Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

25 փաստ, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալ ինքներս մեզ և շրջապատին

25 փաստ, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալ ինքներս մեզ և շրջապատին

Միշտ հետաքրքիր է իմանալ ինչ-որ նոր բան այն մասին, թե  ինչն է մեզ մղում այս կամ այն գործողությունը կատարել,  թե ինչն է փոխում մեր վարքագիծն ու տրամադրությունը։

Ահա  մի քանի հետաքրքիր հոգեբանական փաստեր, որոնց իմացությունը կարող է կարգավորել հարաբերությունները մարդկանց, կյանքի և ինքներդ ձեզ հետ։

1․ Ընկերությունը, որը ծագել է 16-28տարեկաններն ընկած  ժամանակահատվածում, սովորաբար լինում է առավել ամուր և շարունակական։

2․ Կանայք ձգտում են այն տղամարդկանց, ովքեր ունեն ցածր խռպոտ ձայն, քանի որ նրանք, կարծես, ինքնավստահ են թվում և ոչ ագրեսիվ։

3, Սովորաբար լավագույն խորհուրդներ տաիս են այն մարդիկ, որոնց կյանքում եղել են շատ ծանր պահեր։

4․ Որքան բարձր է մարդու ինտելեկտը, այնքան շուտ է նա մտածում և ավելի տարաձև է նրա ձեռագիրը։

5․ Իրականում, ոչ թե հույզերն են ազդում  մեր շփման ձևի վրա, այլ ընդհակառակը, այն, թե ինչպես ենք մենք խոսում, ազդում է մեր հոգու վրա։

6․ Առաջին հանդիպմանը կարելի է շատ բան իմանալ մարդու բնավորության մասին՝ դատելով այն բանից, թե ինչպես է նա վերաբերվում մատուցողին կամ մատուցողուհուն։

7․ Մարդիկ, ովքեր ունեն ուժեղ մեղքի զգացում, շատ լավ տարբերում են ուրիշների զգացմունքները։

8․ Տղամարդիկ ավելի հումորով  չեն կանանցից․ պարզապես նրանք անում են ավելի շատ կատակներ՝ չմտածելով այն մասին, թե արդյոք դրանց սրությունը դուր կգա մյուսներին։

9․ Չշփվող մարդիկ ունեն իրենց մասին բավական քիչ պատմելու սովորություն, բայց դա անում են այնպես, որ դուք կարծեք, թե իրենց լավ գիտեք։

10․ Կանայք ունեն երկու անգամ ավելի շատ ցավի ընկալիչներ, քան տղամարդիկ, բայց նաև երկու անգամ բարձր է ցավի հանդուրժողականության շեմը։

11․ Երբ մարդը լսում է երաժշտություն բարձր հաճախականությամբ, նա դառնում է ավելի հանգիստ, երջանիկ։

12․ Եթե մտքերը թույլ չեն տալիս գիշերը քնել, գրանցեք դրանք։ Դրանից գլուխը ավելի կթեթևանա և ձեզ մոտ կսկսվի հակվածություն դեպի քուն։

13․ Հաղորդագրությամբ մաղթելով բարի առավոտ ու հաճելի երազներ, ակտիվացնում են ուղեղի այն հատվածը,որը պատասխանատու է երջանկության համար։

14․ Եթե դուք անեք բաներ, որոնք ձեզ վախեցնում են, դուք կդառնաք ավելի երջանիկ։

15․ Միջին տևողությունը, որի ընթացքում կինը պահում է գաղտնիքը, կազմում է 47 ժամ 15 րոպե։

16․ Մարդիկ, ովքեր անընդհատ փորձում են ուրիշներին երջանիկ դարձնել, ի վերջո հաճախ են մենակ մնում։

17․ Ինչքան երջանիկ ենք, այնքան ավելի քիչ ժամանակ է անհրաժեշտ քնելու համար։

18․ Երբ մենք բռնում ենք սիրելի մարդու ձեռքը, մենք քիչ ենք ցավ զգում և ավելի քիչ ենք անհանգստանում։

19․ Բարձր ինտելեկտ ունեցող մարդիկ քիչ ընկերներ ունեն, քան միջին ինտելեկտ ունեցողները։ Ինչքան խելացի, այնքան ընտրողական։

20․ Գոյություն ունի մեծ հավանականություն, որ ամուսնությունը մի մարդու հետ, ով ձեր լավագույն ընկերն է, կլինի ավելի ամուր, իսկ ամուսնալուծության հավանականությունը կկրճատվի 70 տոկոսով։

21․ Այն կանայք, որոնց ընկերների մեծ մասը տղամարդիկ են, հաճախ են ունենում լավ տրամադրություն։

22․ Մարդիկ ովքեր խոսում են 2 լեզուներով, կարող են անգիտակցաբար փոխել ինքնությունը, երբ անցնում են մեկ լեզվից մյուսը։

23․ Շատ երկար ժամանակ մենակ մնալը նույնքան վնասակար է, որքան մեկ օրում 15 ծխախոտ ծխեը։

24․ Ճանապարհորդելը օգտակար է մտավոր առողջության համար, ինչպես նաև այն նվազեցնում է սրտի կաթվածի հավանականությունը և դեպրեսիան։

25․ Մարդիկ շատ ավելի գրավիչ են թվում, երբ ոգևորությամբ պատմում են այն մասին, ինչ իրենց իրոք հետաքրքիր է:

Նյութը պատրաստել է ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Սիրանուշ Մարտիրոսյանը

Կատեգորիա: Հանրամատչելի հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani (15.01.2017)
Դիտումներ: 1516 | - Վարկանիշ -: 3.8/4
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar