Գլխավոր էջ » Հոդվածներ » Խորհուրդ են տալիս հոգեբանները

Երջանիկ լինելու համար անհրաժեշտ է ընդամենը 4 բան ՝ Ալեքս Քորբ

 

 

 

 

Ես նյարդաբան եմ, ամբողջ կյանքում ուսումնասիրել եմ մարդու ուղեղը:

Երջանիկ լինելու համար անհրաժեշտ է ընդամենը 4 բան:

Հավատացե՛ք գիտությանը, ոչ թե աստղագետներին:

Համացանցը լի է խուրհուրդներով, թե կարելի է ինչպես հասնել երջանկության։ Եվ այդ խորհուրդները տալիս են այն մարդիկ, ովքեր գաղափար անգամ չունեն, թե ինչի մասին են խոսում: Մի՛ հավատացեք նրանց:

Եվ մեզ էլ պետք չէ հավատալ: Ավելի լավ է հավատացեք նյարդաբաններին: Նրանք օրերով ուսումնասիրում են Ձեր գլխի մեջ եղած գորշ նյութը  և բոլորից լավ գիտեն, թե ինչ է անհրաժեշտ Ձեզ երջանիկ դարձնելու համար:

Ամերիկացի նյարդաբան Ալեքս Քորբը կիսվում է իր տեսակետներով այս հարցի շուրջ:

Գլխավոր հարցը:

Եթե դուք հուսահատ վիճակում եք, տվեք Ձեզ մի կարևոր հարց.

<<Ինչի՞ համար եմ ես շնորհակալ ճակատագրին>>:

Դուք կասեք, դե, իհարկե, այդ ամենը հիասքանչ է, բայց միթե երախտագիտության զգացողությունը կենսաբանական ազդեցություն է ունենում ուղեղի վրա: Եվ, ահա, այո:

Գիտե՞ք, թե ինչպես է աշխատում հակադեպրեսանտ բուպրոպրիոնը: Այն խթանում է դոֆամինի արտադրությանը: Նույն՝ երախտագիտության զգացումը:

Իսկ գիտե՞ք, թե ինչ է անում ֆլուոքսեթինը: Խթանում է սերոտոնինի արտադրությունը : Ինչպես նաև երախտագիտության զգացումը:

Այո-այո, երախտագիտության զգացման գլխավոր պատճառներից մեկը սերոտոնինի մակարդակի բարձրացումն է: Երբ դուք մտածում եք այն մասին, թե ինչի համար եք շնորհակալ ճակատագրից, դուք կենտրոնանում եք կյանքի դրական կողմերի վրա: Այս պարզ գործողությունը բարձրացնում է սերոտոնինի արտադրությունը գլխուղեղի   ցինգուլյար կեղևում:

Անվանակոչեք Ձեր բացասական զգացողությունները:

Ձեզ վա՞տ եք զգում: Որոշակիացրեք Ձեր վիճակը:

Ի՞նչ է դա. տխրությո՞ւն, տագնա՞պ, վիրավորա՞նք…

Դա բավական է, որպեսզի Ձեզ լավ զգաք: Մտածում եք՝ անհեթեթությո՞ւն է: Իսկ Ձեր ուղեղը այլ կերպ է կարծում:

Հետազոտություններց մեկի ժամանակ մասնակիցներին ցույց էին տալիս մարդկանց տարբեր դեմքի արտահայտություններով նկարներ և չափում էին ռեակցիաները: Ինչպես և սպասվում էր, ամիգդալան արձագանքեց պատկերված զգացմունքներին:

Բայց, երբ մասնակիցներին խնդրեցին անվանել այդ զգացմունքները, նրանց մոտ ակտիվացավ ուղեղի կեղևի նախակենտրոնական հատվածը, իսկ ամիգդալայի ակտիվությունն ընկավ: Այլ կերպ, զգացմունքների անվանումը իջեցրեց մարդու վրա դրանց ազդեցությունը:

Որոշում կայացրե՛ք:

Դուք երբևէ ունեցե՞լ եք հնարավորություն որևէ որոշում կայացնելու և հետո թեթևություն զգալու: Դա պատահականություն չէ:

Նյարդաբանությունը ցույց է տալիս, որ որոշման ընդունումը իջեցնում է անհանգստությունն ու տագնապը, ինչպես նաև օգնում է լուծել խնդիրները:

Որոշում ընդունելիս մենք կառուցում ենք մտադրություններ և դնում ենք նպատակներ. Այս ամենը ունենում է դրական ազդեցություն նախակեղևային հատվածի վրա՝ նվազեցնելով անհանգստությունն ու տագնապը: Բացի այդ, որոշումների ընդունումը օգնում է իջեցնել ստիատումի գործունեությունը, ինչը սովորաբար մեզ թեքում է դեպի բացասական ազդակներն ու գործողությունները:

Վերջապես, որոշումների ընդունումը փոխում է մեր աշխարհընկալումը, ինչն օգնում է գտնել խնդրի լուծումը և հանգստացնել լիմբիկ համակարգը:

Հպվե՛ք մարդկանց:

Հետազոտություններից մեկում մասնակիցները խաղում էին համակարգչային խաղ՝ գնդակի նետում: Մի մասնակիցը նետում է գնդակը, մյուսը՝ հետ է նետում: Իրականում էկրանի միայն մի կողմում էր նստած մարդ, գնդակը հետ նետում էր համակարգիչը:

Բյաց մասնակիցների ասել էին, որ էկրանի հերոսներին ղեկավարում են կենդանի մարդիկ: Եվ ի՞նչ էր տեղի ունենում, երբ այդ <<ուրիշ մարդիկ>> հրաժարվում էին վերադարձնել գնդակը:

Մասնակցի ուղեղը արձագանքում էր այնպես, ինչպես այն արձագանքում է ֆիզիկական ցավին: Այսինքն, մեր ուղեղը մերժումը ընկալում է այնպես, ինչպես կոտրված ոտքը:

Սոցիալական մերծումը ազդում է ճակատային поясную կեղևի և ուղեղի կենտրոնական մասի վրա, ինչպես և ֆիզիկական ցավը:

Պարզ ասած, ուղեղի համար շատ կարևոր են ուրիշ մարդկանց հետ հարաբերությունները: Ուզո՞ւմ եք դրանք բարձրացնեք նոր մակարդակի: Հպվեք մարդկանց ֆիզիկապես (իհարկե, միայն մտերիմներին):

Աղբյուրը՝ http://lifter.com.ua/1989/ya---neyrobiolog-vsyu-gizn-izuchayu-mozg-est-tolko-4-veshchi-kotorie-nugni-dlya-schastya

Նյութը պատրաստել է ՀՊՄՀ ԿՀՍ ֆակուլտետի ուսանողուհի Արգինե Հարությունյանը

Կատեգորիա: Խորհուրդ են տալիս հոգեբանները | Ավելացրեց: khudoyanani (29.04.2018)
Դիտումներ: 1028 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar