Գլխավոր էջ » Ֆայլեր » Ինքնազարգացում, ՆԼԾ

Էնդրյու Մետյուզ «Թեթև ապրիր»
[ Բեռնել սերվերից (1013.4 Kb) ] 01.08.2016, 21:51

Ինչի՞ համար են դժբախտությունները
Երբ ես տաս տարեկան էի, իմ կյանքի ամենամեծ
հարստությունը իմ ֆուտբոլի գնդակն էր: Ես դրանից չէի
բաժանվում ոչ սեղանի շուրջ, ոչ քնելիս և շաբաթական մեկ
անգամ կոշիկներիս փոխարեն գնդակս էի փայլեցնում:
Ֆուտբոլի մասին ես գիտեի ամեն բան, իսկ այ կյանքի մյուս
ոլորտների, ասենք այն մասին, թե որտեղից էին առաջանում
երեխաները, աղոտ պատկերացում ունեի: Մի օր, երբ
փողոցում խաղում էի, կորցրեցի անգին գնդակս: Ես ամենուր
փնտրեցի այն և եկա այն եզրահանգման, որ ինչ որ մեկը այն գողացել է:
Որոշ ժամանակ անց ես նկատեցի մի կնոջ , ով ՀԱՍՏԱՏ ԱՅՆ ՊԱՀՈՒՄ ԷՐ ԻՐ
ՀԱԳՈՒՍՏԻ ՏԱԿ: Ես վստահ քայլերով մոտեցա նրան և ԽԻՍՏ ձայնով հարցրեցի.
«Հետաքրքիր է. ի՞նչ իրավունքով եք իմ գնդակը ձեր շապիկի տակ մտցրել» : Իհարկե
նրա մոտ ոչ մի գնդակ չկար և ես հենց այդ օրը իմացա, թե որտեղից են առաջանում
երեխաները և թե ինչ տեսք ունի 9 ամսական հղի կինը: Այդ օրը , թեպետ մի փոքր
ուշ, բայց այդուհանդերձ ես գտա իմ գնդակը, բայց այդ ժամանակ ինձ մի ուրիշ հարց
էր տանջում, ինչու՞ մինչ 10 տարեկանը ես երբեք չէի նկատել հղի կանանց և ինչու
այդ դեպքից հետո սկսեցի հանդիպել նրանց գրեթե ամեն քայլին:
Կարճ ասած
Կյանքում լինում են պահեր, երբ մենք հասունանում ենք նոր ինֆորմացիայի
ընկալման համար: Իսկ մինչ այդ կարող ենք անգամ չնկատել այն, ինչ մեր քթի տակ
է...

Ամբողջական գիրքը կարող եք բեռնել կայքից:

Կատեգորիա: Ինքնազարգացում, ՆԼԾ | Ավելացրեց: khudoyanani
Դիտումներ: 3767 | Բեռնումներ: 1019 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 4.0/7
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
avatar
0
1 Nune Mesropyan • 16:47, 19.03.2017
<3
avatar