Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ |
1 Երբ խմբում ծիծաղում են մի քանի հոգի, յուրաքանչյուրը բնազդաբար նայում է նրան, ում նա համակրում է,կամ այն մարդուն ու նա համարում է մտերիմ։ 2․ Եթե դուք նյարդայնանում եք,կամ եթե ունեք պատասխանատու գործ,ապա ծամեք մաստակ,այդպես դուք կկարողանաք հանգստանալ,որովհետև ենթագիտակցաբար օրգանիզմում կերակուրի ընդունման ազդանշանը ասոցացվում է ապահովության հետ։ 3․ Եթե ձեզ վրա ինչ որ մեկը ձայն է բարձրացնում,պահպանեք հանգստություն,հնարավոր է,որ դրանով դուք ավելի շատ բարկացնեք նրան,բայց դրանից հետո նա ավելի շատ է զղջում։ 4․ Եթե զրուցակցի պատասխանը ձեզ չի գոհացնում,կամ եթե զգում եք, որ դա լիարժեք չէ,նորից մի հարցրեք,ուղղակի ուշադիր նայեք նրա աչքերին,նա կսկսի շարունակել խոսակցությունը։ 5 Պարզվում է, որ ոչ միայն էմոցիաներն են ազդում միմիկաների վրա,այլև ընդհակառակը,այսպես, եթե դուք ուզում եք զգալ ձեզ երջանիկ,ապա ժպտացեք ինչքան հնարավոր է լայն,արդյունքում դուք կժպտաք ավելի անկեղծ։ 6․ Աշխատե՛ք չսկսել նախադասությունը<<իմ կարծիքով>>,կամ <<ինձ թվում է>> արտահայտություններով, դա ինքնըստինքյան քողարկված է ձեր խոսքում,բայց երբեմն ցույց է տալիս անվստահություն։ 7․ Կարևոր հարցազրույցից առաջ պատկերացրեք, որ հարցազրույց անցկացնողը ձեր վաղեմի ընկերն է, այդպես դուք կզգաք ձեզ ավելի ազատ, և ավելի քիչ կլարվեք։ 8․ Եթե սովորեք արտահայտել մի փոքր ուրախություն ինչ-որ մեկին հանդիպելուց,ապա ժամանակի հետ դուք կսկսեք անկեղծ ուրախ լինել , երբ հանդիպեք այդ մարդուն։ 9․Մարդիկ հակված են զիջել ձեզ փոքր բաներում,եթե դրանից առաջ հրաժարվել են ձեզ զիջել մեծ բաներում։ 10․ Ֆիզիոլոգական սթրեսի արտահայտությունը շատ բաներում նման է ուրախություն արտահայտող սիմպտոմների․ծանր շունչ,հաճախակի սրտի բաբախում և այլն, եթե ձեզ հաջողվի տեսնել սթրեսային իրավիճակը որպես կանչ,ապա սթրեսի նեգատիվ ազդեցությունը կնվազի։ 11․ Շատ հաճախ մարդիկ չեն նկատում ձեր մեջ հասարակ ինքնավստահությունը այն պատճառով,որ դուք ինչ որ բան հեշտ եք կատարում,և դրանից գլուխ եք հանում։Եթե դուք բոլորին ցույց տաք,որ վստահ եք ձեր արարքներում,ապա մարդիկ կձգտեն դեպի ձեզ։ 12․ Եթե դուք ստիպված եք շատ աշխատել մարդկանց հետ,ապա դրեք ձեր ետևում հայելի,հաճախորդների մեծ մասը կպահի իրեն զուսպ, չ՞է որ ոչ ոք չի ցանկանա տեսնել իրեն բարկացած։ 13․Եթե ժողովի ժամանակ դուք ինչ որ մեկից սպասում եք սուր քննադատություն,փորձեք նստել այդ մարդու կողքին, այդ դեպքում նա, հավանաբար, կփափկի։ 14․ Առաջին ժամադրությունը լավ կլինի անցկացնել այնպիսի վայրում,որտեղ դուք կարող եք ստանալ ավելի շատ դրական էներգիա,ավելի ուշ հաճելի տպավորությունը կմնա ձեզ հետ։ 15․ Ծանոթության ժամանակ փորձեք պարզել ինքներդ ձեր մեջ զրուցակցի աչքերի գույնը։Տեսողական կապը մեծացնում է հավանականությունը զգալ փոխադարձ համակրանք։ Նյութը պատրաստել է ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Ասյա Հովհաննիսյանը: Աղբյուրը՝ www.adme.ru | |
Դիտումներ: 2214 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |