Գլխավոր էջ » Հոդվածներ » Ծնող-երեխա փոխհարաբերություններ |
Ով է այստեղ ավելի ըմբռնումովը ( հասկացողը) Բոլոր տրամաբանական խաղերից ավելի կարևորվում են այն խաղերը, որոնց հիմքում ընկած է ըմբռնումը: Դա օգնում է երեխային ցուցաբերել մտքի ճկունություն: Այս խաղերի շնորհիվ երեխաները արագ են ընկալում գործողությունները, օրինակ, դպրոցական պարապմունքները: Իհարկե այսպիսի խաղերը գրավիչ են, հետաքրքիր և հնարավորություն են տալիս իմանալ ավելին: Այս խաղերը ավելի հարմար են ծույլ և ալարկոտ երեխաներին, քանի որ ստիպում են նրանց մտածել և սովորել իրենց իսկ կատարած սխալների վրա: Այսպիսի տրամամաբանական խաղերը, որոնց հիմքում ընկած է ըմբռնումը, շատ օգտակար են երեխայի ընդհանուր զարգացման համար: << Գուշակիր ում ձայնն է >> Այս խաղը փոքրիկների համար է: Խաղի մասնակիցները շրջան են կազմում , մեկը կանգնում է մեջտեղում և փակում աչքերը: Մյուսները պտտվում են նրա շուրջ՝ ասելով՝ <<մենք կազմել ենք շրջան, պտտվենք բոլորս>> այդ խոսքերին զուգընթաց, մասնակիցներից մեկը, բացականչում է <Թռիչք, թռիչք: Բոլորը կանգնում են և խաղավարը հարցնում է մեջտեղում կանգնած երեխային, թե ում ձայնն է: 2 անգամ սխալվելու դեպքում մեկ ուրիշ մասնակից կպատասխանի հարցին: Որքան շատ երեխաներ են մասնակցում , այնքան դժվարանում է խաղը և դժվար է դառնում գուշակել թե, ով է ասում <<թռիչք, թռիչք, թռիչք >>, իսկ մյուս կողմից էլ խաղն ավելի է հետաքրքրանում: << Ով մոտեցավ >> Այս խաղը որոշ չափով նման է 1-ին խաղին. Ուղղված է երեխայի կռահելու կարողության զարգացմանը: Նախատեսված է փոքր և միջին տարիքի երեխաների համա: Բոլոր երեխաները կազմում են շրջան, մասնակիցներց մեկը կանգնում է մեջտեղում,փակում են աչքերը ( ցանկալի է թաշկինակով ): Երեխաներից որևէ մեկը խաղավարի ցուցումով մոտենում է թեթևակի հպվում և ինչ որ կենդանու ձայն է արձակում կամ ձայնը փոխած դիմում նրան և արագ վերադառնում իր տեղը: Բոլոր երեխաները հարցնում են ( գուշկիր ո՞վ մոտեցավ): Խաղավարը բացում է մասնակզի աչքերը և, եթե մասնակիցը ճիշտ պատասխանեց, ապա նրան հպված մասնակցի հետ տեղերով փոխվում են և շարուանկում խաղը, իսկ սխլվելու դեպքում նա մնում է իր տեղում: <<Բառերի շղթա >> Խաղացողները նստած կազմում են շրջան, մասնակիցներից մեկը ասում է որևիցէ բառ, և աջ կողքի նստած մասնակիցը պետք ե շարունակի խաղը նախորդ բառի վերջին տառով սկսվող նոր բառով, օրինակ՝ - ծաղիկ, - կաղամբ,- բամբակ,- կրակ,-կիվի և այլն, բառերը չեն կարող կրկնվել, իսկ եթե տվյալ տառով հնարավոր բառերը սպառվում են կարելի է օգվել նախավերջին տառից: Հատկացվում է որոշակի ժամանակ բառն ասելու համար և եթե մասնակիցը չի պատասխանում, միավոր չի ստանում և շարունակում է հաջորդ մասնակիցը: Կարելի է նաև ավելի բարդացնել առաջադրանքը ՝ ընտրելով կոնկրետ թեմա, օրինակ՝ քաղաքների անուններ, աղջիկների անուններ, ծաղիկների, բույսերի և այլն: << Տաս բառ >> Խաղացողները նստում են սեղանի շուրջ, յուրաքանչյուրի մոտ կա գրիչ և թուղթ: Նախորոք ընտրում են տառ, որով պետք է բառեր գրեն և ազդանշանից հետո սկսում են գրել: Յուրաքանչյուր մասնակից պետք է գրի 10 բառից ոչ ավելին: Բարձրաձայն կարդում են և ով ճիշտ և արագ է վերջացնում նա էլ հաղթում է: Խաղը դժվարացնելու համար կարելի է ընտրել բառեր բայերի, կամ գոյականների տեսքով, և եթե խաղացողները դեռահասներ են կարելի է նաև նշել միևնույն արմատ ունեցող բառեր: Եվ այս անգամ կհաղթի նա, ում գրած բառերը քիչ կկրկնվեն: << Կազմիր բառեր >> Այս խաղը շատ հետաքրքիր խաղ է, ավելի շատ համապատասխանում է դպրոցական երեխաներին, հատկապես 5-րդ դասարանից սկսած: Յուրա- քանչյուր մասնակցին անհրաժեշտ է գրիչ և թուղթ: Խաղավարը կամ բարձրաձայն ասում է, կամ էլ գրատախտակին մեծ տառերով գրում է ամենաքիչը 7 տառերից բաղկացած բառ (որքան երկար լինի բառը այդքան ավելի լավ ): Խաղացողները պետք է կազմեն բառի մեջ եղած տառերով նոր բառեր և յուրաքանչյուր տառ պետք է օգտագործեն մեկ անգամ: Որ մասնակցի կազմած բառերն են ավելի գերակշռում, նա էլ հաղթում է: <<Տառերի խառնաշփոթ>> Խաղավարը թերթի վրա գրում է կարճ բառ, որտեղ տառերը ունեն սխալ դասավորվածություն : Երեխաները պետք է գուշակեն գրված բառը, ով ավելի արագ է ասել և ավելի շատ բառեր է գուշակել նա էլ հաղթող է ճանաչվում: << Բաղ թողնված տառ >> Այս խաղը նախատեսված է ավելի ցածր տարիքի երեխաների համար, օրինակ՝ կարելի է խաղն անցկացնել 1- ից մինչև 3-րդ դասարանի երեխաների հետ: Այստեղ ոչ թե տառերն են տեղափոխված, այլ բառերի միջից բաց են թողնված մեկ կամ երկու տառ ( կախված բառերի երկարությունից ): Երեխաները պետք է կարողանան գուշակել թե, որն է այդ բառը: Կհաղթի այն մասնակիցը, ով առավելագույն բառեր կգուշակի: <<Որքան անուն դու գիտես>> Խաղավարը առաջարկում է երեխաներին ըստ հերթականության ասել անուններ և առաջ անցնել, ամեն անգամ անուն ասելիս՝ երեխաները պետք է մեկ քայլ առաջանան: Օրինակ, առաջին մասնակիցը պետք է ասի աղջկա անուն, իսկ երկրորդ մասնակիցը տղայի և այդպես շարունակ, անունները չպետք է կրկնվեն: Խաղի հաղթող կդառնա այն մասնակիցը, ով բոլորից շատ է քայլեր կատարել: << Լուսացույց >> Այս խաղը զարգացնում է երեխայի ուշադրությունը, արագությունը, հակազդելու կարողությունը, սովորեցնում է ճիշտ արձագանքել լուսացույցի գույներին: Խաղացողները կանգնում են 2 շարքով, մեկը մյուսին դեմ դիմաց մոտավորապես 8 - 10 քայլ հեռավորության վրա: Խաղավարը կանգնում է նրանց մեջտեղում, ձեռքում գույներով ցուցանակ՝ մեկը դեղին, իսկ երկրորդը մի կողմում կանաչ մյուս կողմում՝ կարմիր: Խաղավարը կարդում է Միխալկովի բանաստեղծությունը ՝ Եթե վառվում է կարմիր լույսը Ուրեմն անցնելը վտանգավոր է Կանաչ գույնը ասում է Գնացեք ճանապարհը բաց է Դեղին լույսը զգուշացնում է Սպասիր անցնելու ազդանշանին: Եթե խաղավարը ցույց է տալիս կանաչ ցուցանակը երեխաները պետք է տեղում քայլեն, եթե ցույց է տալիս դեղինը պետք է ծափ տան, իսկ կարմիրի դեպքում անշարժ պետք է կանգնեն: Ով սխալվեց մի քայլ առաջ է գալիս և շարունակում է շարժումները խաղից դուրս: Խաղի տևողությունը 5 – 8 րոպե է, և հաղթում է նա, ով մնում է վերջում շարքի մեջ: << Չեմ սայթակի (անցնել) >> Խաղը նախատեսված է բարձր դասարանի երեխաների կամ մեծահասակների համար: Խաղացողները շրջան են կազմում, խաղավարը ցույց է տալիս խաղացողներից մեկին և ասում ( սկսեցինք ), խաղը սկսում է նա ում ասել է խաղավարը, շարուակում են ժամասլաքի ուղղությամբ: Հերթականությամբ պետք է ասեն թվեր բացի 5 –ից և բոլոր այն թվերից, որոնք պարունակում են 5 թվանշանը: Խաղացողները 5 թվանշնի փոխարեն պետք է ասեն՝ չեմ սայթակի կամ անցնել: Ով սխալվում է դուրս է գալիս և խաղը սկսում են նորից: Ով մնում է վերջում նա էլ հաղթում է: Խաղ << 3 – 13 - 30 >> Խաղացողները շրջան են կազմում, մոտ 8 – 10 հոգանոց: Կենտրոնում կանգնում է խաղավարը, նախորոք պայմանավորվում են, որ թվերը ասելիս յուրաքանչյուր թիվ ունենա իր գործողությունը, օրինակ՝ եթե ասում են 3 ծափ են տալիս 13-ի դեպքում կքանստում 30 դեպքում տեղում քայլում և այդպես շարունակ: Խաղավարը ասում է թվերը ոչ ճիշտ հերթականությամբ, ով սխալվում է մի քայլ առաջ է գալիս, հաղթում է ամենաուշադիր, ամենաարագ և ակտիվ մասնակիցը, ով մնում է տեղում: << Մի մոռացիր հարևան խաղընկերոջդ >> Բոլորը կազմում են նստած շրջան, խաղավարը կանգնում է մեջտեղում: Մոտենում է ցանկացած խաղացողի և կարող է տալ ամենահասարակ հարցերը, օրիանակ՝ ինչպե՞ս ես քեզ զգում, այսօրվա եղանակը քեզ դուր գալի՞ս է, քո ամենամոտ ընկերը ո՞վ է: Բայց հարցին պատասխանում է ոչ թե նա, ում դիմել է, այլ կողքի խաղընկերը: Ով սխալվում է նա իր իրերից մեկը տալիս է խացավարին: Խաղի վերջում իրերի շնորհիվ հաշվարկվում է միավորները, իսկ եթե ձեռքի տակ ոչ մի իր չունեն պետք է խաղավարի ցանկությունը կատարի ՝ օրինակ երգի կամ պարի և այլն: << Մի՛ շտապիր>> Նախորոք ընտրվում է խաղավար, մնացած խաղացողները կազմում են կիսաշրջան: Խաղավարը կանգնում է խաղացողների դեմ դիմաց և տարբեր շարժումներ է կատարում ձեռքերով, ոտքերով, գլխով և այլն, բոլոր նրա շարժումները խացողները պետք է կրկնեն, բայց մի փոքր ուշացումով: Սխալ թույլ տված մասնակիցը դուրս է գալիս կիսաշրջանից և հաղթում է նա, ով վերջում մնում է կիսաշրջանում: << Հարց – պատասխան >> Բոլոր խաղացողնորը, շրջան կազմած, նստում են՝ յուրաքանչյուր աթոռին՝ երկու հոգի: Յուրաքանչյուրը ըստ հերթականության ասում է այբուբենը, օրինակ՝ 1- ին մասնակիցը՝ ա, 2-ը՝ բ, և այդպես շարունակ, բայց ամեն մեկը պետք է հիշի իր ասած տառը: Նախորոք ընտրվում է խաղավար: Ինչպես նախորդ խաղերում ցանակալի է, որ նա լինի տարիքով ամենամեծը: Նա մոտենում է յուրաքանչյուր զույգին և հարցնում է՝ գո՞հ ես քո կողքի խաղընկերոջից: Դրական կամ բացասական պատասխանից հետո, տալիս է 2-րդ հարցը՝ ինչու՞: Խաղացողի պատասխանը պետք է սկսվի այն տառով, որը նախապես ասել էր: Օրինակ ՝ ես նրան չեմ սիրում, որովհետև նա չի սիրում արև: Ով սխալվում է, խաղավարին է տալիս իր իրերից որևիցէ մեկը: << Իրերի խաղարկություն >> Խաղը սկսում են հետևյալ կերպ, երեխաներից մեկի աչքերը փակում են, իսկ դիմացը զամբյուղ են դնում, որի մեջ յուրաքանչյուր մասնակից մոտենում և դնում է իր իրերից որևէ մեկը: Ընտրված մասնակիցը պետք է ընտրի և փորձի գուշակել ձեռքի իրը: Գուշակելուց հետո խաղացողը առանդց ձեռքի իրի անունը տալու, դրա վերաբերյալ հանելուկ է հորինում այդ իրի հետ կապված, ով ճիշտ գուշակի, խաղը շարունակում է, իսկ եթե չեն գուշակում, խաղը շարունակում է նույն մասնակիցը: << Ուր է փայտիկը >> Այս խաղին պետք է մասնակցի 8 մասնակցից ոչ պակաս: Մասնակիցները բաժնվում են 2 թիմի, վերցնում են 2 հարթ փայտիկներ՝ մեկի վրա կամ ինչ որ բան ենք փակցնում, կամ վառ գույնով ներկում են: Թիմերը նստում են դեմ դիամց մոտ մեկ մետր հոռավորության վրա: Փայտիկները գտնվում է խաղավարի մոտ, նա փայտիկները մեջքի ետևում է թաքցնում և խառնում է տեղերը, իսկ խաղացողը պետք է գուշակի: Ճիշտ գուշակելու դեպքում թիմը ստանում է մեկ միավոր և խաղացողը կփոխարինի խաղավարին: Այսպես կշարուակվի այնքան ժաման մինչև թիմերից մեկը կհավաքի 15 միավոր: Նյութը պատրաստել է ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Լիլիթ Մկրտչյանը | |
Դիտումներ: 1414 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |