Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրոյեկտիվ թեստեր

<<Կենդանիների դպրոց>> պրոյեկտիվ մեթոդիկա

<<Կենդանիների դպրոց>> պրոյեկտիվ մեթոդիկա

Հեղինակ՝ Սվետլանա Պանչենկո

Հրահանգող: Այժմ մենք Ձեզ հետ կիրականացնենք հիասքանչ ճանապարհորդությունդեպի կախարդական անտառ: Հարմար նստեք և փակեք աչքերը: Պատկերացրեք, որ մենք հայտնվել ենք արևային անտառում: Լսեք`ինչպես են գլխի վերևում աղմկում տերևները, փափուկ խոտը հպվում է Ձեր ոտքերին: Հանկարծ անտառում դուք տեսնում եք <<Կենդանիների դպրոց>>: Նայեք շուրջը: Ինչպիսի կենդանի եք դուք Ձեզ պատկերացնում: Ինչպիսի կենդանիներ են սովորում այդ դպրոցում: Ինչ եք զգում: Ապրեք այդ զգացողությունները: Որ կենդանին է այդեղ ուսուցիչը: Ինչով են զբաղված աշակերտները:

Դուք կարող եք մնալ այդ <<Կենդանիների դպրոցում>> որոշ ժամանակ, քանի դեռ ես կհաշվեմ մինչև 10-ը, իսկ հետո բացեք աչքերը:

Դուք եղաք <<Կենդանիների դպրոցում>>: Իսկ հիմա վերցրեք թղթերն ու մատիտները և փորձեք նկարել այն, ինչ տեսել եք: Նայեք Ձեր նկարին ուշադիր և գտեք այն կենդանուն, որ կարող էիք լինեն դուք: Նշեք և կողքին գրեք <<ես>>:

Մեկնաբանություն:

1.Նկարի դիրքը թղթի վրա: Թղթի վերևի հատվածում գտնվող նկարը արտահայտում է բարձր ինքնագնահատական, կոլեկտիվում սեփական դիրքի անգոհունակություն, շրջապատի կողմից անընդունելի լինելը: Ներքևի հատվածը արտահայտում է ցածր ինքնագնահատական, անինքնավստահություն: Եթե նկարը գտնվում է թղթի մեջտեղում, ապա երեխայի մոտ ամեն ինչ նորմալ է:

2.Ֆիգուրների եզրագծերի առկայություն կամ բացակայություն: Գծերի արտահայտվածությունը և տարբեր ֆիգուրների առկայությունը(օր` վահան, պատյան) վկայում է շրջապատից պաշտպանվածության մասին: Սուր անկյունները վկայում են ագրեսիվության առկայության մասին: Եթե կան մուգ եզրագծեր,ապա կան վախեր և տագնապներ: Եթե նկարում կան վահաններ, փականներ, ապա նկարողը զգույշ է և կասկածամիտ:

3.Սեղմվածություն: Սեղմվածության ստաբիլությունը խոսում է հաստատունության մասին: Թույլ սեղմվածությունը վկայում է տագնապայնության մասին, իսկ ուժեղ սեղմվածությունը լարվածության մասին: Տագնապի մասին է վկայում նաև կտրտված գծերը, նկարի վերաընդգծման առկայությունը, ջանալու արդյունքները:

4.Դետալների առկայություն, որոնք ապահովում են զգացմունքայնություն- աչքեր, ականջներ, բերան:

Աչքերի բացակայությունը խոսում է տհաճ ինֆորմացիայի մասին: Ականջները(հատկապես մեծ և դետալացված) խոսում է ինֆորմացիայով հետաքրքրված լինելու մասին, մասնավորապես ուրիշի կողմից իրեն ուղղված ինֆորմացիան: Բաց, ընդգծված բերանը վկայում է վախի հեշտ ձեռքբերման մասին: Ատամները վերբալ ագրեսիայի նշան են:

5.Կերպարների որակի և փոխհարաբերությունների վերլուծությունը ցույց է տալիս հաղորդակցման առանձնահատկությունները:Միմյանց հետ որակյալ շփման մեջ մտնելը (խաղում են, պատկերացնում են ուսումնական պրոցեսը և այլն) և նրանց միջև բաժանող գծերի բացակայությունը խոսում է համադասարանցիների հետ բարենպաստ հարաբերությունների մասին: Հակառակ դեպքում խոսում ենք կոնտակտ հաստատելու դժվարությունների մասին:

6.Հարաբերությունների բնույթը կենդանի-ուսուցչի և կենդանի-երեխայի միջև:

Անհրաժեշտ է հետևել արդյոք չկա հակադրություն նրանց միջև:Ինչ դիրքում են գտնվում ուսուցչի և աշակերտի ֆիգուրները միմյանց հանդեպ հարաբերություններում:

7.Ուսումնական գործունեության պատկեր: Ուսումնական գործունեության բացակայության դեպքում կարելի է ենթադրել, որ դպրոցը երեխային չի գրավում ուսումնական կողմով: Եթե չկան ուսուցիչներ, աշակերտներ, խաղային կամ ուսումնական գործունեություն, նկարը չի արտահայտում կենդանիների կամ մարդկանց դպրոց, ապա կարելի է ենթադրել, որ երեխայի մոտ չի ձևավորվել աշակերտի դերի մասին պատկերացումները, նա չի գիտակցում իր պարտականությունները որպես աշակերտ:

8.Գունային գամմա: Վառ,կյանքով լի երանգները խոսում են դպրոցում երեխայի էմոցիոնալ դաշտի բարենպաստ վիճակի մասին: Գորշ նկարները վկայում են անբարենպստ և ճնշված վիճակի մասին:

Մշակեցին` Հովսեփյան Սվետլանա

Իսկանդարյան Նվարդ

Ֆակուլտետ` Կրթության հոգեբանության և սոցիոլոգիա

Բաժին` Մանկավաժություն և հոգեբանություն

Կուրս` III

Կատեգորիա: Պրոյեկտիվ թեստեր | Ավելացրեց: khudoyanani (17.03.2017)
Դիտումներ: 2876 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar