է այն մասին, որ տվյալ անձը աշխույժ է, էներգիայով լի, պատրաստ է հաղթահարել ցանկացած դժվարություն: Եթե բառերի միջև հեռավորությունը մեծ է, սեղմվածությունը թույլ՝ դա խոսում է այն մասին, որ տվյալ անձը չափազանց զգայուն է, առկա է որոշակի կախվածություն ուրիշի կարծիքից: Տառերի ուղղվածությունը: Եթե տառերը արտահայտիչ ձևով ուղղված են դեպի աջ, դա խոսում է այն մասին, որ տվյալ անձը պատկանում է անձի ցուցադրական տիպին, նա չի վախենում իր զգացմունքները ի ցույց դնելուց: Եթե տառերը ուղղված ե դեպի ձախ, դա խուսում է այն մասին, որ տվյալ անձը ցանկանում է տարբերվել մյուսներից և հաճախ կարող է դրսևորել այնպիսի վարք, որը չի համապատասխանում հասարակության կողմից ընդունված նորմերին: Եթե տառերը ուղիղ են, չկա ակնհայտ ուղղվածություն դեպի աջ կամ ձախ, ապա դա խոսում է այն մասին, որ տվյալ անձը հավասարակշռված անձնավորություն է, ով կարողանում է կառավարել սեփական վարքն ու զգացմունքները: Տառերի չափսը: Խոշոր տառերով գրող մարդիկ չափազանց«բաց» են շրջապատողների համար, նրանք միշտ պատրաստ են լսել դիմացինին, ընդունել նրա տեսակետը:Այս մարդիկ սիրում են լինել ուշադրության կենտրոնում, սիրում ինքնագովեստով զբաղվել, երբեմն նաև ստել: Սովորաբար այս մարդկանց մոտ ցածր է ինքնակառավարման մակարդակը: Չափազանց մանր տառերը վկայում են ցածր ինքնագնահատականի, միևնույն ժամանակ այն մասին, որ տվյալ անձը չափազանց «փակ» է , չի սիրում խոսել իր մասին, համեստ է, ամաչկոտ, ձգտում է ամեն կերպ խուսափել ուրիշների կողմից ուշադրության արժանանանալուց: Որոշակի կախվածություն ունի շրջապատողների կարծիքից: Միջին չափսի տառեր օգտագործողները հաշվենկատ մարդիկ են, ովքեր ոչ թերագնահատում և ոչ էլ գերագնահատում են սեփական հնարավորությունները: Այս մարդիկ շատ են սիրում մտորել, խորհել, երբեմն ավելի շատ մտորում են, քան գործում: Եթե տառերի միջև հեռավորությունը մեծ է,ապա տվյալ անձը առատաձեռն է: Տառերի համաչափությունը- եթե տառերը չափազանց համաչափ են, միանման, և տվյալ անձը բավական դանդաղ է գրում, դա խոսում է այն մասին, որ տվյալ վերջինս համբերատար է: Արագ, ոչ միանման տառերի դեպքում կարելի է ասել անձի անկանխատեսելիության, անհամբերության մասին: Տառերը ձգվում են դեպի վեր, տվյալ ձեռագիր ունեցող անձը շփվող է, երբեմն նաև շատախոս: Համառ է, անվախ, այս մարդիկ նախընտրում են միշտ առաջ շարժվել ՝ չնայած ամեն տեսակ խոչընդոտների: Բառերը պարբերաբար բարձրանում և ինջնում են, չկա համաչափություն, տվյալ անձը անկայուն է, նրան բնորոշ են տրամադրության հաճախակի տատանումները: | |
Դիտումներ: 4246 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |