Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ |
Դուք դադարել եք թաքցնել ձեր թերությունները Չկա կատարյալ մարդ: Բայց, եթե մենք համառորեն փորձում ենք ինչ-որ մեկին համոզել, որ այնուամենայնիվ այդ նույն կատարյալ մարդն ենք, ուրեմն մենք երբևէ չենք կարողանա մեզ իրապես զգալ հարմարավետ այդ մարդու հետ և երբեք թույլ չենք տա նրան ճանաչել մեր իսկական էությունը: Առողջ հարաբերություններում մենք բաց ենք միմյանց առջև և չենք վախենում զուգընկերոջը երևալ այնպիսին, ինչպիսին որ կանք, մենք գիտենք, որ նա սիրում է մեզ՝ չնայած մեր բոլոր թերություններին: Դուք լրացնում եք միմյանց Մտածեք մարզական թիմի մասին: Այնտեղ բոլոր մասնակիցները միահամուռ կերպով աշխատում են և դրա շնորհիվ ֆանտաստիկ արդյունքի են հասնում` իրար գումարելով իրենց հմտություններն ու փորձը: Նման իրավիճակը իսկական եւ երջանիկ հարաբերությունների կարևորագույն նշանն է: Եթե մեկն ատում է սպասք լվանալը, մյուսն ուրախությամբ դա անում է նրա փոխարեն,ապա նրանք միմյանց լրացնում են և արդյունքում ձեր <<թիմը>> հաղթում է խաղում: Դուք պնդում եք Ոչ հաճախ և ոչ այնքան կտրուկ կերպով: Բայց եթե դուք վիճում եք, դա վկայում է այն մասին, որ ձեզանից յուրաքանչյուրն ունի իր անձնական կարծիքը և դուք պատրաստ եք պաշտպանել այն: Դա լավ է, բայց եթե երկուսից մեկը մշտապես և ամեն ինչում համաձայնում է մյուսի հետ, ապա դա կարող է վկայել, որ նա թաքցնում է իր իրական զգացմունքներն ու հույզերը: Մարդիկ կարող են այնպիսի զգացում ունենալ, թե վեճերի բացակայությունը հանգստություն և խաղաղություն է նշանակում, բայց դրանից ոչ մի լավ բան դուրս չի գա հետագայում: Դուք ամեն ինչում աջակցում եք միմյանց Հարաբերություններում թերի աշխատանքային օր հասկացություն չկա: Դուք կամ հարաբերությունների մեջ եք, կամ` ոչ: Առողջ հարաբերություններում երկու զուգընկերն էլ ամբողջությամբ ենթակա են և՛ իրար, և՛ փոխհարաբերություններին: Դա նշանակում է, որ դուք միասին եք անցնում կենսական բոլոր փորձությունները եւ ամեն ինչում աջակցում եք իրար:
Երբեմն դուք կարող եք չխոսել ընդհանրապես Երբևէ ունեցե՞լ եք մի այնպիսի ընկեր, ում հետ նստել եք նույն սենյակում և լռել եք, առանց որևէ անհանգստության: Կարելի է մտածել մի բանի մասին և միևնույն ժամանակ պարզապես վայելել ընկերոջ ներկայությունը: Հարաբերությունները շատ կարևոր են, բայց միշտ չէ, որ պետք է խոսել միմյանց հետ, երբեմն էլ պետք է լուռ վայելել սիրելիի ընկերակցությունը: Դուք խոսում եք սեքսի մասին Երջանիկ և առողջ հարաբերություններ կառուցելու համար պետք է ամեն ինչի մասին բացեիբաց, այդ թվում՝ սեքսի: Եթե ձեր կողքին կա սիրելի մարդ, դուք չեք ամաչի: Ամոթի բացակայությունը վկայում է այն մասին, որ դուք լիովին վստահում եք ձեր կողքը գտնվող անձին: Այն սիրելին, ում դուք զգում եք Շատ կարևոր է պահպանել սեփական անհատականությունը: Հակառակ դեպքում մի օր դուք կզգաք, որ չափազանց շատ զոհաբերություն եք արել՝ ձեզ երջանիկ չզգալով և, ի վերջո, դու չգիտեք, թե ինչ եք իրականում ուզում: Դուք հարգում եք միմյանց գաղտնիքները Դուք անում եք հետևյալ արտահայտությունները՝ <<այն ինչ քոնն է, ինձ է վերաբերում>> և դա լավ է, բայց մի մոռացեք, որ ձեզնից յուրաքանչյուրը իրավունք ունի ունենալ գաղտնիքներ: Սա նշանակում է, որ դուք չպետք է որոնեք ձեր զուգընկերոջ անձնական իրերը, չպետք է կարդաք հաղորդագրությունները կամ նույնիսկ որևէ կերպ միջամտեք, ներխուժեք նրա անձնական կյանք: Դուք վստահում եք միմյանց Վստահելը շատ կարևոր է: Առանց վստահության անիմաստ է խոսել որևէ հարաբերության մասին: Եթե դուք չեք վստահում ձեր զուգընկերոջը, ապա դուք մշտապես նյարդայնանում եք և կասկածում եք նրան դավաճանության մեջ: Դուք չեք կարող ձեզ հանգիստ զգալ, երբ նա գնում է ինչ-որ տեղ մենակ կամ ընկերների հետ, նույնիսկ նյարդայնանում եք այն ժամանակ, երբ նա գնում է աշխատանքի: Այս զգացումը կկործանի ձեզ և ձեր հարաբերությունները՝ ի վերջո ձեր կյանքը հասցնելով դժոխքի: Դուք չունեք տաբու Զույգերի միջև միշտ լինում են հարցեր և խնդիրներ, և շատ տհաճ է, երբ նրանք պարզապես չեն ցանկանում քննարկել դա միմյանց հետ: Եթե նրանք այդ թեմաներով չեն խոսում, լռում են և նրանց քննարկումն անընդհատ հետաձգվում է անորոշ ժամանակով, ապա, ի վերջո դա կհանգեցնի թյուրիմացության, վրդովվմունքի և այլ բացասական հետևանքների: Քննարկեք ձեր զուգընկերոջ հետ այն ամենը, ինչ պետք է քննարկել: Գլխավորը, հանգիստ խոսել և հարգել սիրելիի զգացմունքներն ու տեսակետները: Դուք ընդունում եք միմյանց անցյալը Մեզանից յուրաքանչյուրն ունի անցյալ: Այն փաստը, որ անցյալում ձեր երկրորդ կեսն ունեցել է մտերիմ ու սիրելի մարդ, բայց այդ անձը դուք չեք եղել, իհարկե ցավալի է, բայց անհրաժեշտ է ընդունել: Մի՛ վախեցեք խոսել անցյալի մասին: Առողջ հարաբերություններում, ինչպես նշվեց, չպիտի լինի տաբու, չպիտի լինի անիմաստ խանդ, հատկապես այն դպքում, երբ անցյալում ինչ որ բան եղել է: Դուք աջակցում են միմյանց բոլոր նախաձեռնություններում Երբ դուք իսկապես սիրում եք մարդուն, մտածում եք նրա մասին և ցանկանում եք, որ նա հասնի հաջողության և ինքնադրսևորվի, արդյո՞ք նրան աջակցում եք ամեն ինչում: Կանգնեք նրա կողքին, այլ ոչ թե ճանապարհին: Դուք շարունակում եք աշխատել հարաբերությունների վրա, նույնիսկ այն բանից հետո, երբ արդեն նվաճել եք միմյանց Ցանկացած հարաբերություններում կա պատկերավոր ասած <<մի գագաթ>> և կարևոր չէ, թե որքան ժամանակ եք բարձրացել այնտեղ հասնելու համար, դուք կարող եք այնտեղից ընկնել ցանկացած պահի, եթե հասնելով նպատակին հանգստանաք և որոշեք, որ անձն արդեն ձերն է և չի պատրաստվում հեռանալ, ապա ձեր միությունը դատապարտված է: Դուք միշտ անկեղծ եք միմյանց հետ Անկեղծությունը երաշխիքն է ցանկացած հարաբերության, մասնավորապես՝ սիրո: Եթե դուք ստում են իրար, նույնիսկ փոքր բաների դեպքում, ապա ձեր միությունը խաղաքարտերով պատրաստած տնակ է, որն ամեն պահի կարող է փլուզվել: Եղեք անկեղծ ձեր սիրելիի հետ և վստահ եղեք, որ ինքն էլ կլինի անկեղծ ձեզ հետ: Ձեր սիրելին չի փորձում փոխել ձեզ Սա հստակ նշան է առողջ հարաբերությունների: Անձը չպետք է փորձի փոխել ձեզ, բայց իր օրինակով, նա կարող է ոգեշնչել ձեզ, որպեսզի դուք էլ սովորեք կամ վերանայեք ցանկացած բան ձեր վարքում, ինչպես նաև փոխեք կամ վերանայեք ձեր վերաբերմունքը կյանքի նկատմամբ: Բայց դուք չպետք է փոխեք նրան, այլ ինքը պետք է ցանկանա փոխվել և բոլոր դեպքերում առանց ճնշում գործադրելու: Նյութը պատրաստել է ՀՊՄՀ Կրթության հոգեբանություն և սոցիոլոգիա ֆակուլտետի ուսանողուհի Նելլի Արթենյանը: | |
Դիտումներ: 741 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |