Գլխավոր էջ » Հոդվածներ » Խորհուրդ են տալիս հոգեբանները

Տալ Բեն-Շահար <<...Որոշումներ,որոնցից կախված է քո կյանքը>>

  1. Ես հասկացա մի պարզ բան` մարդիկ կմոռանան քո բառերը,քո գործերը , բայց երբեք չեն մոռանա այն, թե ինչպես են իրենց զգացել քո կողքին:
  2. Անհաջողությունը հաջողակ կյանքի անբաժանելի ու գերկարևոր մասն է, ընկնելով` մենք սովորում ենք քայլել,թոթովելով` խոսել: Նա , ով շատ է վախենում անհաջողություններից, արդյունքում չի կարողությունները:
  3. Կամ մենք կսովորենք մեր սխալների վրա, կամ չենք սովորի ընդհանրապես:
  4. Փոփոխությունները վտանգներ չեն` մարտահրավերներ են:
  5. Ուժը կայանում է ոչ թե նրանում , որ չվախենաս, այլ, որ վախենալով հանդերձ` այնուամենայնիվ առաջ գնաս:
  6. Իդեալական սերը հազվադեպ է հանդիպում, եթե ուզում եք սիրված լինել, դուք պիտի ունենաք հզոր միտք, ինչպես իմաստունը, ճկուն լինեք, ինչպես երեխան, նրբազգաց, ինպես նկարիչը, ինտելեկտ` ինպես փիլիսոփան, հավատ, ինչպես հոգևորականը, համբերություն, ինչպես գիտնականը և ուժ, ինչպես զինվորը:
  7. Կինը գնացել էր իր փոքրիկի հետ սուպերմարկետում գնումների, երբ հանկարծ նրա փոքրիկ աղջիկը սկսեց լացել: Կինը հանգիստ ձայնով ասաց` < Շերո'ն ընդամենը ևս մի քանի բան պիտի գնենք և վերջ>: Երեխայի լացը շարունակվում էր, այժմ նա ավելի բարձր էր գոռում: Մայրը հանգիստ ասաց` <Արդեն ավարտեցինք գնումները, Շերո'ն, այժմ մնացել է միայն վճարել դրանց համար>: Կասսայում երեխան շարունակում էր էլ ավելի բարձր ձայնով գոռալ, մայրը շարունակեց նույն, հանգիստ ձայնով` < Մենք գրեթե վերջացրեցինք, Շերո'ն, այժմ կարող ենք գնալ մեքենայի մոտ>: Երեխան շարունակեց լացել այնքան ժամանակ, մինչ նրանք հասան մեքենայի մոտ: Այդ ժամանակ կնոջը մի երիտասարդ մոտեցավ և ասաց`< Ես հետևում էի ձեզ, և ուզում եմ ասել, որ պարզապես ապշած եմ ձեր հանգստությամբ, ինքնատիրապետման մակարդակով այն դեպքում, երբ ձեր Շերո'նը ամբողջ ուժող գոռում ու լացում էր անընդհատ>: Շնորհակալ եմ ասաց մայրը և հավելեց`< Միայն թե իմ աղջկա անունը Շերո'ն չէ, Շերոնը ես եմ>:
  8. Մենք պետք է միշտ չափենք մեր երազանքները իրականության հետ և գնահատենք մեր ձեռքբերումները:
  9. Ձեր ժամանակը սահմանափակ է, ժամանակ մի ծախսեքուրիշի կյանքով ապրելով, ունեցեք ուժ` հետևելու ձեր սրտին և ինտուիցիային:
  10. Սպասումներն են կանխորոշում իրականությունը:
  11. Որոշեք` անտեսել ուրիշների առավելությունները, թե գովաբանել դրանք:
  12. Որոշեք` ապրել այնպես, ինչպես ապրվում է, թե կատարել ընտրություն:
  13. Երբ կհայտնվեք դժվար իրավիճակում, հիշեցրեք ինքներդ ձեզ, որ իրերին կարելի է նայել նաև այլ կերպ:
Կատեգորիա: Խորհուրդ են տալիս հոգեբանները | Ավելացրեց: khudoyanani24 (28.07.2017)
Դիտումներ: 2125 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar