Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ |
Անգելոթերապիա: Անգելինա Մոսգիլևսկայա Հավատարմությունը հավատքի շարունակությունն է:Կարող ես հավատարիմ լինել միայն նրանց, ում հավատում ես: Երազանքները իրականության զարդարանքն են:Երազելու կարողությունը հիանալի է, բայց հաճախ մենք իրական կյանքը փոխարինում ենք նրանով կամ ավելորդ ժամանակ վատնում: Անհանգստությունը խանգարում է մարդուն ապրել:Անհանգստությունը այն էլ հաճախ անպատճառ, բազմաթիվ մարդկանց սովորությունն է:Այն մի կողմից խանգարում է ապրել,մյուս կողմից վկան է նրա , որ մարդը ապրում է և տենչում է ապրել: Անտարբերությունը ատելության տեսակ է, ցասում՝ ուղղված ինքներս մեզ: Կյանքը կարելի է ատել միայն ծուլության և անտարբերության միջոցով: Անհավատությունը չափազանց հյուծող է: Հիշեք, քիչ հավատքը քո նկատմամաբ նույնն է, ինչ անհավատությունը Աստծո նկատմամբ: Ես սովորում եմ տեսնել շրջապատում այն, ինչին հավատում եմ: Ես հավատում եմ Աստծուն, ճշմարտությանը և սիրուն: Ես հավատում եմ բազմազանությամբ և գեղեցկությամբ աշխարհը ընկաելու իմ կարողությանը: Անիմաստությունը իրական և ցավալի ճգնաժամ է: Մարդկության նպատակն է իր շուրջը ստեղծել աշխարհ և այն դարձնել բովանդակալից: Ես սիրում եմ այս աշխարհը և գնահատում գեղեցկությունը ամեն օր: Ես իմաստ եմ տեսնում իմ ամեն քայլում, ամեն շնչում, հոգուս ամեն շարժոմ: Ես եմ իմ իրականության ստեղծողը: Գոհունակությունը սրտի հիշողությունն է: Փորձեք պարզապես շնորհակալ լինել նրա համար, որ ապրում եք, ու երջանկանալ այդ մտքից: Ես հասկանում եմ, որ կյանքը լի է խնդիրներով ու կորուստներով,այնուամենայնիվ ես շնորհակալ եմ նրանից ինձ տրված շնորհների, իդեալների, յուրաքանչյուր ապրածս պահի և ինձ պատահած մարդկանց համար: Ես շնորհակալ եմ Աստծուն իմ մտքի ու գիտակցության համար: Ցավը մարմնի լեզուն է:Ֆիզիկական ցավը տրված է և մարդկանց և ցանկացած կենդանի էակի:Բայց և այնպես ցավն է զարգացնում մարդու հոգին, սովորեցնում կարեկցել և ողորմություն: Ցավը անհրաժեշտ է սրտին այնքան,ինչքան անձրևը խոտին: Ամեն ինչ անցնում է,կանցնի և ցավը:Նրա հետևից անպայման կգա ուրախությունը:Ես հաստատ գիտեմ,որ դա այդպես է: Կախվածությունը հետ է քաշում, դեպի անհույս խավար: Անկախությունը ապացուցելու համար մարդիկ հաճախ ընկնում են ծայրահեղությունների մեջ և կորցնում ինքնակառավարումը: Անկախ լինելը մեծ երջանկություն և պատասխանատվություն է: Ես գիտեմ,որ ոչ ոք չի կարող տնօրինել ինձ իմ կամքին հակառակ: Ես ոչ ոքի չպետք է ապացուցեմ իմ անկախությունը,այն գոյություն ունի ինքն իրեն: Սերը լուսավորում և սրբագործում է: Սիրելու կարողությունը տիեզերքից տրված լավագույն պարգևն է մարդուն: Ես կարողանում եմ սիրել անվերապահ սիրով: Տալով իմ սերը, ջերմությունը և ուշադրությունը ես մեծ երջանկություն եմ զգում: Նյութը պատրաստել է ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Հասմիկ Գալոյանը | |
Դիտումներ: 965 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |