Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

Ռ․ Դիլթսի երեք աթոռների մեթոդը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ռոբերտ Դիլթսը նշում է, որ յուրաքանչյուր մարդու ներսում ապրում է երեք կերպար՝ երազող, ռեալիստ և քննադատ; Երազողը գաղափարներ է ստեղծում, ռեալիստը փորձում որոնել և գտնել դրանց իրականացման հնարավոր ուղիները, իսկ քննադատը  քննադատում է ՝  սխալների հավանականությունը հնարավորինս նվազեցնելու նպատակով; Եթե պատկերացնենք, օրինակ, որ մեզ ինչ-որ մեկն առաջարկել է գնել լոտոյի տոմս, ապա հավանաբա այդ պահին մեր ,,ներսի,, երազողը կմտածի հնարավոր շահումների մասին, քննադատը կասի, որ  շահելը պարազապես անհնար է, իսկ ռեալիստը կփորձի վերլուծել որքանով է շահումը հնարավոր, որքանով՝ անհնար;

Դիլթսի մեթոդի էությունը կայանում է նրանում, որ պետք է առանձնացնել այս երեքին իրարից՝ յուրաքանչյուրին տալով առանձին տարածություն և ժամանակ։ Այսինքն, եթե օրինակ, երազողն ինչ որ բան է մտածել, քննադատը և ռեալիստը չեն խանգարում նրան, չեն ասում, որ դա չի ստացվի․․․; Մի խոսքով դրանք սկսում են գործել առանձին։ Նման արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ձեռնարկել հետևյալ քայլերը՝

ՔԱՅԼ 1․  Ստեղծում ենք երեք առանձին աշխատանքային միջավայր, երեք տարբեր սենյակներում աթոռներ ենք տեղադրում, կամ պարզապես դրանք դնում ենք իրարից հեռու;

ՔԱՅԼ 2․  Երազողի ,,վիճակում,, հայտնվելու համար, պետք է հանգիստ հենվենք աթոռին գլուխը մի փոքր դեպի վերև ուղղենք; Ռեալիստն ուղիղ է նստում, քննադատը նայում է ներքև , ձեռքը՝ կզակին է դրված;

ՔԱՅԼ 3․ Երազողը թղթի վրա գրում է իր ամենաանհավանական նպատակները՝ նոր տուն կառուցել, նոր աշխատանք սկսել․․․․․և գրում է , թե այդ նպատակին հասնելը ինչ կտա իրեն;

ՔԱՅԼ 4․ Ռեալիստը իրոք պետք է հաստատի, որ այդ նպատակին կարելի է հասնել։ Անհրաժեշտ է հստակ ժամանակային սահմաններ որոշել, ընտրել այն մարդկանց, ովքեր կարող են օգնել և քայլերի հաջորդականություն մշակել;

ՔԱՅԼ 5․ Քննադատը պետք է պատասխանի այն հարցերին, թե որ դեպքերում ծրագիրը հնարավոր չի լինի իրագործել, ինչ ռիսկեր կան, ինչը հաշվի չի առնվել ծրագիրը կազմելու ընթացքում; 

Աղբյուրը՝ https://flytothesky.ru/texnika-trex-stulev-pomozhet-postavit-cel-i-dobitsya-ee/

Կատեգորիա: Հանրամատչելի հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani (09.08.2019)
Դիտումներ: 2062 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
avatar
0
1 saradanielyan7 • 20:53, 23.11.2021
smile biggrin
avatar