Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ |
Բարկությունը հույզ է, որը բացասաբար է ազդում մարդկանց առողջական վիճակի վրա: Բարկությունը զսպելու անկարողությունը կարող է հանգեցնել սրտի անժամանակ տագնապների կամ այլ հիվանդությունների: Բարկությունը կամ սթրեսի հետևանք է, կամ դրա պատճառ, բայց ամեն դեպքում խանգարում է մարդուն արդյունավետ և հավասարակշռված գործել, առողջ կյանք վարել: 60 –վարկյանանոց հակասթրեսային միջոցներ բարկության դեմ Սովորեք ինքնավստահ լինել: Սկսեք աստիճանաբար: Մի խուսափեք մանր տարաձայնություններից,դրանք Ձեզ կօգնեն ձեռք բերել ինքնավստահություն և հույզերը ոչ ագրեսիվ կերպով արտահայտելու հնարավորություն կընձեռնեն: Պարզեք բարկության պատճառը: Հենց սկսեք վրդովվել, 60 վարկյան ծախսեք՝ հասկանալու համար, թե ո՞րն է բարկության պատճառը: Հաղթահարումը ավելի հեշտ կլինի, եթե նրա աղբյուրը վերացնելու մարտավարություն մշակեք: Ուղղակի հաղորդագրությունը ոչ միշտ է հնարավոր: Մեկ րոպե ծախսելով՝ փորձեք հասնել ինքնատիրապետման: Աշխատեք հնարավորինս արագ հարթել բախումը այն մարդու հետ շփման ճանապարհով, ով ցանկանում և կարողանում է օգնել: Աշխատեք ավելի լավ թափանցել իրադրության մեջ: Մտածեք, թե ինչ կարող է զգալ այն մարդը, ում վրա բարկանում եք: Բնական է, որ կարեկցանք ցուցաբերելով՝ դառնում ենք պակաս ագրեսիվ և ավելի շփվող: Ծախսեք 60 վարկյան՝ մտածելով դիմացինի զգացմունքների և այն մասին, որ զայրույթը կարող է երկուսիդ էլ հունից դուրս բերել: Գտեք միջոցներ կանխելու այնպիսի իրադրությունները , որոնք բարկության դրդապատճառ են: Նման իրավիճակները, որպես կանոն , նախատիպային են : Պարզեք բարկության պատճառները և փնտրեք լուծումներ, որոնք թույլ կտան վերացնել կամ շրջանցել: Իրականում իրադրությունը կրկնվելու դեպքում բարկությունը ուժգնանում է: Վերցրեք թուղթ ու մատիտ և ծախսեք 60 վայրկյան՝ նկարելու համար խնդրի լուծման միջոցը: Այդ զբաղմունքն արդեն իսկ ձեզ կազատի բարկությունից, քանի որ կփորձեք դրականորեն արձագանքել: Նյութը պատրաստել է ՀՊՄՀ Կրթության հոգեբանություն և սոցիոլոգիա ֆակուլտետի ուսանողուհի Լուսինե Քեշիշօղլյանը: Աղբյուրը՝ Էնդրյու Գոլիզեկ <<Սթրեսի հաղթահարումը 60 վայրկյանում>> | |
Դիտումներ: 1477 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |