Գլխավոր էջ » Հոդվածներ » Խորհուրդ են տալիս հոգեբանները

Հաջողակ մարդկանց սովորությունները

 

 

 

 

 

 

Օրվա ընթացքում ձեր կատարած գործողությունների 95տոկոսը սովորություններ են:  

Հետազոտությունները ցույց են տալիս, որ հաջողակ մարդիկ ունենում են լավ սովորություններ, իսկ անհաջողակ մարդիկ`վատ: Ամենակարևորը հուզական սովորություններ են, երբ դուք սովորական ձևով եք արձագանքում կատարվածին: Հենց այս ավտոմատ հակազդումներն են որոշում ձեր հաջողությունը կամ անհաջողությունը:

Լոքն առաջինն էր, ով ինքնությունը ձևակերպեց որպես բանականության հաջորդականություն։ Ըստ նրա, ծնվելիս միտքը մաքուր տախտակ է՝ տաբուլա ռասա: Հակադրվելով կարտեզիականությանը, նա փաստում էր, որ մենք ծնվում ենք առանց նախնական գաղափարների, իսկ գիտելիքը ոչ թե միայն փորձառության, այլև զգայական ընկալման արդյունքն է: Ոչ մի երեխա չի ծնվում սովորության հետ միասին, այն ձեռք է բերվում մեր կյանքի ընթացքում, այն ձեռք է բերվում ձեր ծնողներից, այսինքն,թե ինչպես են ձեզ դաստիարակում ձեր ընտանիքում: Օրինակ, շատերը մտածում են ,որ հաջողակ մարդուն քննադատելը նորմալ է, «նա ,ով հաջողակ է ազնիվ չէ»: Եվ որտեղից է այս միտքը առաջանում ձեր մեջ, միգուցե ,հայրիկից կամ մայրիկից: Նրանք հաճախ նստած քննարկում են հաջողակ մարդկանց և դա ավարտվում է քննադատությամբ:

Փոքր տարիքից միչև 5-6 տարեկանը երեխան չի կարողանում կառավարել իր էմոցիաները։ Մինչև 5-6 տարեկանը երեխան արտացոլում է իր ծնողի կերպարը: Երբեմն նա արտացոլում է մոր կերպարը, երբեմն` հոր: Այն ծնողները, որոնք մեծացրել են երջանիկ և առողջ երեխաներ, նրանց մոտ նկատվում է օպտիմիզմ: Այդպիսի երեխաները լավատես են կյանքի յուրաքանչյուր բնագավառում:

Եկենք պատկերացնենք, որ ձեր կրծքավանդակի հատվածում կա երկու կոճակ` կարմիր և կանաչ: Ամեն անգամ ,երբ ինչ-որ մեկը վատ է արտահայտվում մեկ ուրիշի մասին, ով ձեզ դուր չի գալիս, դա ձեզ մոտ առաջացնում է զայրույթ, որի ժամանակ ակտիվանում է կարմիր կոճակը, կամ ինչ-որ մեկը խոսում է այն բանի մասին, ինչը ձեզ դուր է գալիս (կինո, երգ, մուլտֆիլմ), այդ ժամանակ ակտիվանում է կանաչ կոճակը: Յուրաքանչյուրի կյանքի ընթացքում եղել են մարդիկ, ովքեր վախեցրել են ,ցավ են պատճառել, դարձրել են դժբախտ: Այսօր, երբ ինչ-որ մեկը հիշեցնում է այդ մարդու մասին , ձեր մոտ ավտոմատ ակտիվանում է կարմիր կոճակը: Շատ հաճախ ամուսնացած մարդիկ գիտեն ,թե ինչ անել որպեսզի սեղմեն կարմիր կոճակը: Կան միջոցներ, որպեսզի շրջացենք այդ վատ էմոցիաները: Դուք որոշում եք կայացնում, որ երբ լսեք այն մարդու անունը, ով ձեզ մոտ առաջացնում է զայրույթ, կարմիր կոճակը սեղմելու փոխարեն անջատեք այն և ոչինչ չզգալ:

Ինչպես ասում էր Արիստոտելը, այն ամենը ինչ կատարվում է մեր հետ, կատարվում է սովորության արդյունքում: Այն սովորությունները, որոնք դուք ձեռք եք բերել կյանքի ընթացքում , դուք կարող եք ազատվել դրանից, վատ սովորությունը փոխելով `լավով:

Վատ սովորությունները ձևավորվել են մի քանի «թշնամիների» արդյունքում`

Հարմարավետության տարածք

Հարմարավետության տարածքը ձեր գլխավոր խոչընդոտն է հաջողակ դառնալու համար:Երբ դուք մարդկանց առաջարկում եք ինչ-որ նոր բան սովորեն կան փորձեն, առաջանում է ավտոմատ դիմադրություն, դիմադրություն ինչ-որ նոր բան մտցնելու իրենց կայնք: Հաջողակ մարդիկ դնում են իրենց առաջ նպատակներ,որոնք օգնում են նրանց դուրս գալ հարմարավետության տարածքից: Որպեսզի հասնեք այն ամենին ինչ-որ ուզում եք պետք է անենք այն ինչ երբեք չեք արել:Եթե ուզում եք ունենալ այն ինչ չունեք, պետք է անեք այն, ինչ երբեք չեք արել։  Դուք պետք է հանեք ձեզ հարմարավետ տարածքից: Օրինակ` մարդկանց մոտ սովորություն է ,որ իրենք առավոտյան արթանան տանից դուրս գալուց 10 րոպե շուտ:

Հաջողակ մարդկանց առավոտյան սովրությունները

Հարցազրույցներ կատարելով հաջողակ մարդկան հետ, եկանք այն եզրակացության , որ հաջողակ մարդ դառնալու առաջին քայլը սկսվում է օրվա սկզբից: Նրանք արթնանաում են առավոտյան ժամը 5-ին կամ 6-ին ,և սկսում են պլանավորել իրենց օրը: Նշեմ ,որ նրանք օրը ավարտում են նույնպես շուտ: Հաջողակ մարդիկ չունեն սովորություն հոռուստացույց դիտելու, քանի որ այն առաացնում է կախվածություն և դուք պատրաստ եք ամբողջ գիշեր նստել և նայել: Արդյունքում ուշ եք քնում շուտ արթնանում, և ամբողջ օրը հոգնած տեսք եք ունենում:

Անօգնական վիճակ

Այս տիպի մարդիկ իրենց զգում են անօգնական և իրենց կարծիքով չեն կարող փոխել ոչինչ: Ուսանողների հետ կատարել են փորձ ,որի ժամանակ ուսանողների հրավիրել են մի սենյակ, որի ջերմաստիճանը գտնվում էր նորմայի սահմանում, և հրահանգ տվեցին, որ երբ ցանկանան կարող են դուրս գալ սենյակից: Քիչ անց սենյակի ջեմաստիճանը բարձրացրեցին: Ուսանողները փորձեցին դուռը բացել ,բայց չստացվեց: Քիչ հետո սենյակում բաց տողեցին տհաճ հոտ և բարձր աղմուկ: Ուսանողները նստած էին և ոչինչ չէին ձեռնարկում, քանի որ նրանց քիչ առաջ փորձել էին դուռը բացել ,բայց չէր ստացվել, այն ինչ նրանց փորձից անմիջապես հետո դուռը դրսից բացել էին: Արդյունքում նրանք մի անգամ ստուգելուց հետո անցան հարմարվողական գոտի և իրենց անօգնական զգացին: Նույնը ձեր կյանքում է, երբ առաջանում է որևէ խնդիր ձեր մոտ ավտոմատ առաջ է գալիս այն միտքը, որ մենք չենք կարող:

Հաջողության հասնելու ճանապարհին դուք հանդիպում եք վախերի, քննարկենք դրանցից մի քանիսը:

Ø Անհաջողության վախ

Երեխայի մոտ փոքր տարիքից ծնողները ձևավորում են անհաջողության վախը: Երեխան փորձելով ինչ-որ մի նոր բան մտցնել իր առօրյայի մեջ ,ամիջապես ծնողը խփելով երեխայի ձեռքին արգելում է և առաջացնում վախ անհաջողությունից: Երեխայի մոտ ձևավորվում է այն միտքը ,որ ինչը նոր է կամ անսովոր չի կարելի, քանի որ դա ցավալի է: Մեծանալով, նրանց մոտ վերանում է այդ հիշողությունը, բայց երբ նրանց առաջարկվում է ինչ-որ նոր բան վարկյանական նրանց մոտ առաջանում են վատ էմոցիաներ և մտքեր « ես չեմ կարող», «իմ մոտ չի ստացվի»:

Անհաջողության վախը հաղթահարելու համար պետք է ձեր բացասական էմոցիաները, մտքերը փոխարինել դրականով`«ես կարող եմ»,«իմ մոտ կստացվի»:Այս մտքերը մարդու մոտ առաջացնում է ինքնավստահությունը, որը իր հերթին օգնում է հաղթահարել վախը:

Ø Արտացոլման վախ

Սա նույնպես առաջնում է փոքր տարիքից, երբ ձեր ծնողների սպասելիքները չեք արդարացնում, և դրա արդյունքում դուք երբեմն զրկվում եք նրանց սիրուց: Տարրիքի հետ դա զարգանում է ձեր մեջ, և դուք փորձում եք անել այն ինչ հասարակությունն է թելադրում, որպեսզի չզրկվեք այդ սիրուց: Այն երեխաները ,ովքեր մեծանում են այն ընտանիքներում ,որտեղ չկա քննադատույուն, արգելք նրանց չի հետաքրքրում հասարակության կարծիքը, քանի որ նրանք բավականին ինքնավստահ են իրենց վրա:

Այս վախը հաղթահարելու համար դուք պետք է ձեր մեջ ձևավորեք հետևյալ մտքերը `«ես պարտավոր չեմ անել այն ,ինչ դուր է գալիս ուրիշներին», «ես կարող են զբաղվել նրանով, ինչով ես եմ ուզում», « ես պարտավոր չեմ անել այն, ինչ ես չեմ ուզում»: Այս մտքերի անընդատ կրկնությունը որոշ ժամանակ անց կբերի բավականին մեծ արդյունքների:

Ø Դիմադրության վախ

Մարդիկ իրենց նպատակին, երազանքին հասնելու համար, հաճախ փնտրում են ավելի հեշտ տարբերակներ: Երբ բիզնեսմենները ուզում են հաջողության հասնել իրենց գործում, նրանք փորձում են իրենց ապրանքը այնպես գովազդել, որ մարդկանց մոտ կարծիք ձևավորվի ,որ դա միակ հեշտ և արդյունավետ միջոցն է հասնելու իրենց ցանկություններին:

Լավ սովորություններ ձևավորելը շատ դժվար է, սակայն դրանց հետ ապրելը բավկանին հեշտ է: Մինչ հեշտ դառնալը, դժվար է լինում: Ձեր շրջապատում կան շատ տղաներ, ովքեր բանակից վերադառնալուց հետո ամբողջովին վերափոխված են լինում: Բանակում պահանջվում է ամեն ինչ անել կարգ ու կանոնով: Նրանք անընդատ հրամաներ են արձակում, բաժանում են նույն հագուստերը , սովորեցնում են քայլել,կանգնել: Որոշ ժամանակ անց նրանք վերադառնում են ձգված, ուժեղ, պոզիտիվ տրամադրված: Իմաստը կայանում է նրանում, որ նրանց մոտ ձևավորվել է նոր սովորություններ և հետ է մղվել նրանց վատ սովորությունները: Լավ սովորություններ ձևավորելով բարձրանում է ձեր ինքնագնահատականը և դա ձեզ համար մոտիվացիա է հանդիսանում ավելի ու ավելի կատարելագործվելու:

Որպեսզի ավելի ու ավելի մոտիվանաք ձեր նպատակի իրականացմանը, պետք է դրանք ամրապնդեք ձեր ենթագիտակցականում: Իսկ դա անելու համար ձեզ պետք են գրիչ և տետր, որոնց միջոցով ամեն օր պետք է կետ առ կետ գրանցեք ձեր նպատակները: Դա պետք է կրկնվի ամեն առավոտյան:Ամեն օր այն գրելով ամրապնդվում է մեր ենթագիտակցականում: Կրկնելով սա 31 օր հետո կնկատեք ,թե ինչպիսի փոփոխություներ է կատարվում ձեր կյանքում:

Պլանավորեք ձեր հաջորդ օրը: Բոլոր հաջողակ մարդիկ հենց այդպես էլ վարվում են: Դա ավելի արդյունավետ է լինում, երբ անում եք քնելու առաջ, գրառելով կետ առ կետ:

Հետևեք ձեր առողջությանը: Ձեր նպատակներից մեկը պետք է լինի ապրել մինչև 80-90 տարեկան,իսկ դրա համար անհրաժեշտ է հոգ տանել ձեր առողջության մասին ամեն օր: Քիչ օգտագործելով քաղցր և հացաբուլկեղեն, ձեր քաշը կգտնվի նորմայի սահամնում, ինչը շատ կարևոր է ձեր առողջության համար: Հաջորդը ,որ դուք պետք է անեք դա ֆիզիկական վարժություններն են: Օրվա մեջ առնվազն 30 րոպե քայլեք, կամ կատարեք ֆիզիկական որոշ վարժություններ:

Միաժամանակ դուք պետէ նաև թույլ տաք ձեր մարմինը հանգստանա ,լիցքաթափվի: Դրա համար անհրաժեշտ է գիշերվա 7 ժամվա քունը: Պառկել քնելու ոչ թե ժամը 11-ին կամ 12-ին ,այլ ժամը 10-ին: Էքսպերտները պնդում են ,որ մարդուն 7-8 ժամը բավական է հանգստանալու և լիցքաթափվելու համար: Ուղեղը վերահսկում է մեր մարմինը: Ուղեղը նման է մարդկոցի, երբ դուք քնում եք նա հավաքում է բավական էներգիա, որպեսզի ծառայի ձեզ ամբողձ օրը: Եթե դուք քիչ եք քնում ,ապա նա բավական էներգիա չի ունենում ծառայելու ձեզ ամբողջ օրը,այդ պատճառով օրվա կեսից դուք ձեզ զգում եք շատ հոգնաց և քնել եք ուզում:

Հաջողակ մարդ դարնալու համար պետք է շատ կարդալ: Շաբաթեկան մեկ գիրք կարդալով դուք ,անխոս, կհասնեք հաջողության: Բացի գիրք կարդալուց դուք կարող եք նաև լսել սեմինարնել, գիտական նյութեր, արդեն իսկ օնլայն ձայնագրված վիճակում: Եթե դուք ձեր մեջ ձևավորեք սովորել նորը ամեն օր դուք կհասնեք մեծ հաջողությունների:

Դուք պետք է հաստատակամ լինեք ձեր նպտակները իրականցնելու ճանապարհին: Ոչինչ չպետք է խոչընդոտ հանդիսանա հետ դառնալու համար: Նույնիս խոչընդոտների դեպքում դուք պետք է հաղթահարեք դրանք , որպեսզի հաջողության հասնեք: Որոշում կյացրեք երբեք չհանձնվել: Եթե երեխայի մոտ անընդատ կրկնեք, որ նա կարող է ամեն ինչ անել առանց հանձնվելու,և դա կրկնել նրա մեծանալու հետ միասին ,ապա հասուն տարիքում նրա մոտ ցանկություն չի լինու հանձնվել, քանի որ փոքր տարիքից նրա մոտ ծրագրավորել են այն միտքը, որ նա չպետք է հանձնվի: Եվ միայն այս ժամանակ դուք կարող եք ձեզ կորչել հաջողակ մարդ:

Այսպիսով այսօր մենք քննարկեցինք հաջողակ մարդ դառնալու գաղտնիքներ:Սակայն մեզանից ոչ բոլորը կարող են ձևավորել իրենց մեջ այդ սովորությունները,քանի որ հոգեբանության մեջ գոյություն ունեն անհատական առանձնահատկություններ, խառվածքի տիպեր, բնավորության առանձնահատկույուններ: Սրանք իրենց հերթին տարբերակում են մարդկանց, և յուրաքանչյուր մարդ իր ձևովով կարող է հասնել հաջողության:

Հատված Բրայան Թրեյսիի հարցազրույցից։

Նյութը պատրաստել է ՀՊՄՀ Կրթության հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհի Քրիստինե Ղուկասյանը

Կատեգորիա: Խորհուրդ են տալիս հոգեբանները | Ավելացրեց: khudoyanani (12.04.2018)
Դիտումներ: 1401 | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar