Գլխավոր էջ » Ֆայլեր » Ինքնազարգացում, ՆԼԾ

Եվա Բերգեր ՆԼԾ-ն երջանիկ սիրո համար
[ Բեռնել սերվերից (558.4 Kb) ] 07.07.2016, 16:56

Հատված գրքից

Ամբողջական գիրքը կարող եք բեռնել  այստեղից

Իրական սիրո նշաններ քո հանդեպ
1.Անմնացորդ սեր քո հանդեպ 
Մենք մեզ սիրում ենք ոչ թե ինչ-որ բանի համար,այլ չնայած ինչ-որ բանի: Որպեսզի իսկապես սիրենք ինքներս մեզ, պետք է առաջին անգամ և ընդմիշտ դադարենք ինքներս մեր առջև պայմաններ դնել: Օրինակ՝ «Եթե ես ունեմ սլացիկ կազմվածք, ես ինձ սիրում եմ, իսկ եթե իմ քաշը ավելացել է 2 կիլոգրամով, ապա ես չափազանց տգեղ եմ և հարկավոր է շտապ որևէ քայլ ձեռնարկել, որպեսզի տհաճ չլինի հայելու մեջ նայելը: Սա վառ օրինակն է այն բանի, որ տվյալ մարդը ինքն իրեն չի սիրում :
Իսկ ի՞նչ վարք է դրսևորում ինքնասիրահարված մարդը:
Նա մտածում է ,մոտավորապես, այսպես. « Ես ինձ սիրում եմ այնպիսին,ինչպիսին կամ,իմ մարմինը գեղեցիկ է և ես հեշտորեն կարողանում եմ կառավարել այն»:
Աղջիկները հաճախ են իրենց շուրջ պայմանների շղթա ստեղծում, իրենք իրենց ներկայացնում են այնպիսի պահանջներ ,ինչպիսիք դուրս են իրականությունից : Օրինակ,եթե իրենց կողքին չկա տղամարդ,ապա իրենք ոչնչություն են: Այս ամենի արդյունքում ենթագիտակցության մեջ հայտնվում է համապատասխան ծրագիր, որն էլ արտահայտվում է իրական կյանքում ՝ խորացնելով ատելությունը սեփական անձի նկատմամբ: Ավելի ճիշտ կլինի մտածել, որ դու սքանչելի ես և սիրում ես քեզ անկախ այն բանից, կա քո կողքին տղամարդ, թե՝ ոչ: Նույնիսկ ընդհակառակը, նախքան այն,որ քո կողքին չկա տղամարդ, դու ավելի ես զգում յուրահատուկ սիրո պահանջ: Տու՛ր քեզ այդ սերը: Եվ կտեսնես, որ սերը քո հանդեպ արագ իր շուրջը կձգի նաև մյուսների սերը...

Կատեգորիա: Ինքնազարգացում, ՆԼԾ | Ավելացրեց: khudoyanani
Դիտումներ: 1078 | Բեռնումներ: 266 | - Վարկանիշ -: 3.3/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar