Գլխավոր էջ » Ֆայլեր » Ինքնազարգացում, ՆԼԾ

Նյութերը ենթաբաժնում: 5
Ցուցադրված նյութերը: 1-5

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Բեռնումների · Դիտումների

Ինքնազարգացում, ՆԼԾ | Просмотров: 1870 | Загрузок: 438 | Добавил: khudoyanani | Дата: 28.10.2018 | Комментарии (0)

Հեռախոսազանգերին միշտ պատասխանեք  մեծ ոգևորությամբ և ցույց տվեք ձեր հարգանքը զանգահարողին: Նման վերաբերմունքը շատ կարևոր է: Որպեսզի զանգահարողին ցույց տաք ձեր հեղինակությունը, կանգնե՛ք: Կանգնած խոսելը  ձեր ձայնին վստահություն  է տալիս:

Ինքնազարգացում, ՆԼԾ | Просмотров: 5883 | Загрузок: 1447 | Добавил: khudoyanani | Дата: 10.08.2016 | Комментарии (2)

Ցանկանու՞մ եք իմանալ, թե ինչպես կարելի է հաղթահարել անհաջողությունները,
մտածում եք, որ ժամանակն է աշխատանքը փոխելու, կամ պարզապես ցանկանում
եք ժպտալ և ավելի շատ բան իմանալ հենց ձեր մասին, ապա այս գիրքը ձեզ համար
է: Այստեղ տրվում են պարզ և կարևոր խորհուրդներ, ինչպես փոխել վերաբերմունքը
աշխատանքի, մտերիմների, հաջողությունների և անհաջողությունների հանդեպ
այնպես, որ կյանքը ձեզ բերի միայն ուրախություն: Գիրքը թարգմանվել է աշխարհի
35 լեզուներով և հրատարակվել ավելի քան 60 երկրներում, այն սիրում են
միլիոնավոր ընթերցողներ:

Ինքնազարգացում, ՆԼԾ | Просмотров: 3766 | Загрузок: 1019 | Добавил: khudoyanani | Дата: 01.08.2016 | Комментарии (1)

Հատված գրքից:

Ամբողջական գիրքը կարող եք բեռնել մեր կայքից:

...Հիմա մենք հասկանում ենք, որ մեր բացասական հույզերը պայմանավորված են ոչ թե նրանով, ինչ տեղի է ունենում, այլ մեր` կատարվածի հետ կապված մտքերով:  Եվ այսպես, եթե մենք ցանկանում ենք ազատվել մեր բացասական հույզերից, ճիշտ ժամանակն է  առաջին քայլn անելու և մեծ ուշադրություն դարձնենք նրան, թե ինչ ենք մտածում, նորովի նայենք մեր համոզմունքներին, մեր լեզվին և խոսքերին...

Ինքնազարգացում, ՆԼԾ | Просмотров: 2489 | Загрузок: 671 | Добавил: khudoyanani | Дата: 09.07.2016 | Комментарии (1)

Հատված գրքից

Ամբողջական գիրքը կարող եք բեռնել այստեղից

Իրական սիրո նշաններ քո հանդեպ
1.Անմնացորդ սեր քո հանդեպ 
Մենք մեզ սիրում ենք ոչ թե ինչ-որ բանի համար,այլ չնայած ինչ-որ բանի: Որպեսզի իսկապես սիրենք ինքներս մեզ, պետք է առաջին անգամ և ընդմիշտ դադարենք ինքներս մեր առջև պայմաններ դնել: Օրինակ՝ «Եթե ես ունեմ սլացիկ կազմվածք, ես ինձ սիրում եմ, իսկ եթե իմ քաշը ավելացել է 2 կիլոգրամով, ապա ես չափազանց տգեղ եմ և հարկավոր է շտապ որևէ քայլ ձեռնարկել, որպեսզի տհաճ չլինի հայելու մեջ նայելը: Սա վառ օրինակն է այն բանի, որ տվյալ մարդը ինքն իրեն չի սիրում :
Իսկ ի՞նչ վարք է դրսևորում ինքնասիրահարված մարդը:
Նա մտածում է ,մոտավորապես, այսպես. « Ես ինձ սիրում եմ այնպիսին,ինչպիսին կամ,իմ մարմինը գեղեցիկ է և ես հեշտորեն կարողանում եմ կառավարել այն»:
Աղջիկները հաճախ են իրենց շուրջ պայմանների շղթա ստեղծում, իրենք իրենց ներկայացնում են այնպիսի պահանջներ ,ինչպիսիք դուրս են իրականությունից : Օրինակ,եթե իրենց կողքին չկա տղամարդ,ապա իրենք ոչնչություն են: Այս ամենի արդյունքում ենթագիտակցության մեջ հայտնվում է համապատասխան ծրագիր, որն էլ արտահայտվում է իրական կյանքում ՝ խորացնելով ատելությունը սեփական անձի նկատմամբ: Ավելի ճիշտ կլինի մտածել, որ դու սքանչելի ես և սիրում ես քեզ անկախ այն բանից, կա քո կողքին տղամարդ, թե՝ ոչ: Նույնիսկ ընդհակառակը, նախքան այն,որ քո կողքին չկա տղամարդ, դու ավելի ես զգում յուրահատուկ սիրո պահանջ: Տու՛ր քեզ այդ սերը: Եվ կտեսնես, որ սերը քո հանդեպ արագ իր շուրջը կձգի նաև մյուսների սեր...

Ինքնազարգացում, ՆԼԾ | Просмотров: 1076 | Загрузок: 266 | Добавил: khudoyanani | Дата: 07.07.2016 | Комментарии (0)