Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

Վախի հոգեբանություն

 

 

Համաձայն հունական առասպելի՝սիրո Աստվածուհին՝Աֆրոդիտեն ունեցել է սիրեցյալ՝ռազմի Աստված Արեսը:Նրանց սիրուց լույս աշխարհ եկան 2 որդիները՝Դեյմոսը/ վախը/ և Ֆոբոսը/սարսափը/,ովքեր ամենուրեք ուղեկցում էին իրենց հորը:

Եթե փորձենք գտնել մեկին,ով իր կյանքում երբեք չի վախեցել,շատ կդժվարանանք:ՄԵզանից յուրաքանչյուրի վախի հիմքում ընկած է ինքնապաշտպանման բնազդը և երբ մեր Ֆիզիկական կամ սոցիալական գոյությունը սպառնալիքի տակ է դրվում,մարդը հայտնվում է անպաշտպան,անօգնական վիճակում,որն էլ հիմք է հանդիսանում վախի առաջացման համար:Շատ հաճախ այն պայմանավորված է լինում տարիքային առանձնահատկություններով,որոնք երեխայի զարգացմանը զուգահեռ վերանում են,եթե դրանց տրվում են ճիշտ լուծումներ:Հակառակ դեպքում հնարավոր է,որ երեխայի մոտ կառաջանա «հուզական պարալիչ»:Վախի ազդեցությամբ փոխվում է երեխայի վարքը,դրդապատճառները,իսկ ծնողը պետք է հասկանա վախի բնույթը,որպեսզի կարողանա վերահսկել երեխայի վարքը:

Երեխայի կողմից սեփական վախերի հաղթահարումը մեծապես կախված է նրան շրջապատող հանգամանքներից ու բարենպաստ պայմաններից և առաջին հերթին ծնողների հետ ունեցած հարաբերությունների բնույթից, քանզի նրանք են ապահովում երեխայի անվտանգության ու պաշտպանվածության զգացումը:

Մենք այս ռեֆերատի շրջանակներում կփորձենք հասկանալ վախի ընդհանուր նկարագիրը,բնույթը,փոխազդեցությունը այլ հույզերի հետ,ազդեցությունը կոգնիտիվ գործընթացների վրա,վախերի պատճառները,ֆունկցիաները,տեսակները,վախի քիմիան,վախերի արտաքին դրսևորումը,վախերի տարիքային դինամիկան:

1.Վախի ընդհանուր բնութագիրը

Մեզանից յուրաքանչյուրը կարող է վախենալ կյանքի ամենատարբեր իրավիճակներում,երբեմն նույնիսկ չունենալով հիմնավոր պատճառ:

Իզարդը մեզ է ներկայացնում տասնվեցամյա Ջեյնի դեպքը,ում վախը միջնորդավորված էր այլ հույզերով:Ջեյնի ծնողները սկսել էին նրան քիչ ուշադրության դարձնել,նա լսում էր ծնողների ողջ խոսակցությունը,որն էլ վախեցնում էր նրան:Նրան թվում էր ,թե ծնողների բաժանումով կկործանվի իր կյանքը,որ նա կկորցնի իր ծնողներին:Այս պատմվածքում թաքնված է վախի ամենատարածված պատճառներից մեկը՝ անինքնավստահությունը:[1,էջ 293]

Վախը օրգանիզմի հուզական վիճակն է,որի հիմքում ընկած է ինքնապաշտպանման բնազդը,որն արտացոլում է մարդու կամ կենդանու կենսաբանական արձագանքը իրական կամ երևակայական վտանգի պայմաններում:[2,էջ 21]

Տարիներ առաջ Իզարդը անցկացրեց հետազոտություն,որի նպատակն էր բացահայտել տարբեր երկրների բնակիչների վերաբերմունքը հույզերի նկատմամբ:Արդյունքում պարզ դարձավ,որ մարդկանց կողմից ընկալվող <<ամենասարսափելի>> հույզը վախն է:Միևնույն դեպքում նրանք խոսում էին տխրության,զայրույթի,զզվանքի,ատելության և ,հատկապես, ամոթի մասին:[1,էջ 293]

1.1.Վախի փոխազդեցությունը այլ հույզերի հետ

Թոմկինսը գտնում էր,որ երկարաատև և ինտենիվ վախից հանկարծակի և ամբողջական ազատման դեպքում մարդն ուրախանում է,այն դեպքում,երբ մասնակի ազատումը մարդուն դարձնում է հետաքրքրասեր:

Բալլը դա բացատրում է վախի երկակի պայմանավորվածությամբ:Փորձարկվողները ապրելով վախը,միաժամանակ նաև ձգտում էին բացահայտել դրա օբյեկտը և փախչել դրանից:Վարքային այս կոնֆլիկտը առաջանում է ,երբ բախվում են վախն ու հետաքրքրասիրությունը,ինչը հիմնականում լինում է ուսումնառության ընթացքում:Այս պայմաններում վախի մոտիվատոր կարող է հանդիսանլ ցանկացած հույզ:Բացի այդ վախի առաջին գրգռիչը հենց ինքը ՝ վախն է:

Ապրելով և իր վարքում արտահայտելով սեփական վախը,մարդը հետադարձ կապ է ստանում սեփական հուզական դրսևորումներից,ինչն էլ կարող է ուժեղացնել վախը:Այս իմաստով վախի ապրումը ավելի է ուժեղացնում վախը:

Եթե ծնողները երեխային անընդհատ պատժում են,ինչի պատճառով եեխան սկսում է լաց լինել, ապա երեխայի մոտ կարող է զարգանալ վախի և տխրության միջև զուգորդումներ։ Թոմկինսը կարծում էր, որ հույզերի նման համալիրը կարող է ազդել երեխայի՝ տխրության վերապրման վերաբերմունքի վրա և բարդացնել նրա ադապտացիան նման իրավիճակներում։ Ծնողների սիրուց զրկվելու վտանգը բնական պարճառ է երեխայի տխրության համար։ Եթե երեխային պատժում են տխրելու՝ լացի համար, ապա լացը նրա գիտակցության մեջ զուգորդվում է է սպասվելիք ցավի, պատժի, վախի վերապրման հետ։ Այդ իսկ պատճառով ամեն անգամ զգալով ծնողների սերը կորցնելու վտանգ՝ երեխան զգալու է տխրություն և վախ՝ կապված մենակության և սպասվելիք պատժի հետ։ Հույզերի նման կոմպլեքսի վերապրումը երեխային չի թողնում դիմել ծնողներին կարեկցման և աջակցության համար, անգամ եթե վերջիններս նրան խիստ անհրաժեշտ են։

Եթե ծնողները երեխային անընդհատ նախատում են վախի նվազագույն դրսևորումների համար,ապա երեխան ամեն անգամ վախենալիս միաժամանակ զգում է ամոթ:Թոմկինսը գտնում էր,որ վախի և ամոթի այս զուգորդումը կարող է հանդիսանալ շիզոֆրենիայի պատճառ:

1.2.Վախի ազդեցությունը կոգնիտիվ գործընթացների վրա

Վախը նկատելի ազդեցություն է թողնում կոգնիտիվ գործընթացների և անհատի վարքի վրա։Ս.Ա.Զոբովան գտնում էր,որ որքան բարձր է լինում հուզական ռեակտիվությունը,այնքան ցածր է լինում կոգնիտիվ գործընթացների էֆֆեկտիվությունը 2,էջ 23] :Երբ վախ ենք զգում, մեր ուշադրությունը կտրուկ նեղանում է և կենտրոնանում վտանգ ազդարարող իրավիճակի կամ օբյեկտի վրա։ Ինտենսիվ վախը նշանակելիորեն նեղացնում է ընկալումը, մտածողությունը և անհատի ընտրության ազատությունը սահմանափակում է մարդու վարքի ազատությունը։

Վախը աղավաղում է մտածողությունը,այն դարձնում քաոսային ու ռեակտիվ,ուժեղ վախի դեպքում՝արգելակված:Երկու դեպքում էլ այն կորցնում է ճկունությունը,դառնում է աղավաղված:Աստիճանբար աճող հուզական ծանրաբեռնվածությունը սահմանափակում է ճանաչողական ակտիվությունը:Յուրաքանչյուր նոր բան ընկալվում է անվստահությամբ,իսկ բնավորությունը ընդգծվում է պասիվությամբ և ավելորդ զգուշությամբ:Որոշ դեպքերում մարդիկ այնքան են հոգնում վախից,որ կորցնում են նախաձեռնողականությունը,արտաքինից նմանվում անտարբեր և հավասարակշիռ մարդու:Սա խոսում է պաշտպանական արգելակման զարգացման մասին,որը ազատում է հոգեկանը հետագա հուզական ազդեցություններից[3,էջ 5]:

Կարելի է ասել, որ վախի ժամանակ մարդը չի պատկանում ինքն իրեն. Նրան շարժում է մեկ ձգտում՝ վերացնել վտանգը, խուսափել սպառնալիքից։ Տվյալ էֆեկտը կարող է ունենալ ադապտատիվ նշանակություն։ Եթե վախը հիմավորված է, և մարդը ի վիճակի է իր ամբողջ էներգիան կենտրոնացնել և վերացնել վտանգը, ապա կարելի է ասել, որ ընկալման նեղացման և վարքի ազատության սահմանափակումը ոչ միայն արդարացված է, այլ նաև պարտադիր։ Թույլ վախը ապրվում է որպես տագնապի նախազգում, անհանգստացում։ Վախի ուժեղացմանը զուգահեռ մարդը ավելի է սկսում անհանգստություն զգալ սեփական անվտանգության համար։ ինտենսիվ վախը ապրվում է որպես բացարձակ անօգնականության և սեփական անվտանգության նկատմամբ անվստահության զգացում։ Մարդու մոտ առաջանում է զգացողություն, որ իրավիճակը դառնում է անկառավարելի։ Նա իր ֆիզիկական և հոգեբանական Ես-ի սպառնալիք է զգում, իսկ էքստրեմալ իրավիճակում նաև սեփական կյանքի։ Թոմկինսի կարծիքով վախը ամենաավերիչ հույզն է:[1,էջ 294]: Վախը կարող բացահայտել,տեսանելի դարձնել խառնվածքի ամենամութ կողմերը:

Երկարատև վախի պայմաններում,շրջապատի հարաբերությունները ընկալվում են ավելի ու ավելի աղավաղված,ոչ ադեկվաատ,դա արդեն խոսում է մտածկոտության մասին:Թվում է,թե նրանք չեն վերաբերվում այնպես,ինչպես առաջ,չեն հասկանում,քննադատում են:Հոգեկան փոփոխությունները բարդացնում են հարաբերությունները շրջապատի հետ,որը հանգեցնում է սոցիալ-հոգեբանական մեկուսացման[3,էջ 4-5]:

Վախը որպես ինտուիցիայի ցուցիչ

Երբ մարդը վախենում է,մտածում է,որ իր շրջապատում ինչ-որ բան այն չէ և ժամանակն է ամեն ինչ ուղղել:Իրավիճակի անծանոթությունը ստեղծում է անհրաժեշտություն՝ ուղղորդելու որոնողական ակտիվությունը՝երկրորդական,անտրամաբանական ոչ ռացիոնալ ազդակներիուղղությամբ:

Վախը՝որպես ինտուիցիայի կարգավորիչ

Ըստ Յորկս-Դոդսոնի «Օպտիմալ մոտիվացիա»-ի օրենքի,պարզ առաջադրանքներ լուծելու համար անհրաժեշտ է բարձր մոտիվացիա,իսկ բարդ առաջադրանքների դեպքում՝օպտիմալ մոտիվացիա:Օպտիմալ վախըմարդուն ուղղոորդում է գտնել անհրաժեշտ միջոցները՝«վախ-պահանջմունք» համալիրի պատճառների գիտակցման համար:

Վախը որպես ինտուիցիայի մոտիվատոր

Վախի ժամանակի մարդը գործի է դնում նախապես մշակած և փորձված մեխանիզմները,որոնք հանդիսանում են որպես պաշտպանական մեխանիզմներ և մտածողության փոխարեն մարդը գործի է դնում պարզ ինտուիցիան:

Վախը որպես ինտուցիայի արգելակիչ

Չմոռանանք նա և,որ վախի ժամանակի մարդու գիտակցությունը աղավաղվում կամ արգելակվում է՝խանգարելով գիտակցության ազատ դրսևորմանը[9,էջ2-4]:

2.Վախի պատճառները

Հետազոտողները առանձնացնում են վախ առաջացնող մի շարք պատճառներ: Ջ.Բոուլբին գտնում էր,որ վախի պատճառ կարող էր հանդիսանալ ինչպես սպառնալիքի,վտանգի առկայությունը,այնպես էլ բացակայությունը այն բանի կամ նրա,ով ապահովվում է անվտանգություն(օրինակ ՝ երեխայի համար մոր բացակայությունը):

Ջ.Գրեյը գրում է,որ վախը կարող է առաջանալ այն պայմաններում,երբ իրադարձությունը տեղի չի ունենում սպսավելիք տեղում և ժամանակին:

Շատ գիտնականներ պնդում են ,որ վախը պայմանավորված է վախ առաջացնող օբյեկտով,բայց նաև լինում են օբյեկտով չպայմանավորված վախեր,որոնք կոնկրետ պայմանավորվածություն չունեն:

Ջ.Բոուլբին առանձնացնում է վախի 2 պատճառ՝ բնական և դրանցից ածանցված:Նա միայնությունը համարում էր վախի բավական խորը և կարևոր պատճառ:Նա դա կապում է ինչպես մանկության,այնպես էլ ծերության ժամանակ միայնության մեջ հիվանդանալու հավանականության մեծացման հետ:Ինչպես նաև առանձնացնում է վախի այնպիսի պատճառներ,ինչպիսիք են՝ անծանոթությունը և ազդակի հանկարծակի փոփոխությունը,որոնք մենակության մեջ ավելի ու ավելի են ընդգծվում:

Իզարդը առանձնացնում է վախի արտաքին և ներքին պատճառներ:Վերջինիս շաարքին են դասվում անձի հակվածությունը և պահանջմունքները,ինչպես նաև կոգնիտիվ գործընթացները:Արտաքին պատճառների շարքին են դասվում մշակութային գործոնները:

Մի շարք վախեր կապված են ցավ զգալու վախի հետ:Այն իրավիճակները,որոնք ցավի սպառնալիք են հանդիսանում,կարող են առաջացնել վախ՝անկախ ցավի զգացողության բացակայությունից:Վ.Ս.Դերյաբինն առաջ էր քաշում այն փաստը,որի համաձայն բազմաթիվ մարդիկ վախենում են օձերից,սակայն նրանցից ոչ մեկ օձի հետ որևէ կոնտակտ չէր ունեցել:Ռեչմենը գտնում էր,որ տրավման կարող է սրել վախը[2,էջ 25,26]:

3.Վախի ֆունկցիաները

Վախը կարող է ունենալ ամենատարբեր ազդեցություններ:Կարող է և' սպանել,և' փրկել մարդուն:

Ֆրանսիացի բժիշկ Ա.Բոմբարը,ով հանուն էքսպերիմենտի փրկարարի հագուստով նետվեց Ատլանտյան օվկիանոս ՝ մենակ գոյատևելու,երակացրեց,որ ծովում մարդկանց մահվան գլխավոր պատճառը տառապանքի զգացումն է,վախը աղետից:

«Հայտնի նավաբեկություններից զոհվածներ,ես գիտեմ,դուք չեք մահացել ծարավից:Ճայերի խղճուկ աղաղակի ու ալիքների հարվածների ներքո,դուք մահացել եք վախից»,-գրում է նա:

Շատ հաճախ վախը արթնացնում է կամքը,տարբեր իրադրություններում դիմադրելու կարողությունը:

Վ.Ն.Գուլյախինը և Ն.Ա.Տելնովան ներկայացրել են վախի ֆունկցիաների շարք:

Մոտիվացնող,որը պայմանավորված է ապահով միջավայրի որոնմամբ:

Ադապտիվ,որը կապված է փորձի ձեռքբերման հետ:

Մոբիլիզացնող-կապված է վտանգավոր պայմաններում վախի հաղթահարմն նպատակով ռեսուրսների մոբիլիզացման հետ:

Գնահատող-սա վտանգի և զգուշության աստիճանի գնահատումն է:

Ազդանշանային-կողմնորոշող-որը կապվում է վտանգավոր պայմաններում ինքնապահպանմանն ուղղված համապատասխան վարքի ցուցադրմանը:

Կարգավորիչ-կազմակերպչական-վախեցող մարդը դառնում է հնազանդ և լսող:

Սոցիալիզացնող-վախը նպաստում է մարդու մեջ սոցիալական անհրաժեշտ որակների ստեղծմանը:

Մտացածին-օգնում է փոխել հայացքը դեպի աշխարհ,ձավորում է աշխահի նոր պատկեր:[2,էջ 27,28]

4.Վախի <<քիմիան>>

Գիտնականներին երկար ժամանակ չէր հաջողվում առանձնացնել վախին և զայրույթին համապատասխան օրգանիզմի ՝ ներքին դրսևորումները,քանզի այն շատ դժվար էր ուսումնասիրել լաբորատոր պայմաններում:

Առաջին անգամ դա արեց Ալբերտ Էկսը 1953թ.:Նա սկզբում ստուգեց սրտանոթային,մաշկային,մկանային,շնչառական համակարգերը,որից հետո խորամանկորեն պետք է ստիպեր փորձարվողներին սկզբում զայրանալ,ապա վախենալ:

Գիտափորձի համար ընտրվեց 43 առողջ մարդ,որոնց մաշկին ամրացրին էլեկտրասայրեր և ասացին,որ նրանցից պահանջվում է հանգիստ պառկել,մինչ 1 րոպեն մեկ կմոտենա բուժքույրը և կչափի ճնշումը:

Ապա փորձարկվողներին հայտնում են,որ հետազոտության վերջնական արդյունքների համար պատասխանատու մարդը հիվանդացել է և նրան փոխարինելու է եկել նախորդ աշխատողը,ով աշխատանքից հեռացվել էր անկոմպետենտության և վատ բնավորության համար:Կարճատև հանգստից հետո նույն մարդը հարևան սենյակից գոչեց,որ ձայնագրության հետ ինչ-որ բան այն չէ և նրանքփորձարկողի հետ տեղերով փոխվեցին,ինչից հետո նա սկսեց բղավել բուժքրոջ վրա,մեղադրել նրան,սարկազմով նկատել փորձարկվողին,ասելով,որ էքսպերիմենտի անհաջող փորձում ինքն է մեղավոր,քանի որ ուշացել էր,քանի որ շարժվում է այն պահին,երբ պետք է հանգիստ պառկի,մի խոսքով մեղադրեց այն ամենում ,ինչում որ կարողացավ:Ապա եկավ փորձարկվողը ևներողություն խնդրեց իր օգնականի կոպիտ վերաբերմունքի համար:Այս խորամանկության շնորհիվ հաջողությամբ կարողացան փորձարկվողների մեջ արթնացնել զայրույթ: Ապա ժամանակավոր հանգստից հետո,սկսեցին փորձարկվողների մեջ արթնացնել վախ՝էլեկտրական ազդակներ տալով և աստիճանաբար դրանց ուժը մեծացնելով:Որի ընթացքում փորձարկողը աղմուկ բարձրացրեց,սենյակում խառնաշփոթ առաջացավ,նույնիսկ փորձարկվողներին խնդրեց,որ իրենց իսկ անվտանգության համար չշարժվեն:Այս ներկայացումը տեց 5 րոպե,որից հետո փորձարկողը արհեստկան կայծեր գցեց սենյակի պատերին:Փորձարկվողները,իսկապես,վախեցել էին:Նրանցից մեկը գոռում էր,-<Խնդրում եմ օգնեք ինձ>,մյուսն աղոթում էր,մյուսը գոռում էր,որ մեկ է վաղ թե ուշ իրենք բոլորն էլ պետք է մահանային և հիմա եկել էր այդ պահը:

Գիտափորձի արդյունքում պարզ դարձավ,որ զայրույթի և վախի ժամանակ մարդիկ ունենում են շատ նման,բայց միևնույն ժամանակ տարբեր զգացողություններ,որոնք պայմանավորված էին հորմոնների ազդեցությամբ՝վախի ժամանակ-ադրենաալին,զայրույթի ժամանակ-նոր ադրենալին:

Վախի ժամանակ մարդու օրգանիզմում <ամեն ինչ բաց է թողնվում>,դեմքը գունատվում կամ կարմրում է,մարմինը պատվում է սառը քրտինքով,միաժամանակ նա ատարում է մի շարք ավելորդ շարժումներ,անընդհատ ուղղում է հագուստը,կամ դառնում է անշարժ:Թվարկված ախտանիշները վկայում են օրգանիզմում հոգեֆիզիոլոգիական ֆունկցիաների խաթարման մասին[4,էջ 151-152]:

5.Վախի արտաքին դրսևորումը

Գիտնականները գտնում են,որ վախի մասին ավելի հստակ պատկերացում կարող է տալ դիմախաղը:

Ըստ դեմքի արտահայտության,կանայք ավելի հեշտ են ճանաչում վախը,քան տղամարդիկ(86.1% կանայք և 78.6% տղամարդիկ)[1,էջ 23]:

Վախի արտաքին դրսևորումը նկարագրվել է դեռևս Չ.Դարվինի կողմից:Սկսում են դողալ ոտքերը,ձեռքերը,ներքին ծնոտը,ձայնը:Վախի ժամանակ մարդու աչքերը լայն բացված են(<վախի աչքերը մեծ են>),կոպերը ծանրացած են:Հոնքերը մի քիչ վեր են բարձրացած և ,գրեթե , ուղիղ տեսք ունեն,մոտեցած են միմյանց:Ճակատին առկա են հորիզոնական կնճիռներ:Ըստ Պ.Էկմանի և ՈՒ.Ֆրիզենայի տվյալների,եթե փոխվում է միայն հոնքերի ուղղվածությունը,ապա մարդը գտնվում է անհանգստության,վախի կանխազգացման կամ վերահսկվող վախի պայմաններում:Բերանը բաց է,շուրթերը ծանրացած են,նեքև կախված,ինչն էլ բերանին տալիս է օվալի ձև[1,էջ 22]:

Ջ.Բոուլբին առանձնացնում է նաև վախի այնպիսի դրսևորումեր,ինչպիսիք են հայացքի սառնությունը,ուղղվածությունը դեպի վախի օբյեկտ:Մարդը անընդհատ շարժվում է,խախտվում է շարժումների հաջորդականությունը,մարդը ձգտում է զբաղվել ցանկացած գործով,միայն թե ազատ չմնա:

Բնութագրական է անհամբերությունը,մշտական,նույնիսկ անտեղի շտապողականությունը:Խոսքի տեմպը արագացված է,բնորոշ է բազմաբառությունը,արարքների ավելորդ պարզաբանումները,անընդմեջ զանգերը,որը ստեղծում է թվացյալ զբաղվածություն,պիտանի լինելու զգացողություն,վախ միայնակ մնալուց:Ձգտում ամեն ինչի հետ համաձայնվել,որպեսզի ավելորդ անհամաձայնություն չառաջանա:Այս ամենի հետ կապված,ժխտվում է նորը,արտահայտվում է պահպանողական վերաբերմունք,համարձակությունը նվազում է:

Ի տարբերություն դեպրեսիայի չկա տառապանք,ապատիա,ինքնաոչնչացման գաղափար,ինքնասպանության մտքեր:Մշտական տագնապայնությունը հիշեցնում է խոլերիկական խառնվածք,իսկ վախվորածությունը՝ֆլեգմատիկական:Երկարատև ձգձգվող վախի և տագնապի աֆեկտները կարող են սրել խառնվածքի թաքնված տիպերը::[3,էջ 3-4]

6.Վախերի դասակարգումը

Վախերի բազմազանության պատճառով գիտնականները դրանք դասակարգել են ըստ մի շարք սկզբունքների:

6.1.Վախերն ըստ տեղամասի՝Կարվասարսկու դասակարգումը

Վախերի այս դասակարգումը տվել է Կարվասարսկին:Նա առանձնացնում էր վախի 8 տեսակ՝պայմանավորված տեղամասով:Դրանցից առաջինը, բոլորիս քաջ հայտնի ,փակ տարածությունից վախն է,որի ավելի ուժեղ տեսակը կոչվում է կլաուստրոֆոբիա:Հայտնի է նաև այս վախի հակառակ տարբերակը՝վախ բաց տարածությունից,սուր տեսակը կոչվում է ագորաֆոբիա:Այս վախը կարող է հասնել այն աստիճանի,որ մարդը վախենա տնից դուրս գալ,գնալ բաց հրապարակ,որպեսզի իր համար ուտելիք գնի:Այս վախերի շարքին են դասվում վախերն խորությունից,որն ասոցացվում է ջրից վախի հետ/ակվաֆոբիա/ և բարձրությունից:

Սոցիալական վախեր(Մի' կորցրու դեմքդ)

Այս վախերը կապված են հասարակական կյանքի հետ,որոնց պատճառները բազմազան են,օրինակ՝դրանք կարող են լինել ծնողի անհեռատես դաստիարակության արդյունքերբ ծնողը գերուշադրություն է դարձնում երեխայի նվազագույն սխալների,թերությունների վրա:Հաջորդ պատճառը երեխայի առաջին անհաջողությունն է,որի վրա,հնարավոր է,ծիծաղել են շրջապատի մարդիկ:Սոցիալական վախի պատճառ կարող է լինել նաև շփման հմտությունների բացակայությունը:[5,էջ 18-19]

Այս վախերից հայտնի են օրինակ՝ վախ բոլորի ներկայությամբ կարմրելուց/էրեյտոֆոբիա/,հրապարակավ ելույթ ունենալուց,մարդկանց ներկայությամբ ինչ-որ բան սխալ անելուց,տղաների մոտ իրենց դուր եկած աղջկա հետ ծանոթանալու վախ:Հաջորդը վախն է կորցնել հարազատ մարդուն:Այս վախի հիմքում ընկած է խորը անինքնավստահությունը կամ էլ ցածրագույն ինքնագնահատականը,ինչպես նաև նախկինում ունեցած փորձը:Այս դեպքում խնդիրը բարդանում է,երբ մարդը,ում նախկինում թողել է իր սիրած տղան կամ աղջիկը,վախենում է,որ նույն սցենարը կկրկնվի,արդյունքում,իսկապես,կրկնվում է:

Յուրահատուկ վախը,որը միայն պայմանականորեն կարելի է դասել սոցիալական վախերի շարքին,համարվում է կնոջ վախը սեռական ակտից/կոիտոֆոբիա/,որը հաճախ կապվում է մթությունից վախի հետ:

Որևէ հիվանդությամբ վարակվելու վախ

Ավելի սուր տեսակը կոչվում է նոզոֆոբիա:Այս վախը առաջանում է հասարակության մեջ և սրվում համաճարակի պայմաններում:Այս մարդիկ վախենում են նույնիսկ շնչելուց՝մտածելով,որ օդում կարող են թաքնված լինել հիվանդության բացիլները:

Վախ մահվանից/թանատոֆոբիա/

Ամեն մարդ իր ձևով վախենում է մահվանից:Շատերի համար այն իրենց կյանքի ֆոնային երաժշտությունն է,և ինչով էլ իրենք զբաղված լինեն,իրենց հետևում է այն միտքը,որ այս կամ այն պահը այլևս երբեք չի կրկնվի:Մյուսների մոտ այն ինտենսիվ բնույթ ունի,անկառավարելի է և ցանկացած պահ կարող է <խցկվել> կյանք:Այս մարդկանց հետևում է այն միտքը,որ իրենք էլ մյուսների նման կարող են մեռնել:Շատ մարդիկ նույնիսկ տեսիլքներ են ունենում՝կապված մահվան հետ:

Այս վախի հետ են կապվում նաև վախը դագաղից,դիակներից,հողի տակ մոռացված լինելուց:[6,էջ 6-7]

Մահվան վախը կարող է լինել բաց և դիմակավորված:

«.......Ես իսկապես գիտակցեցի ամեն ինչի անիմաստությունը-չէ որ այն ամենն,ինչը մենք անում ենք դատապարտված է մոռացության,և ինքը՝հողը վաղ թե ուշ վերանալու է:Ես պատկերացրել եմ իմ հարազատների մահը՝ծնողներիս,քրոջս,սիրելիիս,ընկերներիս:Ես հաճախ մտածում եմ նաև այն մասին,որ մի օր իմ գանգն ու ոսկորները կարող են դրսից տեսանելի դառնալ:Մարմնից դուրս գոյոթյունը ինձ այնքան էլ չի համոզում,այդ պատճառով ես չեմ կարող հույսս դնել հոգու անմահության գաղափարի վրա....» :

« Смерть наступает,

Смерть — везде,

У смерти я в плену.

Она влечет меня к себе,

И я кричу, кричу в тоске» :

Թաքնված վախի դեպքում մարդը շարունակաբար տեսնում է մղձավանջներ,որտեղ իր կյանքը մազից է կախված:Այս երազները կարող են լինել շատ տարբեր:Մարդը ընկնում է բարձր գագաթից,նրան հետապնդում են,իրեն տեսնում է մեռած[6,էջ 11]:

6.1.Վախերի Շերբատիխի դասակարգումը

Բացի Կարվասարսկու դասակարգումից կան նաև մի շարք այլ հեղինակների դասակարգումներ:Այժմ կներկայացնենք Շերբատիխի դասակարգումը:Նա առանձնացնում էր վախերի երեք խումբ՝ բնական,սոցիալական և ներքին:

Բնության վախեր

Տարիներ շարունակ մարդիկ փորձել են պարզել բնության երևեւյթնեի առաջացման պատճառները:Բայց հնագույն մարդու պարզ գիտակցությունը դրանք վերագրել է Աստծուն.անձրև է գալիս,ուրեմն Աստված զայրացել է:Հենց այս պատճառով էլ մարդիկ տարբերել են կրակի,ջրերի,հողերի և այլ Աստվածներ:

Մինչ այժմ էլ տարածված է վախը բնության երևույթներից,օրինակ՝ կայծակից:Ժամանակակից մարդը ,հասկանալով,որ կայծակը էլեկտականության տեսակ է,վախենում են դրանից:

Աստղագիտական վախեր

Մարդիկ վախենում էին արևի խավարումից,չիմանալով դրա մասին,նրանք մտածում էին,որ դա աշխարհի վերջն է:Նմանատիպ վախ է նաև վախը գիսաստղից,որը ընկնում է երկիր տիեզերքի խորքերից:

Վախ հրաբուխից և երկրաշարժից

Ծննդյան պահից մարդը իր ոտքերի տակ զգում է հողը,որը մարդու ողջ կյանքի ընթացքում անշարժ ,այնինչ երկրաշարժի ժամանակ դառնում է անկառավարելի ,տագնապի ու վախի պատճառ:

Վախ կենդանիներից

Օրինակ կարելի է վախենալ,քայլելով հնդկական ջուննգլիներով և հանդիպելով օձերին,սակայն տրամաբանության տեսանկյունից շատ դժվար է բացատրել վախը սարդերից/արախնոֆոբիա/:

6.6.Սոցիալական վախեր

Այս վախերը շատ հաճախ առաջանում են բիոլոգիական վախերից,սակայն իրենց կողքին ունենալով սոցիալական կոմպոնենտ:Սակայն բիոլոգիական վախերը տարիքի հետ վերանում են,իրենց տեղը զիջելով սոցիալական վախերին:

Վախ պատասխանատվությունից

Այս վախից կարող են առաջանալ այնպիսի հիվանդություններ,ինչպիսիք են ՝հիպերտոնիան,սրտանոթային հիվանդությունները,ինֆարկտը,ինսուլտը և այլն:

Այս վախի առաջացման մեխանիզմը պարզ է:Մարդը խոստանում է,որ կանի որևէ գործ,այդ գործի համար իր վրա վերցնելով պատասխանատվություն:Եվ եթե արդյունք գոհացուցիչ չլինի,կարժանանա սոցիումի քննադատությանը,գուցե նաև պատժին:Ուսումնասիրությունները ցույց են տվել,որ վախի այս տեսակը ավելի շատ բնորոշ է կանանց,քան տղամարդկանց:Այս վախի ինտենսիվությունը տարիքի հետ փոքրանում է:Հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ,որ այս վախը ունեցողներին բնորոշ է նաև վախը հանրության առաջ ելույթ ունենալուց,և այստեղ տղամարդիկ նույնպես համարվում են կանանցից ուժեղ:Այս վախը կապվում է նաև ղեկավարությունից և բարձրությունից վախերի հետ:

Վախ քննությունից

Այս վախը մեզ կարող է հանդիպել դպրոցականների մոտ՝գրավոր աշխատանքներից առաջ,ուսանողների մոտ՝քննությունից առաջ,վարորդների մոտ՝վարորդական իրավունք ստանալու քննությունից առաջ և հետաքրքիրն այն է,որ այս մարդիկ իրենց վախը բացատրում են նախաքննական արտաքին գործոններով՝իրենց վրայից գցելով սեփական վախերի պատասխանատվությունը:

Այն հարցիին,թե կոնկրետ ինչն է վախեցնում քննությունից առաջ,հարցվողների 49 %-ը պատասխանել է բարձր գնահատականի ստացումը,21%-ը՝քննողի ոչ բարյացակամ վերաբերմունքը,11%-ը՝անինքնավստահությունը,10%-ը՝ֆիզիկական վատ վիճակը և միայն 8.5%-ը ՝գիտելիքների ցածր մակարդակը:

Սոցիալլական վախերի շարքին են դասվում նաև ամաչկոտությունը/վախ մարդկանցից/,վախը հաջողությունից,վախը քննադատությունից,վախը ձախողումից:

6.7.Վախեր,որոնք ինքներս ենք ստեղծում

Վախ՝գոյություն չունեցող երևույթներից

Հնագույն ժամանակներից մարդիկ մարդիկ ստեղծել են հրեշների,կախարդների,վհուկների,նույնիսկ Աստվածների,որոնց միջոցով տվել են իրենց անհայտ երևույթների բացատրությունները:Մինչ այժմ էլ,երբ երեխան չարաճճիություն է անում,մայրը փորձում է վախեցնել նրան,գոյություն չունեցող երևեւյթով:

Վախ մթությունից

Մթությունից վախը պայմանավորված է մեր գլխուղեղի գործունեությամբ:Լուսավոր պայմաններում մարդը կարողանում է տարբերել գույները,դրանց երանգները,կարողանում է լրացնել ինֆորմացիայի բացը:Եվ երբ ինֆորմացիան լիովին չի ընկալվում,գործի է դրվում երևակայությունը:

Ներքին վախեր

Բոլորիս քաջ հայտնի է Յունգի առաջարկած հոգեկանի կառուցվածքը:Նա առանձնացնում էր հոգեկանի երեք բաղադրիչներ՝Գեր-ես-ը,ես-ը,և Այն-ը:ԵՎ երբ Մարդը ունենում է որոշակի պահանջմունքներ,այսինքն գործի է դրվում Այն-ը,որը մեծ ուժով ճնշվում է Գեր-ես-ի կողմից,ես-ը գտնվում է անելանելի վիճակում,նրա մոտ առաջանում են տարօրինակ մտքեր,որոնցից ինքը սկսում է վախենալ:Մենք կարող ենք վախենալ նույնիսկ սեփական մտքերից և ապրումներից:

Վախ ապագայից

Այս վախը կապվում է անծանոթ երևույթներից վախի հետ:Մարդը վախենում է,քանզի չգիտի առջևում իրեն ինչ է սպասվում[4,էջ 11-71]:

«Քաղաքային վախեր»

Ժամանակակից քաղաքակրթություն­ ներում գոյությունունեն ավելի ու ավելի մեծացող թվով վտանգավոր օբյեկտներ, իրադարձություններ, պայմաններ և իրա­ վիճակներ, որոնք լուրջ սպառնալիքներ են և իրենց բնույթով վախեցնում են մարդ­ կանց կամ կարող են լինել վտանգավոր

Մեքենաների անվերջ ընթացքը, աղմուկը, աչք ծակող գովազդային վահանակները, օդի խիստ բարձր թունավորվածությունը մեծ քաղաքի համար բնորոշ

գծեր են: Շատերը պնդում են, որ չեն կարող պատկերացնել իրենց քաղաքային այս անցուդարձից դուրս: Սակայն,մեծաթիվ հետազոտությունների համա­ձայն,նույնիսկ այդպիսի «բացառապես քաղաքային» մարդիկ զգում են քաղաքա­յին վախերի և ֆոբիաների մեծ մասը` նույնիսկ չկասկածելով այդ մասին, իսկ դա ավելի վտանգավոր է հոգեկանի համար:

Այս իրավիճակը ավելի է բարդացնում ժամանակակից մեգապոլիսների գերբ­

նակեցվածությունը: Տրանսպորտում, փողոցում մարդն անընդհատ բախվում է իր

կենսական տարածքի խախտմանը: Մարդու և մեգապոլիսի միջև իրական պայքար

է ծավալվում կենսական տարածքի համար: Քաղաքաբնակ մարդուն թվում է, թե

ինքը սահմանափակված է քարե շենքերի նեղ շրջանակի մեջ: Հաճախ մեգապոլիս­

ները անվանում են «քարե պարկ»: Անխուսափելիորեն ծագում է կլաուստրոֆոբիայի

զգացում:Ըստ Լ. Լեբեդի՝ առավել հաճախ հանդիպում են վախի հետևյալ ձևերը.

1. Անտարբերություն. մարդը պատրաստ է հանդուրժելու աղքատությունը և ըն­

չազրկությունը` չձեռնարկելով բարդ իրավիճակից դուրս գալու քայլեր փո­

փոխությունների վախի պատճառով` հանկարծ ավելի վատ չլինի:

2. Անվճռականություն, երբ մարդը նախընտրում է մատնվել անգործության՝

անհաջողության վախից: Ավելի լավ է

ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա:

3. Կասկածները բնորոշ են ցանկացած բանական մարդու, բայց նրանցում ևս կա վախի դրսևորում: Մարդը կասկածում է իր և այլ մարդկանց ուժերին:Դա նրան թույլ չի տալիս կատարել

որոշիչ քայլ:

4. Անհանգստություն: Սա խանգարում է բանական վարքին: Անհանգիստ վի­

ճակում անհնար է տրամաբանորեն և արդյունավետ մտածել, գործել: Չի կա­

րելի նույնիսկ արդյունավետ հանգստանալ: Անհանգստությունը տանում է

ամբողջ կենսական ուժը: Անհանգիստ մարդը կորցնում է առողջությունը և

արագ ծերանում:

5. Գերզգուշություն: Նման մարդը գիտի դժբախտության բոլոր ուղիները, և դա

խանգարում է նրան գործելու:

Մեծ քաղաքի վախ ծնող գլխավոր գործոններից մեկը տրանսպորտն է: Տեղափոխման միջոցները անընդհատ կատարելագործվում են, արագությունները ավելանում են, իսկ սա, իր հերթին, հարմարություններին զուգահեռ մեծացնում է դրանց վտանգը մարդկանց համար:

Երկաթգծային տրանսպորտն ամեն տարի աճում և արդիականացվում է: Նոր տեխնիկայի և պրոգրեսիվ տեխնոլոգիայի ներդրումը թույլ է տվել վերացնել մարդու համար որոշ վտանգավոր տեխնոլոգիական օպերացիաներ և նշանակալիորեն փոխել երկաթգծի շատ աշխատակիցների աշխատանքային գործառույթների բնույթը: Ինտենսիվ աղմուկը խլացնում է վտանգի մասին ազդանշանները: Առավել հաճախ երկաթուղիներում տեղի են ունենում հրդեհներ, էլեկտրամատակարարման վթարներ և վագոնների շրջումներ[10,էջ 1-3]:

7.Երիտասարդ հոգեբանների վախը սուպերվիզիայից

Ինչքան էլ անհավատալի է,վախեր գոյություն ունեն նա և մասնագիտական գործունեությունում ՝ երիտասարդ հոգեբանների մոտ:Երբ ունես համապատասխան կրթություն և ժամանակն է աշխատելոու,իսկ գործատուների պահանջները բավականին մեծ են,առաջանում է անինքնավստահություն սեփական ուժերի նկատմամբ,ապա վախ:Սա հատկապես սուր է այն հոգեբանների մոտ,որոնց մասնագիտական իդենտիֆիկացիան շատ բարձր է:Տարբերում են հիմնականում հետևյալ վախերը. «չկարողանալ օգնել այցելուին», «վախ բարդ այցելուից»,«վախ այցելուից հրաժարվելուց»,«վախ չօգնել բոլորին» և այլն[7]:

8.Վախերի տարիքային շարժընթացը

Վախերը կարող են առաջանալ դեռևս նախածննդյան շրջանում:Նա առանձնացնում էր 4 պերինատալ Մատրիցաները,որոնք ղեկավարում են մեզ ողջ կյանքի ընթացքում:Եթե ծնողները մտածում են,որ դեռ ժամանակը չէ երեխա ունենալու,երեխայի մոտ ձևավորվում է ծրագիր՞՛՛Ես երբեք ճիշտ ժամանակին չեմ հայտնվում՛՛:Եթե ծնողները մտածել են հղիության ընդհատման մասին,ապա երեխայի մոտ առաջանում է մահվան վախ՝՛՛Եթե ես թուլանամ,ինձ կսպանեն՛՛:Եթե մայրը հիվանդացել է՝՛՛ես կհիվանդանամ,եթե թուլանամ՛՛:[8,էջ 2-3]

Ծննդյան օրից մինչև 6 ամիս:Նորածինը վախենում է բարձր ձայներից, ընկնող առարկաներից, արագ, կտրուկ շարժում ներից, մայրիկի բացակայությունից,իր տրամադրության կտրուկ փոփոխություններից և աջակցությանկորստից։ Երեխաների կյանքի առաջին ամիսներին մեծ անհանգս­տություն է առաջանում, երբ չեն բավարարվում կարևոր ֆիզիոլոգիական պահանջմունք ները, ինչպիսիք են՝ սննդի, քնի, ակտիվության, ջերմության կարիքը, այսինքն` այն, ինչ որոշում է մանկան ֆիզիկական և հուզական հարմարավետությու նը:

7 ամսից մինչև 1 տարի:Վախ են ա ռաջացնում տարբեր ձայներ ( փոշեկուլի ձայնը, բարձր երաժշտությունը), անծանոթ մարդիկ, անսպասելի իրավի­ճակները, շրջակա միջավայրի փոփոխությունը, բարձրությունը, մայ րիկի բացակայությունը կամ հեռանալը:

1-2 տարեկան երեխաների վախերը :Նախորդ վախերին գումար­վում են վնասվածք ստանալու վախը, որը պայմանավորված է նոր շարժողական հմտություններով, զգացմունքային և ֆիզիկական գործառույթների վրա հսկողու թյան կորուստը, քնելը և արթնանալը: Այս տա­րիքում չափազանց ուժեղ է մայրիկից և հայրիկից բաժանվելու վա­խը, վախը անծանոթ մարդկանցից, ո ւստի խորհուրդ չի տրվում ու­ղարկել երե խաներին մանկապարտեզ:

2-3 տարեկան երեխաների վախերը :Երեխան վախենում է շրջակա միջավայրում փոփոխություն­ներից, անսպասելի իրադարձություն ներից, կյանքի կարգի փոփո­խությունից (ընտանիքի նոր անդամների հայտնվելուց, ամուսնալու­ ծությունից, մերձավոր ազգականի մահից): Մտերիմ մարդկանցից բաժանվելու վախը պահպան վում է, ավելանում է նրանց հուզական մերժման վախը: Երեխան կարող է վախենալ բնության երևույթ­ներից (ամպրոպից, կայծակից): Կարող են ի հայտ գալ գիշերային վախերը` վախ բացասա կան հեքիաթային հերոսներից, վախ ան­սպասելի ձայ ներից, վախ մենակությունից, անծանոթ հա սակակից­ներից, ցավի վախ և սրսկումներից վախ։

3-5 տարեկան երեխաների վախերը :Նախորդ վախերին ավե­լանում են մենակությու­նից, մթությունից և փակ տարածությունից վախե­ րը: Հետո երեխաները սկ­սում են վախենալ մահից (սեփական և ծնողների), որի արդյունքում առա ջա­նում է վախ հիվանդու­թյուններից, վիրահատություններից, հրդեհներից, ավազակներից, օձի և սարդերի խայթոցներից: Վախ հեքիաթային բացասական կերպարներից:

5-6 տարեկան երեխաների վախերը:Երեխաները վախենում են մենակ մնալուց: Առաջանում են վա­խեր հրեշներից, հաճախ վախենում են սարսափելի երազներից և քնի ժամանակ մահանալուց:

6-7 տարեկան երեխաների վախերը:Վախը մահանալուց հասնում է գագաթնակետին, հենց այս տարիքում է երեխայի մոտ ձևավորվում ժամանակի և տարածու­թյան զգացողությունը, նա հասկանում է, որ կյանքը անվերջ չէ, որ մարդիկ ծնվում են և մահանում, և վախենում է իր ընտանիքի ան­դամներին կորցնելուց և սեփական մահից: Սկսում են ի հայտ գալ, այսպես կոչված, «դպրոցական» վախերը, որոնք կապված են առա­ջին դասարան ընդունվելու հետ:

7-8 տարեկան երեխաների վախերը :«Դպրոցական» վախեր. վախ սխալվելուց, վատ գնահատական­ներից և ուսուցիչների նկատողություններից, դասից ուշանալուց, դպ­րոցական առաջադրանքները չկատարելուց, հասա կակիցների հետ կոնֆլիկտներից, նրանց կողմից ֆիզիկական ագրեսիայի դրսևո­րումներից: Նկատվում են կասկածամտության, կպչունության տա­րիքային դրսևորումներ, անհանգստու թյուն. «Իսկ մենք չե՞նք ուշա­նում», «Իսկ մենք կգնա՞նք», «Իսկ դու կառնե՞ս»: Երեխան վախենում է շրջապատի սերը կորցնելուց, ծնողների դժգոհությունը առաջաց­նելուց, նրանց սպասելիքները չարդարացնելուց, մերձավոր շրջա­պատի սոցիալական պահանջներին չհամապատասխանելուց, լինի դա դպրոց, հասակակիցներ կամ ընտանիք։ Երեխաները սկսում են վախենալ մութ տեղերից (նկուղներից, ձեղնահարկերից) և բնության տարբեր աղետներից (փոթորիկ, ջրհեղեղ, երկրաշարժ):

8-11 տարեկան երեխաների վախերը:Հատկանշական է սոցիալ և բնազ­դաբար միջնորդավորված վախերի համադրությունը. համընդհանուր նորմերին սեփական արարքների անհամապատասխանության վա­խը, ծնողների մահվան վախը և ձևավորվող պատասխանատվու­թյան զգացումի: Առաջանում են վա­խեր՝ ուսման մեջ կամ մարզական մրցումներում անհաջողություննե­րից, « վատ» մարդկանցից (թմրա­ մոլներից, ավազակներից, գողերից և այլն): Երեխաները վախենում են բարձրությունից, կարուսել ներից (կողմնորոշման կորստից), ծանր հիվանդություններից, ֆիզիկականբռնությունից, որոշ կեն­դանիներից (առնետներ, վայրի գազաններ և այլն):

11-13 տարեկան դեռահասների վախերը :Դեռահասային տարիքը բնութագրվում է սոցիալական վախե­րով: Առաջանում են հատկապես ընկերության շրջապատում ձա­խողակ երևալու (հատկապես ընկերության շրջապատում), հիմար, «անճոռնի» լինելու վախեր: Վախ՝ կատարելու տարօրինակ արարք­ներ, կորցնելու անձնական իրերը, լուրջ հիվանդանալու կամ մեռնե­լու: Առաջանում են սեփական գրավչության և սեռական բռնության վախեր: Դժգոհություն սեփական արտաքինից: Վախը փոփոխություննե րի նկատմամբ (մարմնի քաշի ավելա­ցումը կամ նվազումը, չափազանց արագ աճը և մարմ նի տարբեր մասե րում ցավոտ զգացո ղու թյուն նե րը, աղ ջիկնե րի մոտ դաշտա­ նի սկսվելը, տղանե րի մոտ երազախաբության հայտնվելը և այլն), հարձակման, հրդե հի, տարերային ա ղետի, հիվանդանալու և փակ տարածության (հիմքում ընկած է մահանալու վախը) վախերը: Դե­ռահասների վախերը հազվադեպ երևույթներ չեն, բայց նրանք, որպես կանոն, խնամքով թաքցվում են: Կայուն վախերի առկայու­թյունը դեռահասային տարիքում միշտ վկայում է իրենց անվստա­հության և մեծահասակների կողմից չհասկացված լինելու մասին, երբ չկա անվտանգության և մտերիմ սոցիալական միջավայրում վստահու թյան զգա ում [3,էջ 15-46]:

 

 

Նյութը պատրաստել է ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Մելինե Խաչատրյանը

Աղբյուրներ՝

1.Изард К. Э. Психология эмоций. – Издательский дом" Питер", 1999,— 474 с

2.Евгений Ильин Психология страха – Издательский дом" Питер", 2015,- 384 с

3.А. И. Захаров ДНЕВНЫЕ И НОЧНЫЕ СТРАХИ У ДЕТЕЙ «Издательство СОЮЗ»Санкт-Петербург 2000 -129с.

4.Юрий Шербатых «Психология страха. Популярная энциклопедия» .Издательство:Эксмо-Прес,2002г.-509с.

5.Андрей Курпатов Средство от страха Олма Медиа Групп; М.; 2007 -78с.

6.Ялом И.Вглядываясь в солнце. Жизнь без страха смерти / Ирвин Ялом; [пер. с англ. А. Петренко]. — М.: Эксмо, 2009.- 352 с.

7. САПЬЯНИК Е.Н., преподаватель кафедры психологии

ФГКВОУ ВПО «Военный университет» МО РФ

СТРАХ СУПЕРВИЗИИ У МОЛОДЫХ СПЕЦИАЛИСТОВ ПСИХОЛОГОВ

8. http://www.babyblog.ru/ Перинатальные матрицы Станислава Грофа

9. НИКИФОРОВ А.В. преподаватель кафедры психологии ФГКВОУ ВПО«Военный университет» МО РФ

ПСИХОЛОГИЧЕСКИЕ КООРДИНАТЫ ИНТУИЦИИ И СТРАХА

10. Անի Խաչատրյան «ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՔԱՂԱՔԱԲՆԱԿՆԵՐԻՆ

ԲՆՈՐՈՇ ՎԱԽԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ»

Կատեգորիա: Հանրամատչելի հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani (11.11.2017)
Դիտումներ: 3892 | - Վարկանիշ -: 4.0/4
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar