Գլխավոր էջ » Հոդվածներ » Խորհուրդ են տալիս հոգեբանները

18 խորհուրդ Ալֆրեդ Ադլերի կողմից

  1. Հանրությունը ինքն է ցանկանում, որ իրեն հիմարեցնեն
  2. Անյտեղ, որտեղ ձգտում կա իշխելու և տիրելու միշտ տեղ կլինի նաև նախանձի համար
  3. Խանդը ոչ մի դեպքում չի կարող օգուտ բերել մարդուն, ավելին այն խորը թերարժեքության զգացման արդյունք է, թուլությաքն նշան:
  4. Երազը դա մի կամուրջ է, որը կապում է երազ տեսնողին իր ունեցած խնդրի և այն նպատակի հետ, որին նա ցանկանում է հասնել:
  5. Թերարժեքությունն ընկած է մարդկության ձգտումների և հաջողությունների հիմքում
  6. Դեռևս ոչ մեկին չի հաջողվել հասունանալ առանց սխալներ գործելու:
  7. Դեպրեսիվ և հիվանդ մարդիկ ընտանիքում միծտ գտնվում են ուշադրության կենտրոնում: Այդպիսով նրանց թերարժեքության բարդույթը պայմանավորում է իրենց ուժը, նրանք անընդհատ բողոքում են, այնինչ բոլորից ուժեղ են:
  8. Ալարել իրականում նծանակում է փախչել դժվարություններից և խնդիրներից:
  9. Մարդու համար ամենաբարդը ինքն իրեն հասկանալն ու փոխելն է:
  10. Եթե մեզ հարցնեին, թե ովքեր են ամենաուժեղները աշխարհում, առանց կասկածի կարելի էր ասել, որ նորածինները նրանք իշխում են, միևնույն ժամանակ չենթարկվելով ոչ մեկին:
  11. Մենք բոլորս էլ սխալներ գործում ենք, այստեղ կարևորը այն է, որ կարողանանք դրանք շտկել:
  12. Կան մարդիկ , ովքեր իրենց երևակայական աշխարհում ավելի շատ են ապրում , քան իրականության մեջ
  13. Հոգեբանորեն մարդը զարգանում է միայն այն ժամանակ, երբ ունի նպատակ:
  14. Մանկությունը բազմաթիվ հարցերի, հնարավորությունների և հետևանքների ժամանակաշրջան է:
  15. Մեզ համար նորմալ են միայն այն մարդիկ, որոնց մենք լավ չենք ճանաչում:
  16. Լիարժեք մարդ լինելու համար պետք է թերարժեքության բարդույթ ունենալ:
  17. Մեր` մարդու հանդեպ վերաբերմունքը կախված է այն բանից, թե որքանով ենք մենք նրան հասկանում:
  18. Որևէ բանի հասնելու համար պետք է պատրաստ լինել ցանկացած իրավիճակի:
Կատեգորիա: Խորհուրդ են տալիս հոգեբանները | Ավելացրեց: khudoyanani24 (24.07.2017)
Դիտումներ: 843 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar