Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

Աղոթքի թերապևտիկ նշանակությունը

 

Աղոթքի թերապևտիկ նշանակությունը

  Ի՞նչ  է  աղոթքը, որն  է  աղոթքի  նշանակությունը:  Կարելի՞  է  արդյոք  խոսել   աղոթքի մասին  հոգեբանական   տեսանկյունից: Աղոթքի  հիմքում ընկած   չեն   մտացածին  րիտուալները  կամ  առեղծվածային  պաշտամունքը,  այն  իրականում  կապված    է հոգեբանական  մեխանիզմների  հետ, որոնց   շնորհիվ տեղի  են  ունենում  գիտակցության, զգացմունքների  և  կամքի  որակական  փոփոխություններ: Այն  ոչ   թե վերացական,  այլ  կոնկրետ  գործնական  ազդեցություն  ունի  մեր  կոգնիտիվ  կամ  ճանաչողական  ոլորտի  վրա,  ըստ  որի,   փոխելով  մեր հոգեկան  կողմնորոշվածությունը,  ստանում  ենք  մի  այնպիսի   էֆֆեկտ, որը  սահմանվում  է  որպես  Աստծո  կողմից  տրված: Իր  փորձով Ի. Պավլովը   ապացուցեց, որ   աղոթքը   ոչ   թե  անհավանական   հրաշք  կամ  սնահավատություն   է,  այլ  իրենից  ներկայացնում  է  գիտականորեն  հիմնավորված գործընթաց: Հետաքրքրական  է  այն, որ   աղոթքի   ժամանակ   նվազում  է մարդու կողմից  թթվածնի   սպառումը  մոտ  20 տոկոսով,մինչդեռ   քնի  ժամանակ  այն  նվազում  է  8տոկոսով: Փաստորեն   աղոթքը քնից  ավելի  լավ  է  վերականգնում  ու  կարգավորում   օրգանիզմը: Ա. Բեխտերևն    ԷԷԳ- ի  միջոցով  ուսումնասիրեց    աղոթող  մադրկանց  և  եկավ  այն  եզրակացության,որ աղոթքը  մարդու  ուղեղի  չորրորդ    ֆիզիոլոգիական  վիճակն  է: Ընդ  որում   մյուս  3  վիճակներն  են   արթուն   վիճակ,  արագ քուն, դանդաղ  քուն,  որոնք  նույնքան անհրաժեշտ են  մարդուն,   որքան  ուղեղի  չորրորդ  վիճակը:Նրանցից  մեկի  բացակայությունը  խախտում  է  մարդու  ներդաշնակ  զարգացումը  և  հանգեցնում  հիվանդությունների  ու  դեգրատացիայի: Բրեդ  Բուշմանը  The Daily Mail_ում  նշում է,  որ   մարդիկ  դիմում  են  աղոթքին  դժվար  ու  հուզական  տեսանկյունից բարդ  իրավիճակներում,դա  կարող  է  լինել  պոռտկուն   զայրույթ, բարկություն,  շփոթմունք  և  այլն: Եվ աղոթքը  իսկապես  օգնում  է. միգուցե  այն  օգնում  է  փոխել իրավիճակի  ըմբռնումը, ինչը   թույլ  է  տալիս  ամեն ինչ  սրտին  այդքան  մոտ  չընդունել: Իսկ  Անատոլի  Հերմանը  աղոթքը  դիտում  է  որպես  ցնցող  հոգեթերապևտիկ  տեխնիկա,  որը  հստակ  հնչերանգով  ու  արտահայտությամբ  կառուցված   միտք  է  և  թույլ  է  տալիս  մարդուն  հանգստանալ, սերմանում  է  վստահություն,որ  վերջինս  առանց  օգնության  չի  մնա:Կրոնասերները  այն  համարում  են  զրույց  Աստծո  հետ, իսկ  ոմանց  համար  էլ  այն  աուտոթրեյնինգ  է, որն, ի դեպ,  բավական  արդյունավետ  է: Հերմանը  հաճախ  իրենց  զգացմունքները,ագրեսիան,խուճապը  չվերահսկող այցելուներին  խորհուրդ  է  տալիս  արտասանել  կարճ սակայն  բավականին  մեծ  էներգիա  պարունակող ՀԱՅՐ  ՄԵՐԸ:

Նյութը պատրաստել է ՀՊՄՀ Կրթության հոգեբանություն և սոցիոլոգիա ֆակուլտետի ուսանողուհի Հասմիկ Գալոյանը

Կատեգորիա: Հանրամատչելի հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani (10.09.2016)
Դիտումներ: 1118 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar