Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրոյեկտիվ թեստեր

ՈՒթ գույն ունեցող ծաղիկը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նպատակը- երեխայի՝ ընտանիքի անդամների հետ ունեցած հարաբերությունների ախտորոշում

Օգտագործվող նյութեր- կարմիր, դեղին, կանաչ, կապույտ, մանուշակագույն, շագանակագույն, մոխրագույն և սև թերթիկներ ունեցող ծաղիկ, որի մեջտեղում սպիտակ շրջան է

Մեթոդիկան կիրառվում է զրույցի ձևով

Հրահանգ

  • Ընտրիր այն թեթիկը, որը քեզ ամենից շատն է դուր գալիս
  • Ընտրիր այ թերթիկը, որը նման է մայրիկին
  • Հայրիկին
  • Եղբորդ/ քույրիկիդ
  • Պապիկիդ
  • Տատիկիդ

Արդյունքների վերլուծություն

Դեղին՝ <միասին, իրար մոտ>>- Երեխայի համար չափազանց կարևոր անձնավորություն, ով բավարարում է երեխայի սիրված և ընդունված լինելու պահանջմունքը. Երեխան հուզական կախվածություն ունի տվյալ անձից, նա իր համար հանդես է գալիս որպես հեղինակություն

Կարմիր՝ <<ակտիվ փոխներգործություն>>- ուրախ, ակտիվ մարդ է, որը սակայն երեխայի հետ ոչ այդքան կայուն հարաբերությունների մեջ է

Կապույտ՝ <<մոտ, բայց ոչ միշտ միասին>>- երեխան ձգտում է ամեն կերպ խուսափել այս մարդու հետ կոնֆլիկտներից, կան համատեղ հետաքրքրություններ, խաղեր:

Կանաչ՝ <<հույս>>- այս մարդը բավարարում է երեխայի պաշտպանված լինելու պահանջմունքը

Մանուշակագույն- երեխան կարծես անտեսում է այս մարդուն, սա ընտանիքի այն անդամն է, որը կարծես չի խառնվում ընտանիքի գործերին և երեխայի համար հեղինակություն չի

Շագանակագույն- չար պահանջկոտ անձնավորույուն, ով հաճախ անարդարացիորեն պատճժում է երեխային

Մոխրագույն- չկա հուզական կապ, այս մարդը երեխային հաճախ քննադատում է, ավելի շատ մտածում է իր մասին

Սև- ագրեսիվ է երեխայի հանդեպ, հնարավոր է , որ անգամ ֆիզիկական բռնություն է ցուցաբերում երեխայի հանեպ: Երեխան կոնֆլիկտ ունի տվյալ անձի հետ

 

Լրացման թերթիկ

 

Երեխայի անուն, ազգանուն ___________________

Պատասխաններ

1. ________________ ________________

2. ________________ ________________

3. ________________ ________________

4. ________________ ________________

5. ________________ ________________

6. ________________ ________________

7. ________________ ________________

8. ________________ ________________

Աղբյուրը՝«Диагностика психических состояний детей дошк возр: Учебно-метод пособие. Сост.: Велиева. СПб: Речь, 2005. 128-129с.

Կատեգորիա: Պրոյեկտիվ թեստեր | Ավելացրեց: khudoyanani (14.10.2017)
Դիտումներ: 5226 | - Վարկանիշ -: 1.7/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar