Գլխավոր էջ » Հոդվածներ » Խորհուրդ են տալիս հոգեբանները

Ինչպե՞ս հաղթահարել կախվածությունը: Պատկերներ մարդու ուղեղում: Ինչպե՞ս վերահսկել սեփական վարքը: Վ. Գլասերի տեսության հիմնական գաղափարները:

 

Ըստ Վ. Գլասերի,  մարդն ամեն բան անում է, որպեսզի կառավարի աշխարհը, որպիսի բավարարի իր այս կամ այն պահանջմունքը: Բավական է, միայն, որ մարդը գիտակցի իր պահանջմունքը, և նա այլևս ելք չունի. սա առաջացնում է այսպես կոչված կախվածություն, նա սկսելու է ամեն բան անել այն բավարարելու համար, և ամեն անգամ, երբ բավարարվում է որևէ պահանջմունք դրա փոխարեն ի հայտ է գալիս նորը: Մարդու կյանքը մշատական պայքար է՝ ուղղված այդ պահանջմունքների բավարարմանը և միևնույն ժամանակ դրանց միջև կոնֆլիկտի վերացմանը: Գլասերը առանձնացնում է պահանջմունքների 5 հիմնական տեսակ՝ գոյատևման, պատկանելության, ուժի, ազատության, զբաղմունքի:

Պատկերներ մարդու ուղեղում

Ըստ Վ. Գլասերի, ամբողջ կյանքի ընթացքում մարդիկ իրենց ուղեղում պատկերների ալբոմներ են ստեղծում, այդ պատկերների վրա պատկերված են իրենց պահանջմունքերի բավարարման ուղիները: Օրինակ, երբ երեխան լաց է լինում և նրան քաղցրավենիք են տալիս, նա անմիջապես դադարում է լաց լինել, հենց այդ պահին քաղցրավենիքի պատկերը պահպանվում է նրա ուղեղում, որպես մի պատկեր, որը պետք է փնտրել ամեն անգամ, երբ սոված կլինի: Պետք է նաև նշել, որ մարդիկ երբեմն իրենց ուղեղում ունենում են այնպիսի պատկերներ, որոնք իրական կյանքում հնարավոր չէ բավարարել: Եվ իրականում մարդիկ կարող են նաև ջնջել այդ պատկերները, փոխարինել դրանք ուրիշ պատկերներով: Եթե մարդը կարողանա փոխել իր կյանքի կարևոր պատկերները, նա կկարողանա փոխել նաև իր կյանքը: Եվ միակ ճանապարհը, պատկերը ալբոմից հեռացնելու, այն մեկ ուրիշ պատկերով փոխարինելն է, մի այնպիսի պատկերով, որը հնարավորություն կտա բավարարել նույն պահանջմունքը: Օրինակ մտերիմ մարդու պատկերը սովորաբար հնարավոր է լինում փոխարինել մեկ այլ մարդու պատկերով: Երբեմն մարդիկ ամբողջ կյանքում տանջվում են, միայն այն պատճառով, որ չեն կարողանում փոխել որևէ մեկի պատկերը: Օրինակ, կան կանայք, ովքեր իրենց ամբողջ կյանքի ընթացքում բռնության են ենթարկվել իրենց ամուսինների կողմից, սակայն շարունակում են ապրել նրանց հետ միայն այն պատճառով, որ  չեն կարողանում ազատվել նրանց պատկերից, կամ փոխարինել այն մեկ ուրիշով:  Կամ երբ մարդը սիրահարվում է, նա իր ուղեղում ստեղծում է իր սիրո օբյեկտի պատկերը և ամրագրում այն, որպես իր սիրո պահանջմունքի բավարարման միակ ճանապարհ: Արդյունքում առաջանում է կախվածություն մեկ այլ մարդուց, որը հնարավոր է հաղթահարել միայն տվյալ պահանջմունքը բավարարող ուրիշ մարդու պատկերով նախկինինը փոխարինելու միջոցով:

   Թեպետ սեփական պատկերները փոխելը չափազանց բարդ է, հատկապես եթե դա վերաբերվում է մեկ այլ մարդու պատկերը փոխելուն: Այստեղ պետք է հստակ  հասկանալ, որ հենց այդ պատկերներներն են մեզ դրդում անել այն, ինչ անում ենք ամեն օր և միայն դրանք փոխելու դեպքում կկարողանանք փոխել մեր կյանքը:

Ամբողջական վարք

Վարքի վերահսկման տեսության մեջ, ինչպես արդեն նշվեց, մարդիկ փորձում են վերահսկել աշխարհը՝ իրենց պահանջմունքները բավարարելու նպատակով: Ըստ Գլասերի մարդու վարքը իր մեջ 4 հիմնական տարրեր է պարունակում՝

Գործողություն

Մտածողություն

Զգացմունքներ

Ֆիզիոլոգիա

Իր այս մոտեցումը ավելի լավ բացատրելու համար Գլասերը բերում է իր այցելուներից մեկի օրինակը, ով կարծում էր, որ գտնվում է դեպրեսիվ վիճակում: Վերջինիս դեպրեսիվ վարքը բաղկացած է հետևյալ բաղադրատարրերից՝ գործողության կոմպոնենտ- նա հաճախ նստում է նայում մի կետի, չի շփվում ուրիշների հետ, մտածողության կոմպոնենտ- նրա մոտ հաճախ աֆռաջանում են այսպիսի մտքեր«ի՞նչ իմաստ կա որևէ բան անելու, միևնույն է ես ոչինչ չեմ կարող անել», Զգացմունքային կոմպոնենտ-ցավ, տանջանք, ֆիզիոլոգիական կոմպոնենտ- այդ վիճակից սկսվում է ցավել գլուխը, փորը...: Ըստ Գլասերի, սովորաբար մարդիկ իրենց վիճակի մասին եզրակացությւոններ են անում ՝ ելնելով միայն մի կոմպոնենտից՝ ավելի հաճախ զգացմունքայինից, մինչդեռ բոլոր 4 տարրերը գիտակցելու և վերլուծելու դեպքում նրանք ավելի շուտ կկարողանան վերլուծել և դուրս գալ այդ վիճակից: Հենց այս գործընթացն էլ հեղինակը անվանում է վարքի գիտակցաբար վերահսկողություն: Մինչև չփոխվեն գործողություններն ու մտքերը, չեն փոխվի զգացմունքներն ու ֆիզիոլոգիական դրսևորումները:

Գլասերը առաջարկում է յուրաքանչյուրին կատարել սեփական վարքի վերլուծություն կատարելով ընդհանրական վարքի գնահատում՝ պատասխանելով հետևյալ հարցերին՝

Ինչպե՞ս եք դուք ձեզ պահում, ի՞նչ եք անում ամեն օր:

Ձեր վարքը ձեզ տալի՞ս է այն, ինչ ցանկանում եք

Եթե ձեր այժմյան վարքը ձեզ չի տալիս այն, ինչ ցանկանում եք: Հնարավո՞ր է, որ ձեր վարքը փոխելու դեպքում ձեզ ավելի լավ զգաք:

Փորձեք նոր ծրագիր կամել, գրեք այն:

Ի՞նչ եք կարծում, կարող եք ջանքեր գործադրել այդ ծրագիրն իրագորելու համար:

Կատեգորիա: Խորհուրդ են տալիս հոգեբանները | Ավելացրեց: khudoyanani (20.08.2017)
Դիտումներ: 1853 | - Վարկանիշ -: 5.0/5
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar