Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

Անվան հոգեբանություն: Ի՞նչ գույն ունի Ձեր անունը

Անվան հոգեբանություն:  Ի՞նչ գույն ունի Ձեր անունը

Հնուց ի  վեր ընդունված բան է, որ անունը ճակատագրական նշանակություն ունի մարդու կյանքում: Հենց այս գաղափարի հանդեպ հավատն էր, որ հաճախ ստիպում էր  մարդկանց նորածնի անվանակոչման հարցում դիմել իմաստունների, եկեղեցականների օգնությանը, ինչու չէ նաև այն, որ մինչ այսօր հնդկացիների մոտ անունը ընդունվում և ընկալվում է որպես մարմնի առանձին մաս՝ այնպես ինչպես բերանը, աչքերը… և որ վերջիններս միմյանց անունները տալիս առավել քան զգույշ են, քանի որ անզգուշության դեպքում դա կարող է վիրավորել անունը կրողին: Իսկ ի՞նչ եք կարծում ինչու՞ են էսկիմոսները  ծերության շրջանում փոխում իրենց անունը…քանի որ կարծում են, որ նոր անունը իր հետ նոր ուժ և եռանդ կարող է բերել,  ավստրալիական որոշ ցեղերում  մարդիկ հաճախ գաղտնի են պահում իրենց իրական անունը ՝ չար աչքից խուսափելու ակնկալիքով:   Հոգեբանության մեջ ևս <<անունը>>  ուսումասիրվել և ուսումնասիրվում է տարբեր կողմերից. մի դեպքում այն կապվում է անձի բնավորության առանձնահատկությունների հետ, մյուս դեպքում ընկալվում է որպես մարդկանց վրա ազդելու միջոց և այլն:  Ժամանակին Դեյլ Քարնեգին ասել է. <<Մարդու անունը  վերջինիս համար ամենաքաղցր և ամենակարևոր ձայնն է ցանկացած լեզվում>>:   Հաշվի առնելով այս հանգամանքը՝ մարդու հետ հաղորդակցվելիս, կարևոր է հաճախակի շեշտել վերջինիս անունը և որ ամենակարևորն է՝ ամեն կերպ խուսափել անունը մոռանալու կամ շփոթելու հավանականությունից, քանի որ   դա կարող է ընկալվել որպես սեփական անձի նկատմամբ անհարգալից վերաբերմունք: Այնպես ինչպես դա ընկալվեց ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից, երբ Ուկրաինիայի նախագահ Վիկտոր Յուշենկոն, հանդիպման ընթացքում մոռանալով վերջինիս անունը, նրան դիմեց Անատոլի Դմիտրևիչ-ով:  Մարդկանց հետ փոխհարաբերություններում անունն  ունենում է այնքան հզոր ազդեցություն, որքան  ժպիտը, ժեստերը, հայացքը, և ոչ մի այլ բառի մարդը չի արձագանքում այնպես, ինչպես դա անում է իր անունը լսելիս : Խնդիրը նրանում է, որ կյանքի առաջին իսկ պահից, անհատական զարգացման ընթացքում  անունը  աստիճանաբար դառնում է մարդու էության մի մասնիկը, ինքնագիտակցության առաջին բաղադրատարրը: Ինքնագիտակցության գաղափարը այստեղ խիստ կարևոր է , քանի որ ինչպես ցույց են տվել հոգեբանների կողմից վերջին ժամանակներս իրականացրած հետազոտությունների արդյունքները, այն մարդկանց մոտ ովքեր փոխում են իրենց անունը հայտնվում են որոշակի   անձնային ճգնաժամում՝ <<ինքնագիակցության  ճգնաժամում>>:  Հատկապես կյանքում բազում դժվարությունների են հանդիպում այն մարդիկ, ովքեր ունեն ծիծաղելի կամ տարօրինակ անուններ. 1986թվականին ամերիկացի մի խումբ թերապևտների կողմից իրականացված հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ նմանօրինակ անուններ  կրողների մոտ քառակի անգամ ավելի են հոգեբանական կոմպլեքները, նրանց մոտ փոքր հասակից ձևավորվող  ծիծաղի առարկա չդառնալու  վախը հետագայում նպաստում է նաև բնավորության  համապատասխան առանձնահատկությունների ձևավորմանը:  Անունի հաջորդ կարորագույն առանձնահատկությունն այն է, որ այն կարծիք ձևվորող հատկություն ունի.  հետաքրքիր և գեղեցիկ հնչող անունները դրական նախատրամադրվածություն են ստեղծում անձի նկատմամբ: Եվ հենց այստեղ , որ կարելի խոսել անունի ամենայուրահատուկ հատկությունների մասին….հոգեբանության մեջ ընդունված է համարել, որ անունն ունի երաժշտություն և   գույն: Համաձայնե՛ք, որ ցանկանացած անուն իր մեջ որոշակի հուզական նրբերանգ է պարունակում. կան անուններ, որոնք են հաճելի են հնչում, նուրբ են, սակայն կան նաև այնպիսիք , որոնք կոշտ են, կտրուկ, ահա այս իմաստով հաճախ խոսվում է անունի  երաժշտության մասին: Իսկ ի՞նչ ասել է թե անունն ունի գույն. անունի գույնը կարելի է պարզել հոգեբանական բավական հասարակ մի հնարի միջոցով, երբ անձը  փակում է աչքերը ,մտքում մի քանի անգամ կրկնում իր անունը և որևէ գույնի հետ այն կապում, հետաքրքիր է, որ այս մեթոդը հաճախ կիրառում են մտերիմ մարդիկ կամ սիրահար զույգերը՝ ստուգելու համար, թե որքան են համապատասխանում միմյանց : Այսպես ընդունված է համարել, որ եթե այդ գույնը  կարմիրն է,ապա դա էներգիայի, ակտիվության , խիզակության և նպատակասլացության նշան է, այն մարդիկ , որոնց անունը ասոցացվում է այս գույնի հետ շփվող են, անհանգիստ, ինչու չէ նաև երբեմն չափից ավելի դյուրագրգիռ: Վարդագույնի հետ իրենց անունները կապող մարդիկ ավելի հանգիստ են, հավասարակշռված, նրանք չեն սիրում կտրուկ քայլեր անել կյանքում, չեն ընդունում սուտը և դավաճանաությունը, թեպետ հարկ է նշել, որ այն մարդիկ երբեմն չափազանց էմոցիոնալ են, մտերիմ մարդկանց բարօրության համար պատրաստ են անգամ գնալ  ինքնազոհաբերության: Սև  գույնը  նախընտրած մարդիկ  բավական դժվար են հաղորդակցվում,  նրանք արդար և ազնիվ մարդիկ են , սակայն դժվարությամբ են կարողանում հաղթահարել կյանքում հանդիպող դժվարությունները: Սպիտակ  գույնը  խոսում է անձի իմաստության, իրադարձությունները  կանխատեսելու  ունակության  և մեծ հավատքի մասին:   Այն մարդիկ , ում անունն այս գույնն ունի տաղանդավոր են , սիրում են օգնել իրենց շրջապատողներին, բարի են և հոգատար: Նարնջագույն՝  ստեղծագործող, ինքնավստահ, ուժեղ անձինք, ովքեր ունեն կյանքի հանդեպ խիստ դրական վերաբերմունք  սակայն  երբեմն չեն կարողանում զսպել իրենց  հույզերը և հայտնվում են կոնֆլիկտային իրավիճակներում:  Դեղին՝ սա ինտելեկտի գույնն է, տրամաբանական , վերլուծական մտածողության , նման մարդիկ մարդիկ մշտապես կարողանում են ելք գտնել դժվար իրավիճակներից, սիրում են նախապես ծրագրավորել կյանքում արված յուրաքանչյուր քայլ:  Կանաչը  ներդաշնակության և կայունության գույնն է,  նման գույն ունեցող անուններով մարդիկ լի են էներգիայով, աշխատասեր են, սակայն շուտ վիրավորվող, նեղացկոտ., նրանք անսհաման երախտապարտ մարդիկ են: Կապույտ վստահության, հանգստության և բավարվածության գույնն է,  այս մարդիկ  առավել քան մյուսները օժտված են ապրումակցման կարողությամբ , վստահում են իրենց շրջապատողներին և կողակիցներին, անկեղծ են, հավատարիմ ոչ միայն իրենց ընկերների,  այլ նաև սեփական գաղափարների հանդեպ:Մանուշակագույն   այս մարդիկ ունեն հոգևոր աճի լայն հնարավորություն, նրանք պարզապես պատրաստ են ապրել ուրիշների համար և ահա այդ է պատճառը իրենց անձնական երջանկության, անձնական կյանքի դասավորման հարցերում մշտապես խնդիրներ են ունենում, նրանք բարի և ընկերասեր մարդիկ  են: 

Հեղինակ՝ Անի Խուդոյան

Աղբյուրը՝ www.diplomat.am

Կատեգորիա: Հանրամատչելի հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani (31.07.2016)
Դիտումներ: 1675 | Մեկնաբանություններ: 2 | - Վարկանիշ -: 4.5/4
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
avatar
0
1 levongrigoryan4 • 22:10, 31.07.2016
Shattt lavner...cankali nyut err ....
avatar
0
2 khudoyanani • 22:25, 31.07.2016
Շնորհակալություն smile
avatar