Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրոյեկտիվ թեստեր

Լուիզա Դյուսի ախտորոշիչ հեքիաթները: Թռչնակը

 

 

Երեխաների կախվածության բացահայտումը ծնողներից մեկից կամ նրանցից երկուսից:

Հրահանգ: Հիմա ես քեզ մի հեքիաթ կպատմեմ, որի շարունակությունը դու պետք է հորինես:

Ծառի վրա բնի մեջ քնած էին թռչունները՝ հայրը, մայրը և փոքրիկ թռնչակը: Հանկարծ ուժեղ քամի բռնկվեց: Ճյուղը, որի վրա բույնն էր, ջարդվեց, և բույնը ընկավ ներքև, բոլորը հայտնվեցին գետնի վրա: Հայրիկը թռավ մեկ և նստեց մեկ այլ ծառի ճյուղի վրա, մայրիկը՝ մեկ ուրիշ ծառի: Ի՞նչ պատահեց թռչնակի հետ:

Նորմալ պատասախաններ

՛՛Նա նունպես թռավ և նստեց որևէ ճյուղի վրա՛՛,

՛՛Կթռչի մոր մոտ, քանի որ վախեցավ՛՛,

՛՛Կթռչի հոր մոտ, քանի որ նա ուժեղ է՛՛,

՛՛Կմնա գետնի վրա, քանի որ չի կարող թռչել, բայց օգնություն կկանչի, և հայրը (մայրը) կթռչի և կվերցնի իր հետ:՛՛

Դրական պատասխանները ցույց են տալիս այն, որ երեխան ունի որոշակի ինքնուրույնություն, ունակ է որոշումներ կայացնել: Հավատում է իր ուժերին, կարող է հույս դնել իր վրա դժվարին պայմաններում:

Պատասխաններ, որոնք ուշադրություն են պահանջում:

՛՛Չի կարող թռչել, այդ պատճառով մնում է գետնի վրա՛՛,

՛՛Կփորձի թռչել, բայց իր մոտ ոչինչ չի ստացվի՛՛,

՛՛Կմահանա ընկնելու ժամանակ՛՛,

՛՛Կմահանա սովից (կամ անձրևից, ցրտից)՛՛

՛՛Նրա մասին բոլորը կմոռանան, և ինչ-որ մեկը կկանգնի նրա վրա՛՛:

Բացասական պատասխանների դեպքում երեխան ունի կախվածություն մյուս մարդկանցից, ովքեր զբաղվում են իր դաստիարակությամբ: Նա սովոր չէ ընդունել ինքնուրույն որոշումներ, որպես հենարան է տեսնում իրեն շրջապատող մարդկանց:

Երեխայի կյանքի առաջին ամիսներին նա լիակատար կախվածություն ունի այն մարդկանցից, ովքեր հոգ են տանում նրա մասին:

Խիստ կախվածությունը մորից այն ժամանակ է առաջանում, երբ երեխային վերցնում են ձեռքերի վրա ամեն անգամ , երբ անգամ նա մի փոքր լաց է լինում: Երեխան շատ արագ է հարմարվում այդ ամենին, և չի հանգստանում ոչ մի այլ պայմանի դեպքում: Այդպիսի երեխան կապված կլինի մոր հետ, և անգամ, հասուն տղամարդ դառնալու դեպքում, նա բնազդաբար, անգիտակցորեն, կսկսի փնտրել պաշտպանություն և օգնություն մոր մոտ:

Շատ բան կախված է նրանից, թե երեխան կարողացել է բավարարել իր հոգեբանական պահանջմունքները՝ սիրո, վստահության, ինքնուրույնության հարցում: Եթե ծնողները նրան չեն զրկել այդ ամենից, ապա նա ավելի ուշ կզարգացնի ինքնուրույնության ունակությունները, որը բերում է երեխայի անկախության զգացմանը:

2-ից 3 տարեկան հասակում երեխայի մոտ զարգանում է ինտելեկտուալ ինքնուրույնություն: Երեխան իրեն պետք է զգա որպես ՛՛մեծ՛՛: Օգնությունը, ոչ թե խնամակալությունը պետք է դառնա ծնողների քայլերի նորմա:

Որոշ մայրեր ունենալով իշխող բնավորություն՝ կախվածության մեջ են գցում երեխաներին այն աստիճան, որ նրանց մոտ ձևավորվում է հիվանդագին կախվածություն մորից անգամ նրա տրամադրությունից: Նույն արդյունքը ունի հոր խստությունը, ով կարծես ոչ թե դաստիարակում է, այլ վարժեցնում է երեխային:

Նյութը պատրաստել են ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհիներ Ավետիսյան Գայանեն, Ժամհարյան Մարիամը և Գևորգյան Նախշունը:

Աղբյուրը՝ https://msheci.wordpress.com/2011/12/10/%D5%A4%D5%A5%D5%BA%D6%80%D5%A5%D5%BD%D5%AB%D5%A1/

Կատեգորիա: Պրոյեկտիվ թեստեր | Ավելացրեց: khudoyanani (28.10.2017)
Դիտումներ: 3002 | - Վարկանիշ -: 3.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar