Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրոյեկտիվ թեստեր

Փիղ

 

Սովորաբար մարդ կամ փիղ նկարելիս՝ մարդը նկարում է հենց ինքն իրեն, իր խնդիրները, իր վերաբերմունքը կյանքին:

Եթե փիղ նկարելիս արտահայտիչ են ականջները, աչքերը, բերանը, կնճիթը, դա խոսում է այն մասին, որ նկարողը բավական լավ է հարմարված կյանքին, նա սիրում է շփվել, ուշադրություն է դարձնում մանրուքներին: Եթե այդ նույն դետալները պատկերված են անփույթ ձևով, ապա դա խոսում է այն մասին, որ նույն վերաբերմունքը տվյալ մարդը ցուցաբերում է նաև կյանքում, այլ մարդկանց հանդեպ: Նա շատ բաների պարզապես ուշադրություն չի դարձնում: Իսկ եթե ոտքերը ևս անփույթ են պատկերված, ապա դա խոսում է այն մասին, որ տվյալ անձը կայուն չէ, դեռևս չի հաստատվել կյանքում:
Եթե փղի դետալների չափսերը համապատասխանում են միմյանց, ընդհանուր նկարը համապատասխանում է իրական փղին, ապա տվյալ անձը չափավոր է, հավասարակշիռ:

Եթե չորս ոտքն էլ հավասար երկարություն ունեն, ապա տվյալ անձը ինքնուրույն է, դժվարությունների հանդիպելիս՝ առաջին հերթին փորձում է ինքնուրույն հաղթահարել դրանք, ինքնավստահ է:

Փղի գլուխը կլորավուն է, և ընդհանրապես նկարում շատ են շրջանակները, ապա տվյալ անձը բարի է, մեղմ: Եթե փղոսկրերը դեպի վեր են ուղղված՝ ապա տվյալ մարդը կարողանում է ինքն իրեն պաշտպանել, եթե դրանք չափազանց փոքր են, ապա տվյալ մարդը ագրեսիվ չէ:

Եթե պոչը և կնճիթը ուղղված են դեպի ներքև, ապա տվյալ մարդը տխուր է, ունի հանգիստ բնավորություն, չի սիրում կտրուկ քայլերի դիմել:

Եթե ականջները ուղղված են դեպի վեր, ապա նկարողի անընդհատ գտնվում է լարվածության մեջ, կյանքից անընդհատ անհաջողություններ է ակընկալում, մի փոքր ագրեսիվ է:

 

Կատեգորիա: Պրոյեկտիվ թեստեր | Ավելացրեց: khudoyanani (26.11.2017)
Դիտումներ: 2116 | Մեկնաբանություններ: 2 | - Վարկանիշ -: 4.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
avatar
0
1 davidlalayan0 • 03:25, 11.01.2018
իսկ եթե լա՞վ չես կարողանում նկարել
avatar
0
2 babayansyuzanna-9 • 19:50, 21.11.2018
Նկարչական հմտութոյւններին տիրապետելը այդքան էլ կարևոր չէ, այս մեթոդիկաների ժամանակ պետք է նկարեք, այնպես ինչպես կարողանում եք ու ոնց ուզում եք: Թեկուզ վատ նկարեք միևնույն է կարևոր բաները կարտացոլեք:
avatar