Գլխավոր էջ » Հոդվածներ » Ծնող-երեխա փոխհարաբերություններ

Տրամբանական խաղեր երեխաների համար (հատված Տատյանա Օբրազցովայի գրքից)

 

 

 

 

 

 

 

                                                                         Գլուխ 4

 

                                           Ամպը, որը նման է փղի

 

Խաղեր, որոնք ուղղված են երեխաների տրամաբանական և ստեղծագործական մտածողության զարգացմանը: Այս մանկական խաղերը      ընդհանուր մարզական հավաքածու են մտքի և արվեստի զարգացման համար: Ցավոք սրտի, մեր ներկայիս կրթությունը ուղղված է միայն   դասերին, իսկ ավելի բարդ և կարևոր կողմը, երևակայությունը, որպես կանոն մնում է անտեսված: Սակայն, յուրաքանչյուր երեխայի մոտ կարելի է զարգացնել արվեստի ոլորտը: Արվեստագետ մարդիկ շատ քիչ հանդիպող երևույթ են մեր օրերում << Ադամանդները քիչ են, սակայն գոյություն ունեն բնության մեջ: Ի վերջո մարդիկ են ադամանդները վերամշակում և դարձնում ադամանդներ >>:  

 

<< Ամպերը >>

  Ամենահեշտը  և ամենահասարակը բազմաթիվ խաղերից, որոնք ուղղված են երեխայի  ստեղծագործական միտքը զարգացնելու համար, լավագույն տարբերակը այս խաղն է << Ամպերը >>: Այս խաղը ստիպում է երեխային աշխատեցնել ստեղծագործական միտքը: Նախատեսված է 6 տարեկան երեխաների համար, այնուամենայնիվ խաղին կարող են մասնակցել նաև մեծերը: Խաղը կազմակերպվում է բաց երկնքի տակ: Խաղի իմաստը կայանում է նրանում, որ երեխանները պետք է ամպերը նմանեցնեն ինչ -որ կենդանիների: Շատ ավելի լավ կլինի, եթե երեխանները պառկած նայեն ամպերին: Կարելի է նաև կանգնած՝ գլուխը վեր բարձրացրած:

 

                                         << Պանտոնիմա >>

 

  Խաղը նախատեսված է 9 – 14 տարեկան երեխանների համար: Զարգացնում է նրանց դերասանական կարողությունները: Ծնողները բացատրում են երեխաներին, թե ինչ ժեստերից   են օգտվել դարեր առաջ: Խաղի իմաստը կայանում է նարանում, որ երեխաները պետք է հնարավորինս ճշգրիտ կռահեն ժեստերը: Նաև խաղը զարգացնում է երևակայությունը: Խաղը օգտակար է նաև, որպիսի երեխան ազատ զգա յուրաքանչյուր միջավայրում և ազատվի ավելորդ ամաչկոտությունից: Կարելի է նաև փոքրիկ միջոցառում բեմականացնել:  

 

                                << Անտառային նվեր >>

 

  Նախատեսված է փոքր և նախադպրոցական տարիքի երեխաների համար: Խաղը անցկացվում է  սեղանի շուրջ: Կարող են մասնակցել բազմաթիվ երեխաներ: Երեխաներին հարկավոր են ծեփամածուկ,  եղևնու կոներ և այլն: Օգտագործելով այս իրերը՝ երեխաները պետք է ինչ- որ կենդանիներ պատրաստեն:   Բացի ստեղծագործական մտքից, երեխայի մոտ  այս խաղը զարգացնում է նաև ուշադրությունը, հիշողությունը և այլ:

 

                        << Ասոցիացիա >>

  Խաղը նախատեսված է միջին դպրոցական տարիքի երեխաների համար: Զարգացնում  է հիշողությունը ստեղծագործական միտքը: Բոլոր մասնակիցները հավաքվում են մեկ սենյակում և վիճակահանության միջոցով ընտրվում է մեկ մասնակից, որը մի քանի րոպեով դուրս է գալիս սենյակից: Այդ ընացքում մյուս մասնակիցները  թաքցնում են բոլորին ծանոթ մարդու, իսկ ներս մտնողը   մեկ հարց է ուղղում մյուսներին, օրինակ` <<եթե նա լիներ կենդանի, ի՞նչ կենդանի կլիներ>>: Եթե ճիշտ գուշակեց՝ խաղացողները փոխարինվում են:

 

 

                                         << Շղթա >>

 Խաղը նախատեսված է, ոչ միայն նախադպրոցական տարիքի երեխաների, այլ նաև մեծահասակների համար: Քանի որ խաղը շատ հետաքրքիր է և դրականորեն է ազդում երեխայի  մտավոր զարգազման վրա: Խաղացողների քանակը անսահմանափակ է: Վերցնում ենք ինչ -որ մի շղթա և մոտավոր 1 – 2 մետրից գցում ենք ներքև, և հետո հերթով հարցնում ենք երեխաններին, թե ինչ պատկեր են տեսնում: Խաղը շատ հետաքրիր լուծումներ և պատասխաններ կունենա:

 

                                                     << Լուցկի >>

 

 Կարելի է խաղալ ինչպես տանը, այնպես էլ ավազի վրա: Ցանկալի է, որ  խաղը կազմակերպի  որևէ մեծահասակ և ընդգրկի շատ երեխանների: Ավազի վրա խաղը ավելի ճիշտ կլինի: Խաղի իմաստը կայանում է նրանում, որ նետած լուցկու հատիկներով  երեխաները ինչ- որ պատկերներ նկատեն, իսկ եթե հստակ չեն պատկերները կարելի է ուղղել, որպեսզի երեխան հստակ տեսնի պատկերները:

 

                               << Քանդակ >>

 

 

Առաջին հայացքից կարող է բարդ թվալ, բայց ծանոթանալով խաղին շատ հեշտ երեխան կներառվի խաղի մեջ: Խաղը ուղղված է զարգացնելու ստեղծագործական միտքը,  գեղարվեստական  ճաշակը  և այլն: Խաղը նախատեսված է  5 – 12 տարեկան երեխաների համար: Ընտրվում է խաղավար:  Ցույց է տրվում ինչ -որ կենդանու մարմնի  կամ ֆիլմի հատված:  Խաղացողները կազմում են շրջան: Շրջանից  2 հոգի դուրս են գալիս, և երկուսով որոշում են ինչ պատկեր են ցույց տալու: Ծեփամածուկով  պատրաստում են քանդակ, և մյուս մասնակիցերը պետք է գուշակեն: Որ մասնակիցը արագ և ճիշտ գուշակեց քանդակը , փոխարինվում են տեղերով և նա է փորձում քանդակ ցույց տալ, և այդպես շարունակ:

Նյութը պատրաստել է ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի բաժնի ուսանողուհի Լիլիթ Մկրտչյանը

Կատեգորիա: Ծնող-երեխա փոխհարաբերություններ | Ավելացրեց: khudoyanani (17.07.2018)
Դիտումներ: 1832 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar