Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

Վշտի ապրման 5 փուլերը

 

 

Ամերիկացի հոգեբան Էլիզաբեթ Քյուբլեր-Ռոսսը ամբողջ կյանքում օգնել է մահացող մարդկանց և նրանց մտերիմներին: Նա առաջինն էր, ով նկատեց և բնութագրեց այն 5 փուլերը, որոնք անցնում է մարդը, երբ իմանում է իր հիվանդության ախտորոշման մասին: Մտերիմներից որևէ մեկին կորցրած մարդը ևս անցնում է այս 5 փուլերով՝

1. Մերժում  կամ ժխտում՝ « Դա ճիշտ չէ»: Այս փուլում մարդը չի կարողանում հավատալ  իրականությանը և այդ պատճառով սկսում է մերժել, չընդունել այն:

2. Բարկություն՝ «Ինչու՞ հենց ես, դա անարդար է»: Այս փուլում մարդը կարծես դեմ է դուրս գալիս բոլորին՝ հասարակությանը, աշխարհին: Բարկանում է բոլոր այն մարդկանց վրա, ովքեր հայտնել են իրեն վատ լուրը: 

3. Առևտուր՝ « Ես չեմ անի այս կամ այն բանը, միայն թե թող նա ապրի»: Ուժեղ ցանկություն է առաջանում վերադառնալ նախկին վիճակին, երբ ամեն բան լավ էր: 

4. Դեպրեսիա՝ « Ամեն բան կորցրած է, այլևս ոչինչ նշանակություն չունի» : Այս փուլում առաջանում է ուժեղ հիասթափություն, կյանքի հանդեպ հետաքրքրության բացակայություն: :

5. Ընդունում՝ « Ես հասկանում եմ և ընդունում եմ, որ դա այդպես է»: Հենց այս փուլում մարդիկ վերագնահատում են կյանքը և նոր իմաստ գտնում դրանում: 

 

Այս փուլերի հերթականությունը, իրավիճակից ելնելով, կարող է նաև խախտվել: Հնարավոր է նաև այնպես լինի, որ  դրանցից որոշներով մարդը անցնի, որոշներով՝ ոչ: Երբեմն նաև այնպես է լինում, որ մարդը, հաղթահարելով կոնկրետ փուլը, որոշ ժամանակ անց նորից վերադառնում է դրան: Այս ամենը կախված է անձնային առանձնահատկություններից:

Աղբյուրը՝ www. anchiktigra. livejournal. com

 

Կատեգորիա: Հանրամատչելի հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani (13.08.2017)
Դիտումներ: 2345 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar