Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

Սիրահարվածության նշաններ տղամարդկանց և կանանց դեպքում

 

Հոգեբանները եկել են այն համոզման, որ սիրահարվածության դեպքում տղամարդկանց և կանանց վարքային դրսևորումները շատ դեպքերում էապես տարբերվում են միմյանցից:

Եթե խոսքը գնում է տղամարդու մասին, և դուք պարբերաբար հարց եք տալիս ինքներդ ձեզ. սիրու՞մ է, թե ոչ,ապա առաջին հերթին ուշադրություն դարձրեք նրա վարքին և ժեստերին: Եվ այսպես տղամարդը սիրահարված է, եթե՝

  • Ամեն անգամ ձեզ տեսնելիս գլուխը թեքում է դեպի ձեր կողմ, ձեր հետ խոսելիս՝ ափերը ուղղում է դեպի ձեզ (չի խաչում ձեռքերը), ձեզ նայելիս՝ հայացքի մեջ թեթև ուրախություն է նկատվում:
  • Ձեզ նկատելիս՝ դիպչում է  մազերին, տրորում պարանոցը և այլն: Սա նկատելի է նաև կանանց մոտ՝ հատկապես մազերի հետ խաղալու սովորությունը:
  • Սովորաբար սիրահարված տղամարդիկ սկսում են ավելի բարձր խոսել, հաճախ ծիծաղել, ժպտալ: Կանանց մոտ նկատելի է հակառակ երևույթը՝ իրենց սիրո օբյեկտին տեսնելիս՝ նրանք սկսում են ավելի ցածր խոսել:
  • Անընդհատ դիմում է ձեզ որևէ խնդրանքով,թեկուզ աննշան: Նույնը կարելի է տեսնել նաև կանանց դեպքում:
  • Թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ սիրահարվածության դեպքում սկսում են ավելի շատ հետևել իրենց, հաճախակի փոխել հագուստը և այլն:
  • Ձեր ներկայության դեպքում վերջինիս շնչառությունը արագանում է:
  • Եթե հեռու եք իրենից անընդհատ հայացքով հետևում է, ձեր հետ զրուցելիս նայում է ուղիղ ձեր աչքերի մեջ: Կանայք սիրահարվածության դեպքում խուսափում են սիրելիի աչքերի մեջ նայել:
  • Սիրահարվածության մեկ այլ նշան է այն, որ ձեզ ներկայությամբ նա ձգտում է որևէ մեկին   օգնություն ցուցաբերել, անգամ, եթե դա չի համապատասխանում նրա բնավորությանը: Կանանց դեպքում ևս դա նկատելի է:
  • Փորձեք վերլուծել, արդյո՞ք նա հետաքրքրվում է ձեր կյանքով: Սիրահարվածության դեպքում, թե՛ տղամարդը, թե՛ կինը ձգտում են ամեն բան իմանալ իրենց սիրելիի մասին:
  • Սիրահարվածության կարևոր դրսևորումներից է նաև կարոտը: Անկախ սեռից սիրահարված մարդը անընդհատ հանդիպումներ է փնտրում սիրելիի հետ:
  • Տղամարդը սիրահարված է, եթե ձգտում է, որ ձեր մասին իմանան իր ընկերներն ու հարազատները: Կանանց դեպքում կարող է լինել նաև հակառակը:
  • Երկու սեռերի դեպքում էլ սիրահարվածության կարևոր դրսևորումներից է խանդը:
  • Սիրահարվածության նշանները կանանց մոտ
  • Սիրահարված կնոջ ժեստերը:
  • Սիրահարվածության շրջանում կանայք ավելի հուզական են դառնում, կարող են հաճախ, անգամ առանց պատճառի, լացել,շուտ վիրավորվում են:
  • Հայելու մեջ նայելիս հաճախ ժպտում են:
  • Կանանց մոտ սիրահարվածության դեպքում կարող է հանդիպել, այսպես կոչված «արհեստական սառնության» վիճակը: Երբ կինը ձևականորեն փորձում է ցույց տալ, որ անտարբեր է տվյալ անձի հանդեպ:
  • Ի տարբերություն տղամարդկանց, կանայք սիրահարվածության դեպքում իրենց սիրո օբյեկտին տեսնելիս հաճախ չեն կարողանում նայել նրա աչքերի մեջ և զրույցի ընթացքում կախում են գլուխը:
  • Ամեն կերպ ձգտում են հոգատարություն ցուցաբերել նրա հանդեպ
  • :

 

Կատեգորիա: Հանրամատչելի հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani (05.05.2017)
Դիտումներ: 4805 | - Վարկանիշ -: 5.0/5
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar