Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ |
ՄԱՐԴՈՒՆ ՊԵՏՔ ՉԵՆ ԽՆԴԻՐՆԵՐ ...իրականում դա այդպես չէ: Եթե աշխարհում կա որևէ բան, նշանակում է, այն ինչ որ բանի համար անհրաժեշտ է: Նշանակում է , դրա պահանջմունքը կա: Դա ինչ որ մեկին անհրաժեշտ է: Տիեզերքում չկա ավելորդ ոչինչ: Եթե մինչև հիմա նման լայն հնարավորությունների դեպքում աշխարհում կան միայնակ, տառապող, ձանձրացող մարդիկ՝ նշանակում է դա նրանց անհրաժեշտ է: Մարդուն անհրաժեշտ են բոլոր հույզերը, այդ թվում նաև բացասական: մարդուն շատ բան է հարկավոր, այդ թվում նաև խնդիրներ, դրանք կյանքը ավելի հետաքրքիր են դարձնում: Երկրորդ թյուրըմբռնումը՝ կայանում է նրանում, որ մարդիկ մտածում են, որ ԻՐԵՆՔ ԻՐԱԿԱՆՈՒՄ «ԼԱՎՆ» ԵՆ ԵՎ ԲՈԼՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ ԴՐՍԻՑ: Թույլ տվեք չհամաձայնվել: Այսպես կոչված «չարը» գալիս է ոչ թե դրսից, այլ ներսից: Մարդը ոչ թե իրավիճակի զոհն է, այլ՝ ստեղծողը: Ահա մի պարզ օրինակ մի կին ասում է՝ « իմ հարաբերությունները ամուսնուս հետ չդասավորվեցին, բախտս չբերեց» Հարց է ծագում : Իսկ այդ հարաբերությունները ինչ-որ հեռու տեղ , առանց նրա մասնակցությա՞ն էին դասավորվում, ո՞վ էր դրանք դասավորում, և որտե՞ղ էր այդ ընթացքում նա»: Կամ երբ ասում են՝ «Իմ նվիրական երազանքը չիրականացավ»: Իսկ այդ երազանքը գիտե՞ր , որ պիտի իրականանար, այնինքուրու՞յն պիտի իրականանար, առա՞նց ձեր մասնակցության, և ի՞նչ էիք դուք անում այն ընթացքում , երբ այն չէր իրականանում: Մարդը 90 տոկոսով հանդիսանում է պատճառը այն ամենի, ինչ իր հետ տեղի է ունենում, ընդ որում մնացած 10 տոկոսը ևս ինքն է ստեղծում և եթե ստեղծում է , նշանակում է դա նրան անհրաժեշտ է: Երրորդ թյուրըմբռնումը՝ ՇԱՏ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՏԱՌԱՊԱՆՔԸ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է, ԱՆԳԱՄ ԵԹԵ ՇԱՏ ԵՍ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԱԶԱՏՎԵԼ ԴՐԱՆԻՑ: Երբեմն ասում են՝«ես կցանկանայի այս ամենին թեթև նայել, բայց չէ, որ ես քար չեմ, մարդ եմ...»: Թույլ տվեք չհամաձայնվել: Իրավիճակները, փաստերը, իրենք իրենցով ո՛չ լավն են , ո՛չ վատը: Դրանք պարզապես գոյություն ունեն, պարզապես տեղի են ունենում: Եվ մենք ենք դրանց վերաբերվում որպես «լավ»-ի կամ «վատ»-ի: Հիշեք, ինչպես ասում էր Լեխ Վալենսան`« ТОЧКА ЗРЕНИЯ ЗАВИСИТ ОТ ТОЧКИ СИДЕНИЯ ТОЧКА ЗРЕНИЯ ЗАВИСИТ ОТ ТОЧКИ СИДЕНИЯ»: Ահա մի օրինակ՝ դրսում անձրև է գալիս, դա լա՞վ է, թե՞ վատ: Իրականում՝ ոչ լավ, ո՛չ վատ: Բայց, եթե օրինակ կա մեկը, ում մազերը գեղեցիկ հարդարված են և նա առանց անձրևանոց է դուրս եկել, նա կգնահատի այդ իրավիճակը որպես վատ: Առանց մեր գնահատման աշխարհում ոչինչ տեղի չի ունենում և չի ունենում նշանակություն: Շարունակելի... Հատված Յու. Սվիյաշի՝ «Ինչպես արագ և հեշտ փչացնել քո և ուրիշների կյանքը» գրքից:
| |
Դիտումներ: 973 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |