Մեզանից գրեթե յուրաքանչյուրը գիտի աշխարհում գոյություն ունեցող այդ զգացման մասին, զգացում, որի դեպքում առաջանում է անքնություն, թմրածություն, ախորժակի բացակայություն, անտարբերություն շուրջը տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ և այլն:
Այդ վիճակի հաղթահարմանն ուղղված հարյուրավոր խորհուրդներ և առաջարկներ կան: Բայց նախ պետք է պարզել, թե ո՞րն է դրա բնույթը, ինչու՞ է դեպրեսիան տղամարդկանց և կանանց մոտ դրսևորվում տարբեր կերպ:
10 հետաքրքիր փաստ դեպրեսիայի մասին
- Կանայք ավելի շատ են հակված դեպրեսիայի, քանի որ նրանց օրգանիզմում էստրոգենների պարունակությունն ավելի շատ է, որոնք էլ որոշ նախապայմանների դեպքում հանգեցնում են հոգեբանական խնդիրների:
- Տղամարդկանց մոտ դեպրեսիվ դրսևորումները միանգամայն այլ են, քան կանանց մոտ: Կանայք անելանելիության զգացողություն են ունենում և փնտրում են մեկին՝ ում գանգատվելով կարող են մեղմել ստեղծված վիճակը, իսկ տղամարդիկ ավելի դյուրագրգիռ են դառնում, ինչի հետևանքով նրանք կարող են ավելի դաժան ու ագրեսիվ դառնալ։
- Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով, մինչև 2030 թ. դեպրեսիան աշխարհում առողջական խնդիրների ցանկում կզբաղեցնի երկրորդ տեղը, ՄԻԱՎ-ից հետո:
- Ուսումնասիրությունների շնորհիվ հաջողվեց ապացուցել, որ դեպրեսիայի պատճառով նվազում է ոսկրային հյուսվածքների խտությունը և բարակում են քներակի պատերը, ինչի հետևանքով հատկապես կանանց մոտ կարող է զարգանալ օստիոպարոզ և սրտային անբավարարվածություն:
- Ըստ առողջապահության ազգային ինստիտուտի երեխաների ավելի քան 6%-ը տառապում է դեպրեսիայով:
- Հետծննդաբերական դեպրեսիա դրսևորվում է կանանց շուրջ 10%-ի մոտ:
- Շատ ստեղծագործ մարդիկ տառապում են դեպրեսիայով, այդ թվում՝ Լյուդվիգ վան Բեթհովեն, Էդգար Ալան Պոյ, Ջոն Լենոն, Էռնեստ Հեմինգուեյ և այլք:
- Դեպրեսիայի հետևանքով յուրաքանչյուր տարի ինքնասպան է լինում մարդկության մոտ 15%-ը:
- Դեպրեսիվ մարդիկ ավելի հաճախ են հիվանդանում,հաճախ են ունենում սրտային կաթվածներ, իսկ մարդիկ ովքեր սրտի վիրահատություն են տարել, ավելի շատ են հակված դեպրեսիա ունենալուն:
- Դեպրեսիա ունեցողների մոտ 80%-ը թույլ չեն տալիս, որպեսզի իրենց օգնեն դուրս գալ իրավիճակից: Նյութը պատրաստել է ՀՊՄՀ Կրթության հոգեբանություն և սոցիոլոգիա ֆակուլտետի ուսանողուհի Նելլի Արթենյանը
|